Լրահոս
Կարևոր


Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման կապակցությամբ

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի՝ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակումը, որ իրականացնում է Ադրբեջանը, լուրջ մարտահրավեր է ոչ միայն իր պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի համար, այլև Հայաստանի և սփյուռքի, Ռուսաստանի և ողջ միջազգային քաղաքակիրթ հասարակության համար:

Բաքվի գործողությունները, որոնք քողարկվում են, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» անվան տակ, նպատակ ունեն արտաքսել հայերին իրենց պատմական հողերից, որը նրանց հայրենիքն է հայկական էթնոսի ստեղծումից հազարավոր տարիներ ի վեր: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որի այլնտրանքը, ըստ ադրբեջանական ռեժիմի, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ստիպողական գոյակցությունն է Ադրբեջանի կազմում: Դա նաև շանտաժ է Հայաստանի և Ռուսաստանի նկատմամբ, որոնք Ադրբեջանի հետ միասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմեր են: Այդ քաղաքականությունը նաև կարելի է բնութագրել որպես պետական հանցագործություն, որը պետք է համապատասխան միջազգային գնահատականի արժանանա: Կատարվածը լուրջ փորձություն է նաև Ռուսաստանի համար, որի հակառակորդներն ամեն կերպ ջանում են նրա դեմ երկրորդ ճակատ բացել, այս անգամ արդեն Հարավային Կովկասում՝ հաշվի առնելով, որ հենց ռուսական խաղաղապահներն են այսօր ապահովում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ինչպես նաև մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Մենք աջակցում ենք Արցախի ժողովրդին, ովքեր դիմակայում են շրջափակման ծանր պայմաններին: Նրանք բազմիցս և հաստատակամորեն հայտարարել են իրենց նախնիների հողի վրա, իրենց պատմական հայրենիքում ազատ ապրելու անքակտելի իրավունքի մասին: Գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարական և լեգիտիմ կամարտահայտությունը բարձրագույն արժեք է:

Ղարաբաղի հարցը ոչ միայն արցախցիների գոյատևման, այլև ողջ հայության ապագայի հարցն է: Ուստի այսօր կենսական անհրաժեշտություն ենք համարում ամբողջ աշխարհի հայության աննախադեպ միավորումն Արցախի շուրջ՝ հանուն Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության օրինական իրավունքի պաշտպանության, ընդդեմ Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ իրականացվող ցեղասպան քաղաքականության: Միջազգային իրավունքի աղբյուրները և հենց իրավական տրամաբանությունը հուշում են, որ իրենց կամքին հակառակ օտար պետության տիրապետության տակ գտնվող ժողովուրդների տարածքները չեն համարվում այդ պետությունների տարածքի անբաժանելի մասը: Մենք կոչ ենք անում սփյուռի յուրաքանչյուր հայի, անկախ իր ապրելու երկրից և զբաղմունքից, բացատրական աշխատանք տանել բարեկամների, գործընկերների և հարևանների շրջապատում,՝ ուշադրություն հրավիրելով խնդրի վրա, որը լռության է մատնվում՝ Ադրբեջանի հետ նավթագազային համագործակցության պատճառով: Չնայած դրան՝ ՄԱԿ կանոնադրության և Գլխավոր ասամբլեայի բանաձևերի համաձայն, պետության կողմից իրավահավասարություն և ինքնորոշում պահանջող ժողովուրդների նկատմամբ բռնաճնշումներ գործադրելն այդ ժողովուրդներին իրավունք է տալիս դիմադրել և միջազգային հանրությունից օգնություն խնդրել:

Հաշվի առնելով այս ամենը՝ Ռուսաստանի հայերի միությունը դիմել է մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ երկրներին, նրանց ուշադրությունը հրավիրելով հայերի, այդ թվում՝ երեխաների, նկատմամբ Բաքվի իշխանությունների վարած մարդատյաց քաղաքականության և Բաքվի ռեժիմի կողմից միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ կանոնադրության ոտնահարման վրա:

Ավելնորդ չէ նշել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, Ադրբեջանը, անկախություն հռչակելով, իրեն հայտարարել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1920թթ) իրավահաջորդը, որի կազմում Ղարաբաղը չի եղել: Դրանով իսկ ի չիք են դարձել խորհրդային բոլոր կուսակցական-կառավարական ակտերը, որոնցով Ղարաբաղի հայերին պարտադրվել է ինքնավարություն՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դուրս է եկել Ադրբեջանական ԽՍՀ կազմից 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հնրաքվեի արդյունքում, Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի 21-ի ԱՊՀ նպատակների և սկզբունքների մասին հռչակագրի ընդունումից առաջ: Հետևաբար, մեր ձայնը պետք է ավելի բարձր հնչի՝ ամբողջ աշխարհի բարի կամքի մարդկանց ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա և շեշտադրելով, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի մասին չէ, այն ոչ թե տարածքային ամբողջականության, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյաբանական, կյանքի և ինքնորոշման հարց է (ի դեպ, միջազգային իրավունքի շրջանակներում առկա նախադեպերով լուծում ունեցող): Լեռնային Ղարաբաղի համար կենսական անհրաժեշտություն է Ադրբեջանի կազմից դուրս լինելը՝ հանուն ժողովրդի փրկության: Դրա ակնառու ապացույցը Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն է, հայերի և հայկական ամեն ինչի նկատմամբ ատելությունը, որը դպրոցական նստարանից ներարկվում է ադրբեջանի ժողովրդի գիտակցության մեջ:

Մենք՝ որպես Ռուսաստանի քաղաքացիներ,  կոչ ենք անում ռուսաստանյան ղեկավարությանը, առավել ակտիվացնել գործուն դիվանագիտական ջանքերը՝ Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման և հետագայում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ադրբեջանի կողմից անվերապահ իրագործելու նպատակով:

Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությանն իր գործողություններում կհաջողվի հասնել խելամիտ և արդյունավետ հավսարակշռության՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը ապահովելու, Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման, բոլոր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման,  տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար, առանց տուրք տալու Ալիևի ոտնձգություններին և աճող ախրժակին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ սեփական պարտավորությունները անվերապահորեն կատարելու և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու համար:

Հաշվի առնելով  Արցախի շարունակվող շրջափակումը, ինչպես նաև ապագայում դրա կրկնությունը բացառող  գործուն մեխանիզմների բացակայությունը՝ Ռուսաստանի հայերի միությունն անհրաժեշտ է համարում ակտիվացնել մարդասիրական բնույթի համաձայնեցված և համակարգված հասարակական ջանքերը՝ ուղղված Արցախի բնակչությանը՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ:

Մենք կոչ ենք անում Ռուսաստանի մեր բոլոր հայրենակիցներին՝ չտրվել հնարավոր սադրանքներին, այսրոպեական զգացմունքներին, գնահատականներում ցուցաբերել զսպվածություն, գործողություններում՝ նպատակասլացություն, որպեսզի կարողանանք մեղմել հայ ժողովրդի ապագայի համար պայքարի առաջնագծում կանգնած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զրկանքները:

 

18 հունվարի, 2023 թվական

Մոսկվա

Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է