Լրահոս
Կարևոր


«Բացի դպրոցական սիրավեպը, այլ անձնական հարաբերություններ չեմ ունեցել». Հռիփսիմե Սարգսյանը` 22-ամյակի անակնկալի, անձնական կյանքի և համարձակ ստեղծագործությունների մասին

Ապրելակերպ

Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանն օրերս նշել է ծննդյան 22-ամյակը: Նրա համար անակնկալ խնջույք են կազմակերպել սերիալային իր գործընկերները: Դերասանուհին Tert.am Life-ին պատմել է ոչ միայն օրվա մանրամասները, այլև անկեղծացել է կորցրած ընկերների, ծնողների վերաբերմունքի, մշտապես շտապելու և անձնականի մասին:

Նրա խոսքով` հուլիս և օգոստոս ամիսներին ծանր գրաֆիկով աշխատել է, իսկ ծննդյան օրվանից մի քանի օր առաջ հիվանդացել է ու որոշել` ոչինչ չանել, քանի որ տրամադրություն չի ունեցել: « «Շիրազի Վարդը» հեռուստասերիալից ընկեր-գործընկերներս` Օլյա Հակոբյանը, Էլեն Սարգսյանը և Դավիթ Աֆրիկյանն ինձ անակնկալի բերեցին: Առանձնատուն էին վարձել, ինձ տարան այնտեղ, ես էլ հիվանդ-հիվանդ մի կերպ գնացի` առանց հատուկ զգեստի, դիմահարդարման: Շատ զարմացա և ուրախացա, չէի սպասում: Այնտեղ ինձ էին սպասում հայտնի և ոչ հայտնի շատ ընկերներ: Մտա լողավազան, ինչն ինձ չէր կարելի, օգտագործեցի ալկոհոլ ու հաջորդ օրը չկարողացա նկարահանման գնալ` ձայնալարերս խզվեցին»,-ասաց նա և նշեց, որ նվերներ, ծաղիկներ ստացել է, բայց դրանք չի կարևորում, իր համար ավելի կարևոր են ընկերներն ու երջանիկ պահերը:

Հռիփսիմեն ասաց, որ առաջին անգամ էր ծննդյան օրը նշում, որովհետև միշտ ժամանակ ու տրամադրություն չի ունեցել: «Ծնողներս միշտ հետևողական են եղել իմ հանդեպ, կրթությանս վրա շատ ժամանակ եմ ծախսել, ժամանցի համար ժամանակ չի մնացել: Փոքրուց սովոր եմ եղել փայլել թե՛ արտաքին տեսքով, թե՛ լուսավոր մտքերով, ու երբ գալիս է ծննդյանս օրը, փաստի առջև եմ կանգնում: Այս տարի ոչ իմ որոշմամբ, բայց նշեցի ծննդյանս օրը, ինչի համար շատ ուրախ եմ»:

Այս տարի Հռիփսիմեն ինքն իրեն հանգիստ մաղթեց. «Շատ պահանջկոտ եմ իմ նկատմամաբ: Ուզում եմ փոքրիկ քայլերի արվեստը սովորել, չշտապել, ինձնից առաջ չընկնել, ինձ պահանջներ չներկայացնել, այլ կանգ առնել ու հանգստանալ: Պահ է գալիս, երբ ուղղակի սպառվում եմ, ժամանակ է պետք գալիս վերականգնվելու համար, որ հետո ավելի շատ տամ»:

Դերասանուհին վերհիշեց իր լավագույն ծննդյան օրերից մեկը. «Հիշում եմ անցած տարվա ծննդյանս օրը: Ես նկարահանումից գիշերը տուն վերադարձա ու տեսա ընկերներիս, ովքեր իմ հեղինակային ստեղծագործություններով գիրք էին տպագրել: Դա նրանց բարդ էր տրվել, որովհետև այդ ստեղծագործությունները միայն իմ հեռախոսի մեջ են, ոչ ոքի ես չեմ ուղարկել: Նրանք ցանկանում էին, որ հասարակությանը ցույց տամ ստեղծագործություններս: Չնայած որ ստեղծագործում եմ 12 տարեկանից, իմ ստեղծագործությունները երբեք ոչ ոքի ցույց չեմ տվել,-ասաց նա` պարզաբանելով` մտավախություն ուներ, որ իրեն չեն հասկանա, քանի որ ստեղծագործությունները բավականին համարձակ են:- Մեր հասարակությունը չի ընդունում համարձակ կնոջը, իսկ ինստագրամյան տիրույթը դրա համար ստեղծված չէ: Ժամանակի ընթացքում հաղթահարեցի այս ամենն ու ինքնադրսևորվեցի ու ցույց տվեցի` ես ինչպիսինն եմ` չմտածելով թե մարդիկ ինչ կմտածեն: Ցանկացած հայտնի մարդ պեք է հաղթահարի այդ անկեղծության եզրն ու չմտածի կարծիքների մասին, որովհետև երբ դու հանրային մարդ ես, դու պետք է բաց լինես կարծիքների համար»:

Ըստ դերասանուհու` երբ շաբաթվա մեծ մասը նկարահանման ես լինում, միշտ չէ, որ ընկերներդ հասկանում են քեզ: «Զանգում են մի քանի անգամ, որ դուրս գաք զբոսնելու, բայց դու նկարահանման ես լինում, նրանք էլ նեղանում են: Կանգնում ես ժամանց-աշխատանք ընտրության առջև: Ես ընտրել եմ աշխատանքն ու շատ մարդկանց եմ կորցրել: Հիմա ինձ համար գործընկերներս, ում հետ նշել եմ ծննդյանս օրը, շատ կարևոր են: Նրանք էլ ունեն նույն խնդիրներն ու հասկանում են ինձ: Հուսամ` մեր ընկերությունը կշարունակվի նաև հեռուստասերիալի ավարտից հետո»:

Հռիփսիմեն ընդգծեց, որ ժամանակը երբեք իրեն չի հերիքում, բայց իր առջև դրված շատ նպատակներ ունի, որոնք անպայման կիրագործի: «Սիրում եմ գնալ նպատակներիս հետևից, չեմ սիրում առավոտյան արթնանալ ու չիմանալ` ինչով զբաղվեմ: Ես ուզում եմ զբաղվել սիրելի գործով, իմ օրվանից, ինձնից գոհ լինել, ինքնաբավ մարդ լինել: Դա չի նշանակում, որ պատերի վրա պետք է գրեմ իմ նպատակները կամ գիշերը քնելիս տիեզերք ազդակներ ուղարկեմ: Դա նշանակում է ուղղակի չալարել ու առավոտյան արթնանալուց հետո գնալ նպատակներիս հետևից, ինչը ես անում եմ»:

Հարցին` անձնական կյանքի հետ կապված նպատակներ ունի՞, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Կարևոր է, որ ինքդ կերտես քեզ, նոր փնտրես այն մարդուն, ով քեզ պետք է: Երբ ինքդ դեռ կայացման փուլում ես, անձնական հարաբերություններ չես կարող ստեղծել, դրանք անլուրջ կլինեն: Բացի դպրոցական սիրավեպը, մինչ այս այլ անձնական հարաբերություններ չեմ ունեցել: Նախ` գրաֆիկս թույլ չի տալիս, հետո` ամեն մեկը չէ, որ ինձ ու իմ ներաշխարհը կհասկանա: Ամեն դեպքում, ես անհատականություն եմ, դրա համար միշտ չէ, որ կարող եմ հեշտությամբ գտնել նրան, ում հետ ուղղակի հաճելի զրույց կունենամ: Առայժմ անձնականիս մասին չեմ մտածում, բավականաին ժամանակ ունեմ դրա մասին մտածելու համար»: 

Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ,տեխնիկական բազան.Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում