Լրահոս
Կարևոր


«Իշխանության ներկայացուցիչները կշարունակեն հարստանալ, բնակչությունը կշարունակի աղքատանալ» . «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում ամփոփել ենք 2022 թվականի սոցիալ-տնտեսական միտումները, խոսել ռիսկերի ու սպասելիքների մասին: «Փաստի» հետ զրույցում Ն. Սարգսյանը նախ նշել է, որ 2022-ին Հայաստանում աղքատության մակարդակն էլ ավելի է բարձրացել:

«Եթե նայում ենք վիճակագրությանը, ապա ՀՀ բնակչության կեսն ինչպես աղքատ կար, այնպես էլ մնացել է: Իսկ ռեալ վերլուծություններով աղքատ բնակչությունն ավելի է շատացել, իսկ աղքատն ավելի է աղքատացել: Սահմանվում են աղքատության վերին ու ներքին շեմեր: ՀՀ բնակչության մոտ կեսը վերին շեմի՝ 55 հազար դրամի համեմատ, աղքատ է համարվում: Իսկ եթե ավելի ադեկվատ դիտարկենք իրավիճակը, կտեսնենք, որ 55 դրամից բարձր, անգամ 88 հազար դրամ ստացողն էլ պետք է աղքատ համարվի: 55 հազար դրամը չի բավարարում անգամ նվազագույն սպառողական զամբյուղին: Ու թեպետ վիճակագրությամբ 2022-ի տարբեր ժամանակահատվածներում գնաճը 8, 9 կամ 10 տոկոս էր, այս առումով ևս պարզաբանման կարիք կա: Այդ ցուցանիշներում ընդհանուր ապրանքների միջինացված գնաճն է, բայց եկեք դիտարկենք գնողունակությունը: Թվարկված 2000 ապրանքներից ո՞ր տեսակն է ավելի շատ ձեռք բերում քաղաքացին: Օրինակ՝ սնունդը 8 տոկո՞ս է թանկացել, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ շատ դեպքերում սնունդը, հագուստը, վառելիքը 50-ից մինչև 100 տոկոսով են թանկացել: Սա ավելի աղքատանալու ևս մեկ փաստարկ է»,-ասաց նա՝ շեշտելով, որ իշխանության կողմից գնաճին օժանդակող, խթանող արհեստական քայլեր ևս եղան:

«Խոսքը գազի, էլեկտրաէներգիայի, ջրի թանկացումների մասին է, որը պետության կողմից սակագնային կարգավորման տիրույթում էր: Պետության թույլտվությամբ թանկացումներ իրականացվեցին:Արդյունքում ավելի հարկեր հավաքագրեցին ու սկսեցին գլուխ գովել, թե հարկային մուտքերը գերակատարել են, իսկ բնակչությանը, բնականաբար, ավելի աղքատացրեցին: Քաղաքացիների բեռը, մեծ հաշվով, կառավարությունը որևէ քայլով չի նվազեցնում: Միայն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ընդունումը միջինացված թվով շուրջ 3 տոկոսով նպաստել է գնաճին: Եկամուտների համատարած հայտարարագրումը, որը պատրաստվում են ներդնել, իր հերթին ապագայում լուրջ ազդեցություն է թողնելու և՛ գնաճի, և՛ մարդկանց վրա ռեպրեսիաների կիրառման ու այլ առումներով:

Անցած տարի գույքահարկի բարձրացումն այս տարի ևս ակնհայտ ազդեցություն է թողել: Բնակչությանն աղքատացնելուն ուղղված քայլերին զուգահեռ՝ 2000-3000 դրամով կենսաթոշակները, 7000 դրամով էլ նվազագույն աշխատավարձն են բարձրացրել, որը որևէ կերպ չի զսպում, անգամ չի ինդեքսավորում գնաճը: Մեծ հաշվով, բացի պետական ապարատում նոր ընդունված աշխատակիցներից, որևէ մեկի եկամուտները նշված քայլերից չեն ավելանում, քանի որ մասնավոր ոլորտում մի քիչ այլ է իրավիճակը: Առաջարկպահանջարկի վրա ձևավորվող հարաբերություններ են մասնավորում, և, այսպես թե այնպես, 65 հազար դրամ ստացող շատ քիչ մարդիկ կային: Աշխատավարձերի հետ կապված քայլերն անիմաստ, չհիմնավորված ու նույնիսկ անբացատրելի էին: Կենսաթոշակների առումով էլ տատիկ-պապիկներին կրկին խաբելու նախաձեռնությամբ հանդես գալու համար պարզապես կարող ենք խղճալ կառավարությանը»,-ընդգծեց Նաիրի Սարգսյանը:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, նա շեշտեց, որ այս տարի ռիսկերն ավելացել են, թեպետ ակնհայտ է առկա տնտեսական ակտիվությունը: «ՏԱՑ-ի որոշակի մակարդակում պետք է հասկանալ կառուցվածքը: Ի՞նչ արեց ՏԱՑ-ը Հայաստանի բնակչության համար: Իրականում մակրոտնտեսական ավելի կարևոր ցուցանիշներ կան, քան տնտեսական ակտիվությունն ու նրա կառուցվածքն են: Դա աղքատության մակարդակն է, միջին աշխատավարձի չափն է, ինչպես նաև ծնելիության մակարդակը: Ունենք 14, 7 տոկոս տնտեսական աճ, որն ապահովվել է բացառապես օտարերկրյա ռելոկանտների և Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հաշվին: Այդ ցուցանիշի 27 տոկոսն ապահովել է ծառայությունների ոլորտը՝ մասնավորապես ռեստորանային, հյուրանոցային, խաղային ուղղությունները: Առևտրի աճի մեջ ընդամենը 2 տոկոսն է մանրածախ առևտուրը: Սա նշանակում է, որ մնացածի դեպքում ՀՀ ներմուծում եղել է, բայց վերաարտահանվել է ՌԴ: Այսինքն, այդ աճը ՀՀ-ի վրա որևէ ազդեցություն չի թողել: Շինարարությունն էլ է որոշակի աճ գրանցել, որի պատճառներից են Արցախի օկուպացված շրջաններից ՀՀ տեղափոխված մեր հայրենակիցները, ինչպես նաև ՌԴ-ից Հայաստան տեղափոխվածները: Պատճառներից մեկն էլ եկամտային հարկի փուլային չեղարկումն է, ինչը նպաստեց ներկայի ժամանակավոր շինարարական բումին»,-հավելեց Ն. Սարգսյանը:

Անդրադառնալով առկա միտումների ազդեցություններին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «ՌԴ-ից ՀՀ տեղափոխված վճարունակ անձինք եկել են Հայաստան ու սպառումն ավելացրել են, բայց այդ սպառումը շատ լուրջ ու էական գնաճ է առաջացրել: Օրինակ՝ եթե անցած տարի հնարավոր էր 2 անձով ռեստորանում 20 հազար դրամով սնվել, ապա հիմա նույնն արժե մոտ 45-ից 50 հազար դրամ: Հայ վաճառողը, տեսնելով ՀՀ տեղափոխված վճարունակ անձանց, գները բարձրացնում է: Արդյունքում ՀՀ մշտական բնակչությունը, որի եկամուտները չեն ավելացել, սկսում է թանկ գնումներ իրականացնել կամ ոչ բավարար եկամուտների պատճառով որևէ ձեռքբերում չիրականացնել: Վառ ապացույցը մանրածախ առևտրի վերոնշյալ 2 տոկոսն է, մինչդեռ նման քանակի ռելոկանտների առկայությունը ոչ թե 2 տոկոսով, այլ էականորեն պետք է բարձրացներ մանրածախ առևտրի ցուցանիշը»:

Նաիրի Սարգսյանի խոսքով, կառավարությունը տնտեսական ակտիվությունը չպետք է իրեն վերագրի: «Կառավարությունը որևէ կապ չունի այդ ակտիվության հետ: Անգամ խոչընդոտել ու խանգարել են, ինչը նաև իրենց ներկայացուցիչների հետ բանավեճերի ժամանակ եմ ասել, և որին չեն կարողացել հակադարձել: Իրենք խանգարել են ՀՀ տնտեսական ակտիվության աճին ու հենց հիմա էլ շարունակում են խանգարել՝ օրենսդրական անմիտ փաթեթներ ընդունելով ու վարչարարություններով: Այսօր, մեծ հաշվով, ունենք Ռուսաստանից ռելոկանտների հաշվին գոյատևող տնտեսություն և մշուշոտ տնտեսական ապագա, քանի որ չգիտենք, թե նրանք երբ են վերադառնալու ՌԴ: Եթե վաղը որոշեն հետ գնալ, Հայաստանի տնտեսությունն անմիջապես փլուզվելու է»,-ասաց նա:

Վերջում, անդրադառնալով արդեն ընդունված 2023 թ. պետբյուջեի նախագծին ու գալիք տարում սպասվելիք միտումներին, նա մի քանի հանգամանք առանձնացրեց: «Բյուջեն, ինչպես միշտ, այս անգամ ևս եկամտաստեղծ չէ: Կապիտալ ծախսերը կոսմետիկ առումով, իհարկե, նշված են բյուջեում և գերազանցում են դեֆիցիտը: Բայց, ինչպես տեսնում ենք, յուրաքանչյուր տարի կապիտալ ծախսերը թերակատարվում են: Այսինքն, բյուջեում նշեն, թե ոչ, դրանք չեն կատարվում: Բացի այդ, ՀՀ պարտքն ավելացնում են, ՀՀ բյուջեի 11 տոկոսն ուղղվելու է պարտքի սպասարկմանը, մինչդեռ կարող էին այդքան պարտքեր անիմաստ չներգրավել և այդ գումարներն ուղղել ՀՀ զարգացմանը: Չունենք նաև սահմանային ամրապնդման աշխատանքներ, տնտեսական պոտենցիալի ստեղծմանն ուղղված բյուջետային ծախսեր կամ ֆինանսավորումներ: Այս կառավարությունից միայն կարելի է հետևյալը սպասել. իշխանության ներկայացուցիչները կհարստանան, ՀՀ բնակչությունը կշարունակի աղքատանալ: Բացի այդ, արտագաղթի տեմպերը կշարունակեն ավելանալ, ծնելիությունը՝ նվազել»,- եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