Լրահոս
Կարևոր


Ջլատման վտանգը.ովքե՞ր են սպասարկում թշնամու օրակարգը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեկ ամսից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է գտնվում, ինչի արդյունքում խորանում է հումանիտար ճգնաժամը։ Հասկանալի է, որ այս իրավիճակն Արցախը կարող է հաղթահարել միայն համախմբման, միասնական ջանքերի, անկոտրում կամքի ու պայքարի շնորհիվ։ Բայց զարմանալիորեն հանգստյան օրերին սկսեցին լուրեր շրջանառվել, թե Արցախում արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու։ Ընդ որում, հաղորդվում էր, թե ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տալու, իսկ հետո բուռն արձագանք ստացան նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին լուրերը։

Այսպիսի տեղեկությունները նման էին վառոդի տակառի պայթյունի։ Ուշագրավ է, որ այս ամենը շատերի կողմից դիտարկվում էր Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի կողմից Ադրբեջանի ճնշումներին ենթարկվելու հետևանք: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը, սակայն, հայտարարեց, թե չի պատրաստվում հրաժարական տալ, ավելին՝ այս պահին անընդունելի է համարում երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։ Այս հայտարարությունը փոքր-ինչ լիցքաթափեց մթնոլորտը, չնայած, ինչպես ասում են, նստվածքը մնաց: Առավել ևս, որ այդ ընթացքում տարբեր հարթակներում բավական ակտիվ քննարկումներ էին ընթանում՝ անձնավորված տեղեկատվական պատերազմի «կանոններով»: Այս պայմաններում ճնշումը ուժեղացնելու շրջանակներում կարելի է դիտարկել օրվա ընթացքում Բաքվից հղվող սպառնալից ուղերձները։

Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը նա բանակին կարգադրում էր «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք»: Հետաքրքրական է, որ անցած տարվա սեպտեմբերի 10-ին Հասանովն իր գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ ևս «բանակին հրահանգեց պատրաստ լինել սադրանքների կանխմանը», ու դրան հաջորդեց սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական ագրեսիան ու Հայաստանի տարածքների օկուպացիան։ Բաքվի գործելակերպը նորություն չէ. թշնամական երկրի սադրանքներն ու ագրեսիան շարունակական բնույթ են կրելու, քանի որ գործ ունենք հանցագործ պետության հետ։ Մեզ առավել հետաքրքրում է հարցը, թե ինչո՞ւ հանկարծ առաջ եկան արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները:

Խոսքը ժամանակային հատվածի մասին է: Ի՞նչ ընտրություններ կարող են տեղի ունենալ Արցախում այն պայմաններում, երբ սեղանին դրված է արցախահայության գոյության հարցը։ Մի՞թե արտահերթ ընտրությունների ժամանակն է այն պայմաններում, երբ հակառակորդը չորս կողմից «խեղդում» է Արցախն ու ցանկանում հայաթափել։ 2020 թ. Արցախյան պատերազմից հետո, երբ Արցախում բարձրացվում էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի, նոր նախագահական ու խորհրդարանական ընտրություններ նշանակելու անհրաժեշտության հարցը, այդպես էլ ընտրություններ տեղի չունեցան՝ ըստ տեղեկությունների, Ադրբեջանից եկող որոշակի վախերով ու անհանգստություններով պայմանավորված։ Այնինչ, այն ժամանակ բլորն էլ վստահ էին, որ Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռնած, պետք է հրաժարական ներկայացներ: Չարեց:

Ինչպես և Նիկոլը, Արայիկը ևս մնաց կառչած իր աթոռից: Ու հիմա հանկարծ այդ ի՞նչ պատահեց, որ օրակարգ բերվեց Արցախում նոր ընտրությունների անցկացման հարցը, ընդ որում՝ այդ տեղեկությունը դաշտ նետվեց Արցախի ԱԺ նախագահի կողմից։ Սակայն երեկ արդեն նա «փոշմանեց» ու հայտարարեց, թե մոտ ապագայում Արցախում արտահերթ ընտրություններ չի տեսնում, և որ եթե «հիմա ընտրություններ անենք, ապա մեզ համար ավելի վատ է լինելու»: Միանշանակ է, որ դրա համար ներկայում ավելի բարենպաստ պայմաններ չեն ստեղծվել, եթե ոչ հակառակը։ Ի դեպ, ԱՅՍ ՎԻՃԱԿՈՒՄ, ԱՅՍ ՊԱՀԻՆ ընտրություններ անցկացնելը նպատակահարմար չեն գտնում նաև Արցախի ԱԺ խմբակցությունները, այսինքն՝ հիմնական քաղաքական ուժերը: Միամիտ պետք է լինել կարծելու, թե հիմա Ադրբեջանը համակերպվել է Արցախում ընտրությունների անցկացման գաղափարի հետ, այն դեպքում, երբ նույնիսկ պարտված ժամանակ Ադրբեջանը անընդհատ վայնասուն էր բարձրացնում ԱՀ-ում անցկացվող յուրաքանչյուր ընտրությունից հետո։

