Լրահոս
Կարևոր


«Հանքարդյուբերության ոլորտը` պետության և հասարակության ուշադրության կենտրոնում». Կոնֆերանս` նվիրված ԶՊՄԿ-ի 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը

Հասարակություն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) կազմակերպվել էր կոնֆերանս` նվիրված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը: Թե՛ ողջյունի խոսքերում, թե՛ պանելային քննարկումների ժամանակ հիմնական ասելիքը վերաբերում էր հանքարդյունաբերությանը, կայուն զարգացմանը և ներդրումներին առհասարակ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Բանախոսները կարևորեցին կոմբինատի գործունեությունը` աշխատատեղերի ստեղծման, հարկային պարտավորությունների կատարման և այլնի մասով:

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի հրապարակման առթիվ շնորհավորեց նախ ԶՊՄԿ-ի թիմին և կայուն զարգացման գծով տնօրենին: «Առաջին զեկույցի հրատարակումը ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանում առաջատար ընկերություն դառնալուն ուղղված առաջին քայլն է` մոդեռնիզացիայի հարցում: Երբ հաջորդ տարի կհրատարակենք հաջորդ զեկույցը, որպես ընկերություն և թիմ կկարողանանք հպարտանալ կայուն զարգացման մեր բոլոր ցուցանիշներով: Սա մեր նպատակն է: Նման քննարկումները շատ կարևոր են, քանի որ դրանց ընթացքում բարձրացվում են կարևոր հարցեր, վերհանվում ոլորտային խնդիրները:

Այս ոլորտը պետք է մշտապես լինի պետության, մասնագետների և հասարակության ուշադրության կենտրոնում: Որպես հանքարդյունահանող ընկերություն` միջինում ապահովում ենք Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 40 տոկոսը: Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների տվյալներով` ոլորտն ապահովել է բյուջեի մուտքերի 20 տոկոսը: Այս տարի այդ ցուցանիշը ռեկորդային է` անցած ինն ամսվա ընթացքում պետբյուջե ենք վճարել 130 մլրդ դրամ: Մինչև տարվա մեջ ակնկալում ենք թիվը հասցնել 150 մլրդ դրամի: Կարևորում ենք աշխատատեղերի պահպանումը և ստեղծումը, աշխատակիցների անվտանգության պայմանների բարելավումը, բարեգործական ծրագրերը և այլն»,-նշեց Խուդոլին:

Ընդգծեց` ոլորտը մեր երկրում զարգանալու մեծ հեռանկարներ ունի: «Հանքարդյունաբերությանը պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ: Մեր առջև խնդիր ենք դրել հետևել միջազգային լավագույն պրակտիկային: Վերջին տասնամյակում աշխարհը սկսել է ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է պատասխանատու կերպով կառավարի հանքարդյունաբերության ոլորտը` մեծ ուշադրություն դարձնելով կայուն զարգացմանը: Զգալիորեն կատարելագործվել են էկոլոգիական և սոցիալական խնդիրների լուծման մեթոդները, ինչպես նաև անվտանգության խնդիրները»,-նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենը: Այնուհետև ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը ներկայացրեց կոմբինատի Կայուն զարգացման առաջին զեկույցը` վստահություն հայտնելով, որ այն լինելու է ամենամյա, և սա լավագույն ուղին է թափանցիկ և հաշվետու աշխատելաոճի:

Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցավ երկու պանելային քննարկում` «Հանքարդյունաբերություն. կայուն զարգացում և մոդեռնիզացիա» և «ՀՀ հանքարդյունաբերության ներդրումային հնարավորությունները» թեմաներով: Շուրջ երկու ժամ տևած պանելային քննարկումներից ներկայացնում ենք առավել կարևոր դիտարկումները:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ասաց` պետությունն ունի հստակ քաղաքականություն և վերաբերմունք հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ: «Հայաստանի համար հանքարդյունաբերության ոլորտն անհրաժեշտություն է, բայց պետք է լինի պատասխանատու հանքարդյունաբերություն: Ընդերքը պետք է այնպես շահագործել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցվի: Ընդերքը պատկանում է ժողովրդին և ընդերքի հարստությունը, որը դառնում է փող, կապիտալ, պետք է հնարավորինս արդարացի վերաբաշխվի մեր երկրի, հասարակության մեջ»,-նշեց Թունյանը:  

