Լրահոս
Կարևոր


Շահումով խաղերի նկատմամբ կախվածությունն այսօր տարածվում է նաև կանանց շրջանում. Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահազանգում է շահումով խաղերից և ինտերնետ շահումով խաղերից կախվածության, դրա հետևանքով ընտանիքների կործանմա մասին։

«Կարևոր թեմա, որին պետք է անդրադառնանք յուրաքանչյուրս, այն պահանջում է հանրային առավել մեծ ուշադրություն և համատեղված ջանքեր։

Թեև պատերազմից առաջ էլ արցախյան հասարակության մեջ բավականին տարածված էր շահումով խաղերից և ինտերնետ շահումով խաղերից կախվածությունը, և մեր շրջապատում մշտապես տեսնում էինք մարդկանց ու ընտանիքներ, որոնք ուղղակի մեր աչքի առաջ կործանվում էին, այնուամենայնիվ պատերազմից հետո պատկերն իրապես աղետալի է, ինչը միանշանակ կապված է նաև հասարակության ընդհանուր սոցիալ֊հոգեբանական խոցելի իրավիճակով։

Խաղամոլությամբ տառապող մարդիկ սոցիալ֊հոգեբանական անկայուն իրավիճակում հայտնում են վաշխառուների ձեռքում, որոնք մեծ տոկոսներով գումարներ են առաջարկում՝ վերջնականապես անդունդը գլորելով օգնության կարիք ունեցող անձին։

Քայքայվում են ընտանիքներ, խեղվում են այդ ընտանիքներում մեծացող երեխաների ճակատագրերը, որոնք լիարժեք ու համերաշխ ընտանիքում ապրելու իրավունք ունեն։ Եվ ի վերջո թուլանում է հասարակությունը։

Ընդորում այս կախվածության զոհ են դառնում ոչ միայն չափահասները, այլև հասարակության անչափահաս անդամները՝ վաղ տարիքում խրվելով պարտքերի մեջ ու հայտնվելով անելանելի իրավիճակում։ Նման իրավիճակներն էլ հոգեբանորեն անկայուն մարդուն դրդում են ամենատարբեր աղետալի գործողությունների։

Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ եթե նախկինում ազարտային, շահումով խաղերի նկատմամբ կախվածություն ունեին հիմնականում հասարակության արական սեռի ներկայացուցիչները, ապա այսօր այն տարածվում է նաև կանանց շրջանում։

Հաղթելու և հաջողության մեկ֊երկու օրինակներն էլ այնպիսիս արագությամբ են տարածվում արցախյան փոքր հասարակության շրջանում, որ գայթակղում և օրեցօր ծուղակն են գցում ավելի ու ավելի շատ մարդկանց։

Ինքնին պարզ է, որ ինտերնետ շահումով խաղերի կայքերի արգելափակումը միայն հարցի լուծում չէ՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Խնդիրը նման մեկ քայլանոց և մակերեսային լուծում չունի։

Այս մարտահրավերի դեմ պայքարի համապարփակ քայլեր են պետք՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, հանրային ազդեցություն ունեցող անձանց, բժիշկների, հոգեբան֊մասնագետների ուժերի համատեղմամբ։

Պետք է ակտիվորեն խոսել այս բացասական երևույթի մասին՝ այն հասցեագրելով որպես հիվանդություն, և այդ հիվանդության բուժման ուղղությամբ իրականացնել թիրախային քայլեր։ Խաղամոլությունը, այո, հիվանդություն է, և այն հնարավոր է բուժել մասնագետի աջակցությամբ։

Պետք է խոսել շատ՝ օգտագործելով հանրային բոլոր հնարավորություններն ու հարթակները, ներգրավել հանրային խոսքի ազդեցություն ունեցող անձանց և դերակատարներին։ Պետք է խոսել դպրոցներում, համալսարաններում, կոլեկտիվներում և ամենուր։

Հոգեբան մասնագետների ակտիվ մասնակցությամբ ձևավորել հարթակ, որտեղ խաղամոլությամբ տառապող մարդիկ խորհրդապահական պայմաններում կարողանան հոգեբանական աջակցություն ստանալ։

Կազմակերպել հանրային միջոցառումներ՝ ցույց տալով խաղամոլության կործանարար հետևանքները և բացառել գովազդը։

Մեխանիզմներ ներդնել, որոնք օրինական ճանապարհով կզսպեն մարդկանց ներգրավվածությունը։

Մենք՝ որպես հասարակություն, պետք է օգնենք մարդկանց դուրս գալու այդ աղետալի շրջանից, որից տուժում է ինչպես անձն անհատապես, այնպես էլ հասարակությունն ընդհանուր առմամբ»։

Սա այն խնդիրն է, որի շուրջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի շահերը համընկնում են. Վարդանյանը՝ France TV-ինՄեր ժողովուրդը պետք է իր ջանքերն ու նվիրումը ներդնի Հայաստան ու Արցախ աշխարհի առաջընթացի ու հզորացման համար. Արթուր ԱլավերդյանՄիչիգանի համալսարանում ստեղծված նոր արևային մարտկոցները բարձրացրել են ջրից ջրածին ստանալու ՕԳԳ-նՍա այն խնդիրն է, որի շուրջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի շահերը համընկնում են. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել France TV-ին«Համախմբում» շարժումը «Բանակը մեր ողնաշարն» է նշանաբանով քայլերթ էր կազմակերպել դեպի Եռաբլուր պանթեոնՊաշտպանության նախարարության տեսանյութը Հայոց Բանակի կազմավորման 31-ամյակի կապակցությամբ Արագածոտնի և Շիրակի մարզերում ձյուն է տեղում Արագածոտնի և Շիրակի մարզերում ձյուն է տեղում Դիմադրող Արցախն ապացուցում է՝ անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ անկոտրում են դարձրել. Ռուբեն ՎարդանյանԵթե բոլորս հիմա խաղաղություն ենք ուզում՝ պետք է կառուցենք հզոր արդիականացված բանակ և պատրաստ լինենք ցանկացած ֆորսմաժորային իրավիճակի. Արման ՎարդանյանԴժվար թե գտնվի մի տուն, որտեղ չեն խոսում զինծառայողների սխրանքներից. Ալեն ՍիմոնյանԲոլոր այն ուժերը, որոնք նման գործընթացով են զբաղվում, եթե չեն կարողանում օգնել, ապա պետք է լռեն. Մեսրոպ Առաքելյան. «Հրապարակ»Այսօր՝ շարունակվող պարտության այս օրերին, դժվար է խոսել նոր հաղթանակների մասին, բայց, վստահաբար, դրանք լինելու են. Վահե ՀակոբյանԱյսօր, յուրաքանչյուրս պարտավոր ենք ցույց տալ, որ մեր բանակի կողքին ենք. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)Բանակ պետք է դառնանք բոլորս, իմանանք ինչպես պաշտապնել մեզ և ամուր պահենք զինվորի թիկունքը. «Ապրելու երկիր» Մեր բոլորի խնդիրն է՝ կանգնել մեր բանակի կողքին. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձըՈգեկոչման երթով կգնանք Եռաբլուր, և հետո էլ, ամեն օր, ամեն ժամի, կշարունակենք զորավիգ լինել մեր բանակին. Ավետիք ՉալաբյանԹափ տվե՛ք ձեզ. մենք մարդ կոչվելու իրավունք կունենա՞նք մեր ադամանդները խոզերին բաժանած թողնելով 1000 խոշոր հարկատուների ցանկը կեղծիք է ՊՆ-ն, ԱԱԾ-ն հատուկ չեն ներառվել քսանյակում, որ չքննադատվեն. Նաիրի Սարգսյան Ալիևը պետք է նահանջի այս ճանապարհով, ընդունի առաջարկը և դադարեցնի շրջափակումը. Մանե Թանդիլյան Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ Չինաստանում արևային էներգիայի զարգացման տեմպերն ապշեցնող են Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտակերտի համայնքներում Global Finance. Կոնվերս Բանկն առևտրի ֆինանսավորմամբ Հայաստանի առաջատարն է Հրազդանի թիվ 11 դպրոցից 12 երեխա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունը ստացել է գրանտներ և ստանձնել պարտավորություններ, որոնք չգիտենք` ինչին են ուղղված Արցախի Տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց 15 զինծառայողների մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի տեղակալը ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության բանակցություններինՊատասխանատվությունը «շեֆից» հեռացնելու համար. «Փաստ» Արևային վահանակներ. Օգտագործման արդյունավետության վերլուծություն Միայն ուժեղ երկիր, տնտեսություն ունենալու պարագայում աշխարհը կկանգնի մեր կողքին․ Մեսրոպ Առաքելյան Չնայած դժվարություններին՝ արցախցու՝ իր հողում ապրելու որոշումն անբեկանելի է․ Մեսրոպ Առաքելյան Արցախի պետնախարարն աշխատում է բոլոր ուղղություններով, հունից հանում դժգոհներին Արցախի կանայք բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին․ Ռուբեն ՎարդանյանԱրարատԲանկը «Նկարազարդ հասարակած. Հայաստան» նախագծի կողքինՍտեղծված փորձությունների միջով ստիպված ենք անցնել հանուն Արցախը հայկական պահելու և մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի․ Ռուբեն ՎարդանյանԱրևային վահանակներ. Օգտագործման արդյունավետության վերլուծություն Բոլոր միջոցներով աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ․ Վարդանյան ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կկասեցվի. առևտրականները զայրացած են Ցայտուն ցուցանիշ՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակը պատկերացնելու համար. «Փաստ» Միացե՛ք մեր քայլերթին, ցույց տվե՛ք, որ այսօր մենք միասնաբար մեր բանակի հետ ենք. Չալաբյան Բանակում նոր աղետներ կլինեն, քանի դեռ մեղավորներն անպատիժ են Շվեյցարիայում արևային էներգիայի զարգացման հերթական նախաձեռնությունն են անում Արցախում ներքաղաքական իրավիճակը բնավ էլ չի հանգուցալուծվել Շվեյցարիայում արևային էներգիայի զարգացման հերթական նախաձեռնությունն են անում Իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու արցախցիների պայքարը նաև աշխարհի համար է կարևոր. Ռուբեն Վարդանյան Մանե Թանդիլյան. Միջազգային հանրության կողմից Արցախի անջատումը եւ ճանաչումը պետք է լինեն այստեղի հայությանն առաջարկվող խնդրի լուծումը. «Հայաստանի Հանրապետություն»Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձեւավորվել. «Հրապարակ»