Լրահոս
Կարևոր


ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի ողբերգական հետևանքը քաղաքական պատասխանատվության տիրույթում է․ «5165 շարժում»

Քաղաքականություն

«5165 շարժում»-ը հայտարարություն է տարածել՝ կապված 15 ժամկետային զինծառայողների մահվան հետ։

Հայտարարությունը՝ ստորև․ 

«Մեր խորն ու անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հունվարի 18-ի գիշերը ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհից զոհված 15 ժամկետային զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին։ Շուտափույթ առողջացում ենք մաղթում վիրավոր զինծառայողներին։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ զորամասում բռնկված հրդեհի ողբերգական հետևանքը քաղաքական պատասխանատվության տիրույթում է։ Այն առաջին հերթին ոչ թե անփութության երևույթին է վերաբերվում, այլ բանակի համար անհրաժեշտ զորանոցային պայմանների չապահովմանը։ Գործ ունենք անվտանգության ձախողման հերթական դրսևորման հետ, ինչը ողբերգական ելք ունեցավ։

Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից խնդիրը հակահրդեհային անվտանգության կանոնների չկատարման շեշտադրմամբ հասարակությանը մատուցելու և իր, Սուրեն Պապիկյանի ու քաղաքականապես պատասխանատու այլ անձանց պատասխանատվությունից կանխամտածված կերպով շեղելու գործելակերպը, ինչն արտահայտվեց ՀՀ կառավարության՝ այսօրվա նիստում տեղի ունեցած ելույթների ու մտքերի փոխանակման ժամանակ։ Այս ողբերգությունը վկայում է, որ բանակի պատշաճ ապահովումը կա՛մ առաջնահերթություն չէ Հայաստանի բարձրագույն ղեկավարության համար, կա՛մ բարձրագույն ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին, չի իրականացնում վերահսկողության անհրաժեշտ գործառույթներ։ Երկու դեպքում էլ պատասխանատվությունը քաղաքական է, և գտնում ենք, որ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պատասխանատվությունը գցեց իր ու իր մերձավորների ուսերից՝ իրավապահ մարմիններին ուղղակի կամ անուղղակի համապատասխան ուղղորդումներ տալով։

Ելնելով վերոնշյալից՝ հայտարարում ենք, որ ոչ մարտական պայմաններում, գործող իշխանությունների սխալ, հակազգային առաջնահերթություններից և հանցավոր անգործությունից բխող այս ողբերգական դեպքը Հայաստանի անվտանգության ձախողման հերթական ցուցիչն է, որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը այս դեպքի առթիվ պետք է կրի պատասխանատվություն, ինչի ամենամեղմ դրսևորումը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հրաժարականները։

Հորդորում ենք հանրությանը միանալ այս պահանջին»։ 

«Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Բաց դռների մոտեցումը Ընկերության որդեգրած թափանցիկության քաղաքականության մաս է կազմում և ԶՊՄԿ ՓԲԸ-ն ակտիվացնելու է Ընկերության գործունեությանը ծանոթանալ ցանկացողների հետ շփումը Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնելու համար. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է․ Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ) Թեմայի շուրջ պետք է լինի իրական քննարկում, որպեսզի մեր ժողովուրդը չդառնա տուգանքի մատերիալ հակահայ, ազգակործան իշխանության ձեռքին. Կամենդատյան Գազամատակարարման պլանային անջատումներ` Մարտունի քաղաքի որոշ բնակավայրերում4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Երևանում փոսային նորոգման աշխատանքները վաղվանից մեկնարկում են. Հայկ Կոստանյան Լայն, փափուկ, ինքնատիպ. շտապեք ձեռք բերել կահույքի նոր տեսականին՝ ՎենուսիցԲերդ-Ճամբարակ ճանապարհին բուք է. Ջուջևան-Կիրանց հատվածը փակ է. Հայաստանի 7 մարզերում ձյուն է տեղումԻրավիճակը հեշտ չէ․ Պուտին Fastex-ի և ftNFT-ի աջակցությամբ կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված սիմֆոնիկ համերգը Իրանում երկրաշարժ է գրանցվել Հարցումներով ուզում են հակառուսական ֆոն ապահովել ՀայաՔվեն շարունակում է իր այցերը Տավուշի սահմանամերձ շրջաններ