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում կարողությունների բացահայտումը` թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային: «Կարող ենք ունենալ նպատակներ, բայց չունենալ համապատասխան կարողություններ դրանց հասնելու համար: Կարող են նաև ֆինանսական մեծ հնարավորություններ լինել, սակայն կարևոր է ոլորտները ճիշտ հասցեագրելու փորձառությունը և խնդիրներին թիրախային ճիշտ լուծումներ տալու կարողությունը»,-ընդգծեց Ստեփանյանը: Հավելեց` պետք է այնպես շահագործենք մեր ռեսուրսները, որ ապագա սերունդներին ապրելու համար բարենպաստ միջավայր թողնենք: «Միևնույն ժամանակ ստեղծենք այնպիսի տնտեսություն, որը կախված չի լինի հանքարդյունաբերությունից: Կայուն զարգացման ամբողջ ռազմավարությունն է շտկել ԶՊՄԿ-ում եղած խնդիրները և կատարելագործել կայուն զարգացմանը վերաբերող ոլորտները: Առաջնահերթությունը տրվելու է բնապահպանական և աշխատանքային անվտանգությանը վերաբերող հարցերին»,-ասաց Ստեփանյանը:

Կայուն զարգացման և բնապահպանական ծրագրերի պատասխանատու, տ.գ. թ. դոցենտ Հայկ Ակարմազյանն ընդգծեց` այսօր խնդիր ունենք հանքարդյունաբերությունն ավելի պատասխանատու դարձնելու: «Ուրախ եմ, որ խոշոր ընկերությունը հրապարակային կերպով հայտարարում է, որ հավատարիմ է լինելու պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքներին, զեկույցը դրա ապացույցն է»,-շեշտեց նա:

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն անդրադարձավ Կառավարության աշխատանքին հանքարդյունաբերության ոլորտում: «Այն մոտեցումները, որոնք տեսել ենք Կառավարության կողմից մի քանի տարի առաջ մեր ոլորտի հանդեպ, կտրականապես փոխվել են, այս պահին ունենք լրիվ ուրիշ մոտեցում: Շնորհակալ ենք թե՛ Կառավարության, թե՛ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեր գործընկերներին: Տեսնում ենք իրենց աշխատանքը և այն դրական փոփոխությունները, որոնք կատարված աշխատանքի արդյունքում ունենում ենք: Մեր բարձրացած խնդիրների վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվում, մեզ լսում են, խնդիրները հիմնականում դրական լուծում են ստանում, ինչը նպաստում է մեր տնտեսության զարգացմանը և երկրի կայացմանը»,-ընդգծեց նա:

Հարց բարձրացվեց, որ 2021 թ.-ից Կառավարությունը, կարծես թե, վարում է այս ոլորտում հարկային բեռի բարձրացման քաղաքականություն: Ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդգծում է` կարևոր է, որ հարկային փոփոխությունները երկարաժամկետ լինեն, որպեսզի ոլորտը սթրեսի չենթարկվի: «Վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ տեղի է ունեցել հարկային բեռի փոփոխություն, ոլորտն ինչ-որ չափով սթրեսի է ենթարկվել: Այս տարի ռոյալթիի հաշվարկման նոր մեխանիզմի որոշում ունեցանք, դրա հետ կապված մոտակա տարիներին փոփոխություն չենք ունենա և ոլորտն իր ծախսերը և ռիսկերը կկարողանա ճիշտ կառավարել»,-ասաց Հարությունյանը:

Այս տարվա առաջին ինն ամսվա տվյալներով` ԶՊՄԿ-ը Հայաստանի խոշորագույն հարկատուն է` կոմբինատը 130 մլրդ դրամի չափով հարկեր է վճարել: Վարդան Ջհանյանի խոսքով` դրամի արժևորմամբ պայմանավորված ոլորտը մտնում է ճգնաժամային ժամանակաշրջան, դրանից դուրս գալու տարբերակներ առայժմ չեն նշմարվում: «Հարկային ոլորտում անկանխատեսելիությունը երկու բացասական կողմ ունի: Առաջին` անկանխատեսելիությունը ռիսկերի բարձրացում է նշանակում, երկրորդ` երբ չես կարողանում կանխատեսել, թե ինչ չափի հարկեր ես վճարելու, ներդրողը չգիտի, թե ներդրումային ինչպիսի որոշում պետք է կայացնի»,-նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը:

