Լրահոս
Կարևոր


ԶՊՄԿ-ի ընթացիկ արդյունքը աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքի համար

Հասարակություն

Հանքագործությունը ավանդաբար եղել և շարունակում է մնալ հայաստանյան տնտեսության լոկոմոտիվներից մեկը։ Այն զգալի դերակատարում ունի արդյունաբերության, արտահանման, նաև, բնականաբար, պետական բյուջեի հարկային եկամուտների համալրման մեջ։ Այս իրողությամբ պայմանավորված հանքագործական ընկերությունները գործում են հանրության աչալուրջ հայացքի ներքո, դրանց նկատմամբ սպասելիքները չափազանց մեծ են, երբեմն՝ նույնիսկ գերագնահատված։

Սույն վերլուծության շրջանակներում փորձում ենք հասկանալ, թե հանքագործական արդյունաբերության երեք խոշոր ընկերությունները՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԱՊՄԿ) նաև՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը ինչ ծավալի հարկային պարտավորություններ են կատարում, արդյո՞ք լրիվ ծավալով իրագործում են հանրային լայն շրջանակների կողմից իրենց վրա դրված՝ պետական բյուջեի համալրման գործում ավելի ու ավելի մեծ դերակատարում ստանձնելու «առաքելությունը», և ընդհանրապես՝ արդյո՞ք նշված ընկերությունների վճարած հարկերը սերտ կապ ունեն հանքագործական արտադրանքի համաշխարհային շուկայում ստեղծված կոնյունկտուրայի հետ։

Վերլուծությունում ընթացիկ տարվա արդյունքները նախորդ տարիների հետ համադրելի դարձնելու համար դիտարկվել ենք համապատասխան տարիների հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածը։

2022թ առաջին 9 ամիսներին ԶՊՄԿ կողմից վճարվել է շուրջ 130 մլրդ դրամի հարկ, ինչը մոտ 90 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ընդհանրապես, ընթացիկ արդյունքը աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքի համար։ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության (հետագա շարադրանքում այսուհետ՝ ԳՊՄԳ) վճարած հարկերը կազմել են ընդամենը 0,8 մլրդ ՀՀ դրամ, ինչը էականորեն ցածր է նախորդ տարվա 16,4 մլրդ դրամից, այնպես էլ դիտարկվող ժամանակաշրջանի մյուս բոլոր տարիներից (գծ 1)։ Այստեղ պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ ԳՊՄԳ ընկերությունը, 2020թ․44-օրյա պատերազմի ու դրան հաջորդած՝ ողջ հայության համար ողբերգական իրադարձությունների հետևանքով Սոթքի ոսկու հանքավայրի զգալի մասը հանձնվեց թշնամուն, իսկ Հայաստանին մնացած մասում էլ հանքարդյունաբերական աշխատանքները զգալիորեն դժվարացել են, նաև՝ դարձել են մեծապես ռիսկային։ Արդյունքում ընկերության արտադրության ծավալները էապես նվազել են, գործունեությունը ընթացիկ ժամանակաշրջանում դարձել է վնասաբեր, ինչն էլ որակապես ազդել է նաև վճարած հարկերի ընդհանուր ծավալի վրա։

Գծ 1 Վճարված ընդամենը հարկերը հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում, մլրդ դրամ

Ընթացիկ տարում վճարած հարկերի մասով զգալի աճ է արձանագրվել ԱՊՄԿ-ի մոտ։ 2022թ․ հունվար-սեպտեմբերին վճարվել է 11,7 մլրդ դրամի հարկ, այն դեպքում, երբ նախորդ տարի նույն ցուցանիշը կազմել է 3,3 մլրդ դրամ, իսկ 2014-2020թթ․ընթացքում, տարվա առաջին երեք եռամսյակների կտրվածքով, երբևէ չի գերազանցել 2,5 մլրդ դրամի շեմը։

Վերջին 5 տարիների ընթացքում ԶՊՄԿ-ն 4 անգամ գլխավորել է ՀՀ հարկատուների ցանկը, ինչը որակապես տարբերվում է 2014-2017թթ իրավիճակից։ Նույն կերպ, ԳՊՄԳ-ն բացառությամբ ընթացիկ տարվա, հիմնականում տեղ է զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի առաջին հնգյակում, այն դեպքում, երբ օրինակ 2014-2015թթ եղել է 27-րդը։ ԱՊՄԿ-ն հակառակը՝ ընթացիկ տարում զգալիորեն բարելավել է իր դիրքը՝ դառնալով հանրապետության 8-րդ խոշորագույն հարկատուն, երբ օրինակ նախորդ տարում 40-րդն էր, իսկ 2019-2020թթ․ նույնիսկ դուրս էր մնացել խոշոր հարկատուների առաջին հարյուրյակից (աղյուսակ 1)։