Ուստի պատահական չի կարելի համարել շատ վերլուծաբանների դիտարկումը, թե ծայրահեղ պայմաններում նոր ընտրությունների գաղափարը զարգացնելու և օրակարգ բերելու հարցում կուլիսային պայմանավորվածությունների հոտ է գալիս։ Այս ամենի կոնտեքստում վտանգավորագույն կետերից մեկը կարող է լինել արցախահայության միասնականության ջլատման և հուսալքության հնարավորությունը։ Հասկանալի է՝ Ադրբեջանին հենց այդ էլ պետք է։ Այստեղ հեծանիվ հայտնագործելու հարց չկա: Սակայն հետաքրքիր է, թե էլ ո՞ւմ է ձեռնտու նման վիճակը: Բոլորին էլ հասկանալի է, որ այս պահին Արցախում ներքաղաքական հարցերով զբաղվելը հրատապ չէ, դրա փոխարեն գերակա խնդիրը Արցախի պետականության պահպանումն է։ Այստեղ ուշագրավ է նաև Ռուբեն Վարդանյանի հայտարարության վերջնամասը, որտեղ բավական թափանցիկ ակնարկներ կան:

«Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք: Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»,- գրել է Վարդանյանը: Թե ովքեր, ինչպես և ամենակարևորը, ինչու են պատրաստվում սպասարկել «թշնամու օրակարգը», երևի թե ցույց կտա ժամանակը: Իսկ ներկա պահին ամենակարևորը ընդհանուր համաձայնության միջոցով ավելորդ ներքաղաքական ցնցումներից խուսափելն է, կրկնենք՝ Արցախի միասնականության, պայքարի ոգու ջլատման անթույլատրելիությունը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան Կոտայքի, Լոռու, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Երևանում վտանգավոր իրավիճակ էԳեղարքունիքում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում ՌԴ ԱԳՆ հայտարարեց, որ կազմակերպում է Բաքվի ներխուժումները Ինչ է տեղի ունեցել այսօր սահմանին. ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Արտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցենԳնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»Գ. Ծառուկյանը քաջալերել է մարզիկներին Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջԱնընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյանն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինՈր կրակոցի ձայն եղած լիներ, ես էլ սահմանում կրակելիս կլինեի Նորավանի վարչական ղեկավարը կրակոցների ձայն չի լսել Սյունիքում շարունակում ենք կատարել ներդրումներ և ամեն կերպ նպաստել տարածաշրջանի զարգացմանը. Վարդան ՋհանյանԵվս մեկ մտահոգիչ լուր Արցախից Լավ լուր արցախցիների համար Արտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցեն Նոր հաղորդագրություն Արցախից Նոր մանրամասներ. Երեկ Տեղ գյուղից մոտ 60 հեկտար տարածք են ադրբեջանցիները զավթելԵրևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի. Մեսրոպ Առաքելյան Տեղ գյուղի տարածքում ադրբեջանցիներն առաջ են եկել․ ՔՊ-ական պատգամավոր Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեցՌուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին Թշնամին մարտական դիրքերից կրակ է բացելԱրցախում այսօր անընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյան Դեղին քարտեր Մոսկվայից. Հռոմի ստատուտն ու հայկական թթվասերը Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ» Բաքուն նոր էսկալացիա է պատրաստումԱդրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը․ Նիկոլ Փաշինյան Երկար ժամանակով գազ չի լինելուԱդրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին. ԱՀ ԱԳՆԻրանում երկրաշարժ է գրանցվել 36 ժամ ջուր չի լինելու ԵրևանումՏարբեր միջոցառումներ, այդ թվում տեղեկատվական նյութերի տպագրություն ծրագրվում են և այժմ ընթացքի մեջ են. Արայիկ Մարգարյան Երկար ժամանակով Երևանում և մարզերում լույս չի լինելու«Հրապարակ». Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Թշնամին կրկին կրակում էԱրցախում արևային էներգիայի առաջամարտիկները դպրոցականներն ենՌուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը Արցախի և Հայաստանի ձախողումն էրՌուսաստանի հայերի միությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել Հռոմի ստատուտի վավերացման հարցըՊատրաստվենք մեր ընկերներին օգնել. Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ Ահազանգ ՍիսիանիցԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքերից հետևում է, որ կռիվ կլինի Ես պատմեմ, թե իրականում ինչ է եղել այդ կացարանում. Զոհված զինծառայողի ծնողՈ՞ր հայտնի ու սիրված երգչուհու դուստրն է Երեք նամակ Բելլայից սերիալի Աննան... Հաստատ չգիտեիք ՌԴ-ում ազգությամբ հայը սպանել է իր 10 ամսական որդուն ու կնոջը Հակառակորդը փակել է Լիսագորի լեռնային ճանապարհը