Կոնֆերանսն ամփոփվեց հետևյալ հիմնական ասելիքով` հանքարդյունաբերության պոտենցիալը դեռևս բացահայտված չէ, շրջակա միջավայրի և հետագա սերունդների հանդեպ պատասխանատու հանքարդյունաբերությունն առաջնային նպատակ է:

Լուսինե Առաքելյան

 
 
 
 
 
 
 
Քիչ առաջ վերջին հայը դուրս եկավ Ճարտար քաղաքից Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը Ադրբեջանում էլ բողոքի մեծ ալիքներ են Ադրբեջանցի զինծառայողները կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ․ տեսանյութ Ինչ են ԱՄՆ-ից հորդորել Ալիևին«Կարմիր բերետավորները» ձերբակալել են ուսանողներին․ գործադրել են օրենքով արգելված բացահայտ անհամաչափ ուժ (տեսանյութ) Ո՞ր հասցեներում լույս չի լինի Գազ չի լինելու Հայտնաբերվել է ևս 5 աճյուն Կրակոցներ՝ Երևանում Մոսկվայի կոշտ պատասխանը Փաշինյանին. ինչի՞ վրա է Փաշինյանի հույսը Պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է․ Արցախի ՄԻՊ Միջանցքում ծնվել է առաջին երեխան, ու արդեն մահացել է առաջին տարեցը․ Գեղամ Բաղդասարյան Էրդողանն ու Ալիևը չեն բավարարվելու Արցախով․ Վալերի Բուայե Հերթը Տավուշի և Արարատի մարզերինն է. Փաշինյանի նոր «նվերը» Ալիևին Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Անապայում կայացած միջազգային մրցաշարում ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են Ոստիկանների մի մասն իրենց գործելակերպով արդարացնում են Նիկոլի հայրենածախ արարքները․ Գևորգ ՀակոբյանԻնչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Այս պահի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 20 270 անձ Կսեղմի՞ Հայաստանը թուրք-ադրբեջանական «խաղաղության» ձեռքը Հայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ ԱռաքելյանԲերման ենթարկված ուսանողները խախտում թույլ չեն տվել․ Հայաստանի ամերիկյան համալսարան Հայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Առաջիկա ժամերին Հայաստան կժամանի արցախցիների համար նախատեսված ֆրանսիական օգնությունը Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Արցախում նյութական կորուստները, խիստ նախնական գնահատումներով, 50 միլիարդ դոլար են կազմում Երեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս, չենք գտնում. Մանե Գրիգորյան Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կշարունակվի մինչև 2025 թվականը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Սոչիից Մոսկվա թռչող ինքնաթիռը չի մեկնել. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներինԱդրբեջանցիները կրակում են քաղաքացիներին, ովքեր փորձում են լքել Արցախը (տեսանյութ) Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համարԱլիևին զգուշացնում են չհատել կարմիր գծերը և չհարձակվել Սյունիքի վրաՊաշտոնական նոր հաղորդագրություններ՝ Արցախից «VIVA» հիմնադրամը հումանիտար օգնության շտաբ է բացել Արցախից բռնի ուժով տեղահանվածների օգնության համար Ինչ են հայտարարել Պուտինն ու ՌաիսինEnel-ը Կոլումբիայում գործարկում է նոր արևային էլեկտրակայան Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով Նարես մնացել է Ճարտարում, մի բան արեք․ Արցախցի «Նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ». ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Այլեւս կապի դուրս չի եկել…»․ Արցախում երեկվա պայթյունի ժամանակ այնտեղ է եղել նաեւ Մանե Գրիգորյանի եղբայրըԵթե ​​ՀՀ-ն չմասնակցի Ղարաբաղով տրանսպորտային ուղիների ստեղծմանը, դրանք կանցնեն Իրանով․ Էրդողան Ադրբեջանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 200-իԲաքուն թաքցնում է կորուստների թիվը․ տվյալներ Մենք, որպես հայ մարդիկ, այս ողբերգական օրերին պարտավոր ենք գործել որպես մեկ ընտանիք, և նեցուկ կանգնել մեր տառապյալ քույրերին և եղբայրներին. Ավետիք Չալաբյան