Լրահոս
Կարևոր


Ռուսաստանը պարտավոր է օր առաջ մաքրել Լաչինի միջանցքը․ Չալաբյան

Քաղաքականություն

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը Ռուսաստանի դեսպանատան մոտից երեկ դիմել է հանրությանը՝ կոչ անելով պահանջներ ներկայացնել նաև Ռուսաստանին։

Ի դեպ տևական ժամանակ, Արցախում Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Հայաստանի իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերը առանձնապես փորձում էին հեռու մնալ Ռուսաստանին պահանջներ ներկայացնելուց, և միայն հատուկենտ ուժեր էին արձանագրում, որ հարկավոր է դիմում ներկայացնել ոչ թե միջազգային կառույցներին, այլ հենց բուն մեր ռազմավարական գործընկերներին։

«Համախմբում» շարժումը երեկ բավականին մարդաշատ և ազդեցիկ միջոցառում է իրականացրել Ռուսաստանի դեսպանության դիմաց, որի հիմնական նպատակն էր կոչ անել Ռուսաստանի ղեկավարությանը՝ անվերապահորեն կատարել իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները։

Չալաբյանի խոսքով՝ Ռուսաստանը հանդիսանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավորն ու ստորագրող կողմերից մեկը, նրա անմիջական պարտականությունն է ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը, նրանով երկկողմանի անխափան երթևեկությունը, մարդկանց բեռների տեղափոխումը և դրա միջոցով Արցախի կենսագործունեության ապահովումը։

Ըստ Չալաբյանի՝ հայկական կողմի համար մինչև հիմա անհասկանալի պատճառներով Ռուսաստանի խաղաղապահ ուժերը թույլ են տվել, որ այդ ճանապարհի վրա հայտնվեն ադրբեջանական հրոսակներ, բնապահպաների քողաշղարշի տակ սպրդած սադրիչներ, ահաբեկիչներ, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք տևական ժամանակ խոչընդոտում են երթևեկությունը Լաչինի միջանցքով, շրջափակման ենթարկում Արցախը, վնասում արցախցիներին։

«Արար» հիմնադրամի համահիմնադիրը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը, նրա զինված ուժերը, խաղաղապահ զորակազմը պարտավոր են օր, ժամ, րոոպե առաջ մաքրել միջանցքը, ապահովել նրա անխոչընդոտ աշխատանքը և հետագայում մաքրել նաև բոլոր տեսակի ադրբեջանական հենակետերից և սադրիչներից։ Ուստի և կոչ արել հանրությանը միանալ իրենց հանրային գործողությանը։ Չգիտենք, թե արդյո՞ք շարունակական կլինի նման պահանջների ներկայացումը, բայց այն, որ այլևս մեր ռազմավարական դաշնակցին հստակ հասցեագրում են իր պարտավորությունները, փաստ է, ինչը ողջունելի է։

Լինա Արամյան

Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան