Լրահոս
Կարևոր


«Ժամեր շարունակ ստուդիայում աշխատել ենք «Future lover» երգի վրա». Արթուր Արմենին՝ Kami Friends-ի, երաժշտության և Բրունետի մասին

Ապրելակերպ

Վերջին շրջանի ամենահայտնի երաժշտական հեռուստանախագծերից է «Առաջին ստուդիան», որի շրջանակում մի շարք սիրված երգերի տրվում է նոր շունչ՝ ներկայացնելով այն այլ գործիքավորմամբ և հաշված օրերի ընթացքում երգերը տարածվում են համացանցում՝ դառնալով հիթեր: Tert.am Life-ը զրուցել է երգերի գործիքավորման հեղինակի՝ Արթուր Արմենիի հետ, որը պատմել է երաժշտության ոլորտում առաջին քայլերի և եվրատեսիլյան երգ ստեղծելու:

Առաջին քայլերը երաժշտական ոլորտում

«Երաժշտական առաջին քայլերն արել եմ 5 տարեկանում ձայնի պահպանման վոկալերգչախմբային երաժշտական դպրոց երգի ստուդիայում, իսկ հետագայում շարունակեցի վոկալի ոլորտում, հետագայում ընդունվել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, որից հետո Երևանի Պետական Կոմիտասի Կոնսերվատորի, որտեղ էլ սովորել եմ 6 տարի հենց ակադեմիական միջավայրում և քչերը գիտեն, որ ես վոկալիստ եմ ոչ թե դաշնակահար»,- ասաց Արթուրը և հավելեց, որ սովորելու ողջ ընթացքում մասնագիտացված կերպով սովորել է դաշնամուր, որը եղել է միշտ պարտադիր առարկա. «Բախտ է վիճակվել շատ լավ մասնագետների հետ աշխատել, նրանցից սովորել և հասկանալ՝ ինչքան կարևոր գործիք է դաշնամուրը: Շատ կարևոր էր հենց նախնական փուլում, երբ այդ ոլորտում իրականացնում էի առաջին քայլերս ծնողներիս աջակցությունն ու այն հավատը, որն ունեին իմ նկատմամբ»:

«Առաջին ստուդիան» իր cover աշխատանքներով

«Ամիսներ առաջ Kami Friends նախագծի պրոդյուսերը՝ Վահագն Գևորգյանը եկավ և ասաց՝ «Մի միտք ունեմ» և հենց այդ խոսքերից էլ սկսվեց ամեն բան, ես էլ այդ փուլում արդեն սկսել էի, որպես գործիքավորող իմ գործունեությունը և Kami Friends խմբի 6-7 տարիների աշխատանքային փորձը ներդրվեց այս նախագծում: Ուզում եմ ասել, որ սա շատ հետաքրքիր փորձ է մեզ համար, քանի որ լինում են օրեր, երբ տուն ենք գնում առավոտյան 7-ին, հետագայում օրեր շարունակ անցկացնում ստուդիայում, իրականացնում նկարահանումները, որպեսզի կարողանանք լավ արտադրանք տալ հեռուստադիտողին: Ուսանողական տարիների ժամանակ ես ունեցել եմ փորձ միջոցառումներ կազմակերպել, վարել այդ միջոցառումները և որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել տեսախցիկի առաջ խոսելու: Եթե դիտարկենք նման ֆորմատը դրսում սովորաբար հենց աշխատանքների գործիքավորողն է վարում և հյուրը, բայց մենք եկանք այն կետին, որ լիովին այլ որակ կստանանք, եթե եթերում նաև աշխատի Գրիշա Աղախանյանը»:


«Future lover» եվրատեսիլյան երգն ու cover տարբերկները

«Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի պատվիրակը՝ Բրունետը ներկայացել է «Future lover» երգով, որի գործիքավորումը ստեղծել է հենց Արթուրը և մեզ հետ զրույցում պատմել է երգի ստեղծման պատմության և հետագայում cover տարբերկներ ստեղծելու մասին:

«Ինչպես գիտեք ի սկզբանե նախատեսվում էր ռիթմիկ աշխատանք ստեղծել, պարային էլեմենտներով և մենք ֆիքսվել էինք հենց այդ կետի վրա: Ես լսեցի երգի առաջին տողերը՝ «I just wanna make art...» և սկսեցի մտածել՝ ինչ կարող ենք անել այդ տարբերակով: Մենք Բրունետի հետ միասին ժամեր շարունակ անցկացրել ենք ստուդիայում և պետք է անկեղծ լինեմ, որ բարդ էր ընթացքը, քանի որ ստեղծագործող մարդուն կաղապարելը բարդացնում է աշխատանքը և հիշում եմ, որ արդեն առավոտյան ժամը 2-ին մենք սկսեցինք դիտարկել այլ տարբերակ ավելի բալլադային ոճով և միաժամանակ Բրունետի և մեր թիմի հետ սկսեցինք աշխատել հենց այդ տարբերակի վրա, որն իրականում չէր համապատասխանում նախնական պահանջին, իսկ հետագայում հանձնեցինք երգը և ստացանք դրական արձագանք և կարծում եմ անգամ կարիքը չկա ասելու, թե ինչպես տարածվեց երգն ու ինչպես լսարանը արձագանքեց այդ տարբերակին»,- պատմեց Արթուրը և ասաց, որ հետագայում նաև պետք է ստեղծվեր երգի cover տարբերակը, ինչն իրականում հեշտ չէր, քանի որ կարճ ժամանակահատված էր անցել հենց բուն երգի ստեղծումից. «Բրունետի ձայնն ինքնին տարբերվող է և կարևոր էր հենց նվագախմբով միայն ընդգծել ձայնի կախարդանքը, բայց երբ կարդում էի մեկնաբանությունները տեսնում էի, որ մարդիկ ցանկանում են լսել հայկական գործիքավորմամբ տարբերակ և ստեղծվեց «Future lover» երգի տարբերակը, որտեղ կար քանոն և դուդուկ, որոնք իրենցով շատ ուժեղ և դոմինանտ գործիքներ են, հետագայում նաև ունեցել ենք երգի ակուստիկ տարբերակը և հետաքրքիր փորձ էր, որ մենք ստեղծել էինք և՛ երգի օրիգինալ տարբերակը , և՛ cover 2 տարբերակներ»:

Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան 

Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»