Լրահոս
Կարևոր


Մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը պաշտպանության նախարարության ուղիղ պատասխանատվության հարցն է․ Արտակ Զաքարյան

Քաղաքականություն

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տարբեր կողմերից մի թեմա են տարածում, իբր Պապիկյանը եթե դուրս գա, ավելի վատին են նշանակելու:

Հարցի արժեքը ոչ Նիկոլն է, ոչ էլ առավել ևս մյուսները: Հարցի արժեքը շատ ավելին մեծ է՝ պետության և Բանակի հեղինակությունն ու կառավարության բարոյականությունը:

Տղաները չեն զոհվել մարտական հերթապահություն կամ մարտական գործողություն իրականացնելիս: Ինքնասպանություն չեն գործել, չեն զոհվել հրամանատարի գործած սխալի պատճառով, ականի վրա չեն պայթել և այլն: Նաև Ադրբեջանի տարբեր ագրեսիաների ժամանակ նման հարց չի առաջացել:

Հունվարի 19-ին մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը պաշտպանության նախարարության ուղիղ պատասխանատվության հարցն է: Այս հարցը շեղելն ու ուրիշների վրա մեղքը բարդելն առնվազն անբարո է:

Եթե ՊՆ բարձրաստիճան ղեկավարությունից հրաժարականներ չեն լինում, դա նշանակում է, որ բանակում թուլանում է պատասխանատվության ուղղահայացը, թուլանալու է վերահսկողությունը, թուլանալու է բոլոր օղակների կատարողական կարգապահությունն ու ընդհանուր հրամանատարության բարոյական նկարագիրը:

Բանակն այնպիսի օրգանիզմ է, որտեղ ցանկացած պահի, դասակի հրամանատարից մինչև կորպուսի հրամանատար, կարելի է նախաձեռնել պաշտոնանկությունների և պատասխանատվությունների գործընթաց: Սակայն դա պետք է բխի ընդհանուր կառույցի` ասել է թե պետության շահերից: Վերից վար կառավարման և հրամանատրման հստակ համակարգն առավել զգայուն է դարձնում Զինված Ուժերին` հատկապես ղեկավարի բարոյականության և արդարացի լինելու տեսանկյունից:

Ես կհարգեի այն պաշտպանության նախարարին, որը հասկանալով իր կարգավիճակի կարևորությունն ու հասարակության հանդեպ ունեցած բարձր պատասխանատվությունը` ստեղծված իրավիճակում հրաժարական տար: Դա հնարավորություն կտար պաշտպանական գերատեսչությանը զգաստանալ ու ավելի զգոն լինել իր պարտավորությունների մեջ:

Երբ եվրոպական որևէ երկրում, թեկուզ փոքրիկ սկանդալի պատճառով, որևէ նախարար կամ վարչապետ է հրաժարական տալիս, դա հո չի՞ գնահատվում որպես պետությանը հասցված վնաս: Դա առաջին հերթին տվյալ երկրի հասարակության և աշխարհի առջև կառավարության բարոյական կերպարը պահելու ու հանրության վստահությունը չչարաշահելու խնդիր է լուծում:

Այս իրավիճակում, նույնիսկ լավագույն պաշտպանության նախարարը, պետության և հասարակության շահերից ելնելով պետք է հրաժարական տար: Այլապես, ցանկացած այլ նախարարության կառավարման ոլորտում, ամենամեծ վնասի պարագայում նախարարն ու փոխնախարարներն իրավունք են ստանում խուսափելու որևէ տեսակի քաղաքական պատասխանատվությունից, որովհետև նախադեպերն արդեն առկա են:

Մյուս կողմից էլ հասկանալի է, որ մեր երկրում պրոբլեմները սկսվում են այսպես կոչված վարչապետի պաշտոնավարումից և դա կառավարությունում բոլորը լավ հասկանում են: Եթե պետությունն այս ողբերգությունների հասցրած Նիկոլը դեռ վարչապետ է, ուրեմն ով ասես կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն` առանց մտածելու քաղաքական կամ անձնական պատասխանատվության մասին»:

Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում