Լրահոս
Կարևոր


Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և UN ECOSOC-ի նախագահ Լաչեզարա Ստոևային

Քաղաքականություն

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, ով հանդիսանում է նաև ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՕՍՕԿ) հայաստանյան գրասենյակի կողմից մարդու իրավունքների ռեֆերենտ, կոչով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Լաչեզարա Ստոևային։

Կից ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ։

Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են որպես բնապահպաններ, փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ակցիան քաղաքական նկատառումներ չունի, ակտիվիստները այդ քայլին են դիմել, երբ նրանց արգելվել է բնապահպանական դիտարկումներ կատարել Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի տարածքում:

Ակնհայտ է, սակայն, որ բնապահպանական դիտարկումները պատրվակ են. ստեղծված իրավիճակը, մեկ բառով և վստահորեն կարող ենք ներկայացնել որպես բլոկադա, այս ընթացքում ադրբեջանցիները բազմիցս հնչեցրել են նաև քաղաքական պահանջներ և սպառնալիքներ: Արդեն շուրջ 10 օր է՝ Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը ադրբեջանցիները արգելափակել են, 120 000-ից ավելի արցախահայեր փաստացի ապրում են շրջափակման մեջ:

Դեռևս դեկտեմբերի 12-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդել էր, որ Արցախ-Հայաստան ճանապարհի փակման հետևանքով 1100 մարդ ձմեռվա ցուրտ պայմաններում մնացել է ճանապարհին՝ նրանց թվում 270-ը երեխաներ: Պետք է նկատենք, որ ադրբեջանցիները անտեսելով մարդու իրավունքները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, Արցախում շարունակում են ստեղծել հումանիտար աղետ. անհնարին է դարձել սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը, խախտվել է Արցախի հանրապետության բուժհաստատություններում գտնվող բազմաթիվ հիվանդների կյանքի և առողջության իրավունքը, ովքեր շտապ կարիք ունեն բուժումը շարունակելու Երևանում: Խախտվել են հազարավոր մարդկանց կրթության, աշխատանքի, ազատ տեղաշարժի և բազմաթիվ այլ իրավունքներ ու հիմնարար ազատություններ:

Որպես ՄԱԿ-ի ԷԿՕՍՕԿԻ հայաստանյան գրասնեյակի կողմից մարդու իրավունքների ռեֆերենտ, որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ջատագով՝ խորապես մտահոգված եմ մեր հայրենակիցների ճակատագրով: Արցախը ունի բոլորիս կարիքը, դիմում եմ ձեզ խնդրանքով և ակնկալիքով, որ գործադրելով բոլոր հնարավոր միջոցառումները, կվերականգնեք արցախահայության բնականոն կյանքն ու գործունեությունը, կնպաստեք Արցախի ժողովրդի ինքնորոշման ​իրավունքին և կկանխեք ​նոր ​ցեղասպանության ​վտանգը:

Կոչ ենք անում միջազգային բոլոր կազմակերպություններին դիմել հնարավոր ամեն քայլի Արցախի շրջափակումը կասեցնելու և Արցախում բնակվող մարդկանց կյանքի իրավունքը պաշտպանելու համար:

Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am