Աղյուսակ 1 Տեղը խոշոր հարկատուների ցանկում, հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում

 

2014

2015

2016

2017

2018

2019

2020

2021

2022

ԶՊՄԿ

5

2

17

5

1

1

3

1

1

ԱՊՄԿ

38

41

79

171

49

107

124

40

8

Գեոպրոմայնինգ

27

27

13

6

6

5

4

4

244

 Գծ 2-ում ներկայացված են դիտարկվող ընկերությունների և պղնձի համաշխարհային գների դինամիկաները։ Կարելի է նկատել, որ ԶՊՄԿ վճարած հարկերի շարժընթացը հիմնականում համահունչ է պղնձի համաշխարհային գների հետ։ Ընդ որում, այս երկու ցուցանիշները կապի ուժգնությունը բնութագրող կոռելացիայի գործակիցը 0,717 է, ինչը ևս վկայում է ԶՊՄԿ վճարած հարկերի վրա պղնձի համաշխարհային շուկայում ձևավորված կոնկյունկտուրայի բավականին ուժեղ ազդեցությունը։

Գծ 2 ԶՊՄԿ և Գեոպրոմայնինգի վճարած հարկերն ու պղնձի գինը, հունվար-սեպտեմբեր

Հարկ է արձանագրել, որ դիտարկվող ընկերությունների վճարած հարկերի ու պղնձի համաշխարհային գների դինամիկաների միջև առկա է որոշ ժամանակային լագ (տարբերություն), ինչը գլխավորապես պայմանավորված է ՀՀ-ում գործող հարկային ռեժիմի առանձնահատկություններով։ Այսպես, մետաղների միջազգային բարձր գներով պայմանավորված բարձր շահույթի դեպքում, բարձր հարկային վճարները շահութահարկի և ռոյալթիի մասով արվում են հաջորդ տարի և նույն կերպ՝ մետաղների ցածր գների ազդեցությունը հարկերի մեջ արտացոլվում է հաջորդ տարի՝ նվազման տեսքով։ Պետք է փաստել, որ այս իրողությունը գների էական տատանումների պարագայում տնտեսավարողների համար զգալի ռիսկեր է պարունակում ։

Գծ 3-ում կարելի է նկատել, որ ԶՊՄԿ վճարած հարկերի ու ՀՀ-ում պղնձի խտանյութի արտադրության շարժընթացները տարամետ ուղղվածություն ունեն։ Այսինքն՝ ընկերությունը արձանագրում է հարկային վճարումների ավելացում պղնձի խտանյութի արտադրության ընդհանուր նվազման համապատկերում։ Սա մասամբ բացատրելի է պղնձի համաշխարհային գների առաջանցիկ աճով, նաև չի կարելի հերքել հարկային ինստիտուտի հետ ԶՊՄԿ փոխհարաբերություններում առողջ բաղադրիչի աստիճանական գերակայության և առավելի տրամաբանվածության, արդյունքում՝ ԶՊՄԿ փաստացի հարկային բեռի ավելացման մասին։ Հարկ է նաև նկատի ունենալ, որ 2018 և 2022թթ․հանրապետությունում պղնձի խտանյութի արտադրության նվազման մեջ զգալի դերակատարում ունի հանքագործական մեկ այլ խոշոր ընկերության՝ «Թեղուտ»-ի արտադրության ծավալներում կտրուկ անկումները։

Գծ 3 ԶՊՄԿ և Գեոպրոմայնինգի վճարած հարկերն ու պղնձի խտանյութի արտադրությունը ՀՀ-ում, հունվար-սեպտեմբեր

Ինչ վերաբերում է ԶՊՄԿ վճարած հարկերի ու մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալների միջև կապի առկայությանը, ապա դրանց դինամիկայի վերլուծությունը ի ցույց է դնում արտադրության համեմատությամբ վճարվող հարկերի մակարդակի առաջանցիկ աճը (գծ 4)

Գծ 4 ԶՊՄԿ վճարած հարկերն ու մոլիբդենի խտանյութի արտադրությունը ՀՀ-ում, հունվար-սեպտեմբեր

ՀՀ պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում ուսումնասիրվող ընկերությունների մասնաբաժինը ևս նշանակալի է։ Այսպես, ԶՊՄԿ մասնաբաժինը 2022թ հարկային եկամուտների կառուցվածքում (տարվա առաջին 9 ամիսներին) գերազանցել է 9 տոկոսը, 2018-2021թթ գտնվել է 3,1-3,8 տոկոսի տիրույթում։ Մինչդեռ դրան նախորդող ժամանակահատվածում դիտարկվող ցուցանիշը չի գերազանցել 2,4 տոկոսը, իսկ, օրինակ, 2017-ին կազմել է ընդամենը 1,6 տոկոս կամ 2018-ի մակարդակից 2,1 տոկոսային կետով ցածր (գծ 5): Իրավիճակի ողջ խորությունը պատկերացնելու համար ճշգրտենք, որ 2018-ին 2017-ի համեմատությամբ պղնձի համաշխարհային գների աճը միջինում կազմել է ընդամենը 6 տոկոս։

Գծ 5 ԶՊՄԿ վճարած հարկերի մասնաբաժինը ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կառուցվածքում, տոկոսներով, հունվար-սեպտեմբեր

Ավելին, 2022թ հունվար-սեպտեմբերին ԶՊՄԿ մասնաբաժինը ՀՀ պետական բյուջե մուտքագրված շահութահարկի կառուցվածքում կազմել է 16,8%, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 9 տոկոսային կետով։ Ստացվում է, որ հանրապետությունում հավաքագրված շահութահարկի ողջ ծավալի 1/6 մասը բաժին է հասնում ԶՊՄԿ-ին (գծ 6)։

Գծ 6 ԶՊՄԿ մասնաբաժինը ՀՀ պետական բյուջեի ուղղակի հարկատեսակների գծով մուտքերի կառուցվածքում, տոկոսներով, հունվար-սեպտեմբեր

Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվող երեք ընկերությունների մասնաբաժինը ՀՀ պետական բյուջեի հարկային մուտքերի կառուցվածքում զգալի է։ 2022թ առաջին 9 ամիսներին այն կազմել է 10 տոկոս, դրան նախորդող 4 տարիներին, 2018-ից սկսած, գտնվել է 5 տոկոսի տիրույթում, մինչդեռ 2014-2017թթ չի գերազանցել 3,0 տոկոսը (գծ 7)։ Նույն կերպ, այս երեք ընկերություններին բաժին է ընկնում ՀՀ-ում հավաքագրված ուղղակի հարկերի ավելի քան 8 տոկոսը։

Գծ 7 ԶՊՄԿ, ԱՊՄԿ և ԳՊՄԳ վճարած հարկերի մասնաբաժինը պետական բյուջեի հարկային եկամուտների կառուցվածքում, տոկոսներով, հունվար-սեպտեմբեր

Պետք է հստակեցնել, որ մինչև 2018թ և 2018-ից հետո հանքագործական այս ընկերությունների՝ ՀՀ պետական բյուջեի հարկային մուտքերի ապահովման գործում դերակատարությունների տարբերությունը պղնձի համաշխարհային գներով բացատրելը դժվար կլինի։ Օրինակ, 2014-ին պղնձի համաշխարհային շուկայում միջին տարեկան գինը կազմել է մեկ տոննայի համար 6,86 հազար ԱՄՆ դոլար, ինչը ավելին է, քան 2018-2020թթ միջին տարեկան գները, սակայն հարկային վճարումների հարաբերական ցուցանիշները նույն 2018-2020թթ 2,5 անգամ գերազանցում են 2014թ մակարդակը։

Ընդհանուր առմամբ, հարկ է վերահաստատել ուսումնասիրվող երեք ընկերությունների նշանակալի մասնակցությունը ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների ձևավորման գործում, ընդ որում, ԶՊՄԿ պարագայում ակնառու է այդ մասնակցության առաջանցիկ աճը։

ԱՏՁՄ արտահերթ համագումարի  քվեարկության արդյունքում Միության նախագահ է վերընտրվել Ալեքսանդր ԵսայանըԽրախճանք` ժանտախտի ժամանակ. սա՛ է այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը. Հռիփսիմե ՍտամբուլյանՊեմզաշենի դեպքով կալանավորվածներից մեկը փորձել է ինքնասպան լինել SunStyle ընկերությունը հորինել է նոր տեսակի արևային մարտկոցներ տանիքի կղմինդրի տեսքով Ադրբեջանն ապացուցում է, որ Արցախը և արցախցիները չեն կարող խաղաղ գոյատևել Ադրբեջանի կազմում Դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը Արդեն մի քանի ժամ է ՝ Արցախը շրջափակման մեջ է․ ռուսներն ու Վիտալի Բալասանյանն են բանակցում ադրբեջանցիների հետ Տղամարդը կացնով կտրել էր քնած որդու մատները․ ոստիկանություն Կառավարության համար Արցախը ոչ թե պետություն է, այլ սոսկ տարա՞ծք. «Փաստ» ԱԱ-2022․ հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր զույգերը Անակնկալ շրջադարձ Ավետիք Չալաբյանի գործով դատավարությունում. «Փաստ» Ինչո՞ւ է «Մոսկվայից գործուղված» որակվող Ռուբեն Վարդանյանի անվան հետ ասոցացվող կուսակցությունը հակադրվում Լավրովին. «Փաստ» Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Դեկտեմբերի կենսաթոշակի վճարումը կսկսվի դեկտեմբերի երրորդ աշխատանքային օրվանից Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզումԱշտարակում թափառող շները հարձակվել են ու վնասվածքներ պատճառել տարեց կնոջը Եվրոպան «արևային հեղափոխություն» է պատրաստում Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը նախկին ԽՍՀՄ խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու իրավունքն իրացրել են 678 ավանդատու Արցախը չի՛ եղել, չի՛ կարող և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. «Ապրելու երկիր» կուսակցություն 4․653․223 դրամ՝ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամին․ դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժը» կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին Միասնական ընդդիմության առնվազն 2 նոր լիդեր եմ տեսնում ու նրանք նախկին նախագահները չեն. Վահե ՀակոբյանԱԱ-2022․ Օրվա հանդիպումները Այս կինոնկարներից յուրաքանչյուրը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մի անհայտ դրվագի մասին. Ավետիք Չալաբյան Հարցազրույց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. Press Կենտրոն20-րդ դարի մեծագույն հայ մարզիկին անձամբ էի խոստացել, որ նա անպայման տեսնելու է իր փառքի հավերժացումը․ Գագիկ ԾառուկյանՈւմ ինչ է պատմել Թոռնիկ Ալիյանը․ նոր մանրամասներ՝ Չալաբյանի գործից Ալեն Սիմոնյանը Կատարում հանդիպել է արաբական երկրների խորհրդարանականների հետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ պոչամբարում պայթյունի մասին. տեսանյութ Ռուբեն Վարդանյանին դեմ են նախկինները, որովհետև առանց միտինգ ու առանց բեմից ճառեր ասելու գնաց ու միացավ Արցախի փրկության գործին. Հայկ ՄանասյանԴատարանը թույլատրեց Ավետիք Չալաբյանին մեկնել Արցախ և ՌԴ Ավտոբուս է վթարվել. կան վիրավորներ Ալեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին ՀՀ ներմուծված ավտոմեքենան սահմանին ժամանակավոր համարանիշ կստանա և վարորդը վարելով կկարողանա բերել մեքենան Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂԱլեն Սիմոնյանը մարզադաշտից հետևել է Թունիս–Ֆրանսիա հանդիպմանը 1 զոհ, 2 վիրավոր. Գեղարքունիքից տեղեկացնում են Չինաստանը հիբրիդային արևային ֆերմա է փորձարկում Մահացել է Արման Նազինյանը Սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում Ինչո՞ւ չի կայանում «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի գործարքը. ՓաստԱդրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ՀՀ զինուժի զոհերի թիվն այս պահի 233-ի է հասնում Ժամանակն է հիշեցնել մեր եվրոպական գործընկերներին, որ երկակի ստանդարտներն անընդունելի են և չի կարելի խրախուսել ցեղասպան ռեժիմի բարգավաճումը. Ավետիք ՉալաբյանՀակառակորդը կրկին կրակել է. ինչպես է անցել գիշերը Պատերազմից հետո Արցախում իրականացվում է ավելի քան 3.800 բնակարանների և առանձնատների կառուցում․ Մեսրոպ Առաքելյան Հայաստանում արևային էլեկտրակայանները զարգանում են, բայց դանդաղ Ամփոփվել են ԱրարատԲանկի ու «4090» հիմնադրամի բարեգործական համերգի արդյունքներըԶՊՄԿ-ը պոչամբարում պայթյունի մասին«Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց «Նովա» անսամբլի 7-ամյակըAmeria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար