Լրահոս
Կարևոր


Արևային կայանների ֆինանսավորման տարբերակներ հաճախորդների համար

Հասարակություն

2017 թվականին Հայաստանում ընդունվեց արևային կայանների աշխատանքը համակարգող օրինագիծը կամ «Net metering»-ը, որում ամրագրվում է էլեկտրական ցանցերի բաժանորդների ու էլեկտրական ցանցերի հարաբերությունները, սա նաև ենթադրում էր սեփական կարիքների համար տեղադրված արևային կայանների աշխատանքի համակարգում: «2017 թվականից մինչ օրս արևային կայանների հայկական շուկան տարեցտարի զարգանում է: Հարմարավետ են դառնում նաև արևային կայաններ ձեռք բերելու պայմանները: Արևային էներգետիկան համարվում է վերականգնվող էներգիայի տեսակ, Եվրոպան և ԱՄՆ-ն ամեն կերպ խրախուսում են դրա զարգացումը: Քաղաքացիների համար մշտապես գործել են վերաֆինանսավորվող վարկատեսակներ, որոնք ենթադրել են համեմատաբար ցածր տոկոսադրույքներ: Անցած տարվանից սկսած այդ վարկատեսակները դարձան էլ ավելի շահավետ, քանի որ սկսեց գործել պետական սուբսիդավորման ծրագիրը, որը ենթադրում է բնակարանների կամ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման համար վարկատեսակ: Էներգաարդյունավետ վերանորոգումը ենթադրում է տան վերանորոգման ժամանակ էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար ունենալ նաև արևային կայան»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Սոլարոն ընկերության մարքեթինգի մասնագետ Հայկ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ պետությունը հետևյալ կերպ է խրախուսում քաղաքացիներին ունենալ արևային կայաններ: «Մեր նշած վարկատեսակի փաստացի տոկոսադրույքը կազմում է մոտ 14 տոկոս: Պետությունը սուբսիդավորում է այդ վարկատեսակն այնպես, որ դրա փաստացի տոկոսադրույքը Երևանում կազմում է 5, քաղաքային բնակավայրերում՝ 3, գյուղական բնակավայրերում՝ 2, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում՝ 0 տոկոս: Ստացվում է, որ պետությունը քաղաքացիներին ասում է՝ դուք կարող եք ունենալ արևային կայան առանց կանխավճարների և հավելյալ ծախսերի, իսկ ես կսուբսիդավորեմ համապատասխան վարկատեսակն այնպես, որ ձեզ համար համապատասխանաբար գործեն 5, 3, 2 և 0 տոկոսադրույքերը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հայրապետյանի դիտարկմամբ՝ արևային կայանների տարածվածության գլխավոր նախապայմանն այն է, որ գործող օրենսդրությունը թույլ է տալիս քաղաքացիներին ունենալ սեփական կարիքների համար նախատեսված արևային կայան, ինչը թույլ է տալիս նրանց կայանների տեղադրումից հետո ողջ տարին գրեթե գումար չվճարել էլեկտրական էներգիայի համար. «Քաղաքացին ձեռք է բերում նմանատիպ սարքավորում, որն ապահովելու է հոսանքի հետ կապված ծախսերի զրոյացում, գործելու են նման ցածր տոկոսադրույքեր, ստացվում է, որ գործող վարկատեսակն ամենահարմարն է արևային կայաններ ունենալու համար: Առանց որևէ նախնական ծախսի, հավելյալ վճարների կարելի է ունենալ արևային կայան, դրա ձեռք բերման պահից սկսած զերծ մնալ հոսանքի ծախսերից, ունենալ խնայողություն, հոսանքի համեմատաբար զրոյացված ծախսի հետ ընդամենը բանկային ամսական փոքրիկ վճարում կատարել: Ի դեպ, այն միջինում ավելի փոքր գումար է կազմում, քան մինչև արևային կայան ունենալը քաղաքացու հոսանքի ծախսն էր»:

Արևային կայան ձեռք բերող քաղաքացին 5-ից 7 տարի ժամանակ ունի վարկը մարելու համար: «Ժամկետը սահմանվում է հաճախորդի ցանկությամբ: Օրինակ՝ 7 տարվա դեպքում ամսական միջին վճարումը կազմում է զգալիորեն ավելի քիչ, քան կազմում էր հաճախորդի հոսանքի ծախսը՝ մինչև արևային կայան ունենալը: Բացի դա, այս վարկատեսակն այնպիսին է, որ որևէ պահում կամ տույժ-տուգանք չգործի, եթե հաճախորդը ցանկություն ունենա վարկն ամբողջությամբ մարի կամ էլ մայր գումարից ավելի մեծ ծավալի վճարումներ կատարի: Շատ հաճախորդներ ունենք, որոնք հենց այս վարկատեսակով են ձեռք բերում արևային կայաններ և լինում են դեպքեր, երբ ամբողջական գումարը մարում են անգամ մեկ տարուց ավելի կարճ ժամանակահատվածում: Այս վարկատեսակը գործում է 2022 թվականի հոկտեմբերից: Մշուշոտ է դրա ապագան՝ կշարունակի՞ գործել այն մեր քաղաքացիների համար, թե ոչ: Խոսակցություններ կան, որ գուցե հուլիսից դադարեցվի վարկատեսակի սուբսիդավորումը: Իհարկե, ցանկալի է, որ այս վարկատեսակը շարունակի գործել մեր քաղաքացիների համար, քանի որ բավականին շահավետ պայմաններ է առաջարկում նրանց»,-եզրափակում է Հայկ Հայրապետյանը:

Լուսինե Առաքելյան

 

 Միացիր Արևին SolarՕn-ի օգնությամբ:


Կոնտակտային տվյալներ
Ք.Երևան, Արշակունյաց պողոտա 25/1
Հեռ.+374 10 44 00 55,8757
Կայք՝ www.solaron.am
Էլհասցե՝ [email protected]
SolarOn-ին կարելի է գտնել նաև սոցիալական մեդիայում՝ FaceBookLinkedInYoutubePinterest:

Փոքր Վեդին հրաժեշտ է տալիս իր սիրելի զավակին` Գևորգ Մարտիրոսյանին Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն կա«Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավով Օդանավակայաններում թռիչքների զանգվածային ուշացումներ և չեղարկումներ են տեղի ունեցելԳայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Վթար Երևան-Արմավիր ճանապարհին. 8 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց Մինչև 10 ժամ ջուր չի լինի Վորոնեժում պայթյուն է հնչել. անօդաչու թռչող սարքը բախվել է բնակելի շենքին (տեսանյութ, լուսանկարներ) Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Կամչատկայի ափերի մոտ 1 օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցել Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան Հետևյալ անձանց 40. 000 դրամ կտրամադրվի«Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺ Ադրբեջանը հրաձգային զենք է կիրառել. նոր հաղորդագրություն Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) Տասնյակ հասցեներում մինչև 11 ժամ գազ չի լինիԿանցկացվեն երթեր և հանրահավաքներ. «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնությունն ընդլայնում է համագործակցությունը «Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ. Ավետիք ՉալաբյանՆոր հաղորդագրություն Արցախից Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա-ն՝ Կանադայի վարչապետին Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում Վերին Լարսի թողունակությունը կավելանա 15-20 տոկոսով. ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին մի փոքր էժանացել է «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Լևոն Արոնյանը չի ցանկանում մեկնել Բաքու Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել Հայ գործարարների ասոցիացիան ամփոփում է երկու տարվա ներդրումային գործունեության արդյունքներըՀայ-ռուսական համալսարանի նոր ռեկտոր է նշանակվել Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը և Թուրքիայի ՊՆ ղեկավարը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման հարցը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են 2 Mercedes-ներ. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը Մերժել Ռուսաստանին. Հայաստանն ու Ադրբեջանը հրաժարվո՞ւմ են նոյեմբերի 9-ի համաձայնագրից «Մեր քաղաքական նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ տարբերվելու ենք քաղաքական այլ ուժերից». «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն էՄեկ օրում բացահայտվել է 75 հանցագործության դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 15 մարդ Հույս ունենք՝ հասարակության մոտ նորից կվերածնվի ավելի հզոր պետություն, հզոր Երևան ունենալու տեսլականը․ Մեսրոպ ԱռաքելյանԵրեւանի ընտրություններում իշխող խմբակցության հետ որեւէ համագործակցություն չի լինի․ «Ապրելու երկիր» Ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինը.. Բացառիկ մանրամասներ Մեկ օրում բացահայտվել է 75 հանցագործության դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 15 մարդ «uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում զեղչեր են գործում նշված տեսականու համար NTD. լողացող արևային էլեկտրակայանները մեծ ժողովրդականություն են վայելում ոչ միայն Ասիայում, այլ նաև ԱՄՆ-ում Հայաստանի մեդիա դաշտի մայիս ամսվա առաջատար 20-յակը՝ ըստ Similarweb հեղինակավոր կայքի Մինչև 24 ժամ ջուր չի լինի «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» վերահաստատում է Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը «Ապրելու երկիրը» Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Մանե Թանդիլյանին Իրանը հայտնում է զոհերի մասին