Լրահոս
Կարևոր


«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ

Հասարակություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վերջին օրերին հնչեցրել է հայտարարություններ, որոնք ամբողջությամբ հակասում են Արցախի հիմնահարցի խաղաղ ու արդարացի լուծման վերաբերյալ նույն Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ստանձնած պարտավորություններին:
Փաշինյանը խոսել է նաև ՀՀ տարածքների հարցում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին: Նրա նշած գյուղերը Ադրբեջանին զիջելու դեպքում Հայաստանի կապուղիները Վրաստանի ու Իրանի հետ հայտնվում են հակառակորդի վերահսկողության տակ:
 
Նիկոլ Փաշինյանը իր որդեգրած քաղաքականությամբ փաստացի արդարացնում է ագրեսիայի և պատերազմի միջոցով հարցեր լուծելու Ադրբեջանի գործելաոճը: Եթե ՀՀ ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, փոխել հակամարտության էությունը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, ուրեմն դրանով իսկ նա ընդունում է պատերազմի միջոցով խնդիրներ լուծելու գործելաոճը։
 
Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ և ծավալապաշտական նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ` և այն հանգամանքը, որ Ադրբեջանի ղեկավարը այսօր «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության տարածքը, Փաշինյանի գործելաոճը ընկալվելու է որպես Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի գնալու թույլտվություն։ Ուստի չհիմնավորված ու միակողմանի զիջումներով «խաղաղություն» հաստատելու այս քաղաքականությունը միմիայն մեծացնում է էսկալացիաների ու մեր պետության դեմ ագրեսիվ քայլերի հավանականությունը՝ բացառելով իրական ու արդարացի խաղաղության հաստատման հնարավորությունը: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը չեն ստացել մանդատ նման վտանգավոր և պետական շահերին հակասող գործողությունների գնալու համար:
 
Նրանք իշխանության են եկել Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարելու խոստումով: Նիկոլ Փաշինյանը որևէ իրավասություն չունի միանձնա որոշումներ կայացնելու Արցախի ու Հայաստանի համար անվտանգային կարևորություն ներկայացնող հարցերում: Այն պարագայում, երբ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով ամենօրյա ռեժիմով ի ցույց է դնում իր ագրեսիվ ու ծավալապաշտապան ծրագրերը Հայաստանի ու Արցախի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները փաստում են, որ գործող ուժը չունի ունակություն և ցանկություն առերեսվել իրական սպառնալիքների հետ, առավել ևս՝ քայլեր ձեռնարկել դրանց դիմակայելու ուղղությամբ:
 
Եվս մեկ անգամ կոչ ենք անում իշխանություններին չանել հայտարարություններ, որոնք հարցականի տակ են դնում Արցախում ապրող 120 հազար հայերի, այդ թվում, 30 հազար երեխաների ֆիզիկական գոյությունը և արժեզրկում են մեր ժողովրդի երեսունամյա պայքարը, որի գլխավոր նպատակն է եղել Արցախում մեր հայրենակիցների դեմ ցեղասպան գործողությունների կանխումը:
 
Միաժամանակ, հարկ ենք համարում շեշտել, որ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է համաժողովրդական հանրաքվեի դնել Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին առնչվող և ճակատագրական նշանակություն ունեցող յուրաքանչյուր հարց, քանի որ նա չունի մանդատ ու լեգիտիմության անելու գործողու
15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ Փոքր Վեդին հրաժեշտ է տալիս իր սիրելի զավակին` Գևորգ Մարտիրոսյանին Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն կա«Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավով Օդանավակայաններում թռիչքների զանգվածային ուշացումներ և չեղարկումներ են տեղի ունեցելԳայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Վթար Երևան-Արմավիր ճանապարհին. 8 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց Մինչև 10 ժամ ջուր չի լինի Վորոնեժում պայթյուն է հնչել. անօդաչու թռչող սարքը բախվել է բնակելի շենքին (տեսանյութ, լուսանկարներ) Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Կամչատկայի ափերի մոտ 1 օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցել Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան Հետևյալ անձանց 40. 000 դրամ կտրամադրվի«Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺ Ադրբեջանը հրաձգային զենք է կիրառել. նոր հաղորդագրություն Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) Տասնյակ հասցեներում մինչև 11 ժամ գազ չի լինիԿանցկացվեն երթեր և հանրահավաքներ. «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնությունն ընդլայնում է համագործակցությունը «Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ. Ավետիք ՉալաբյանՆոր հաղորդագրություն Արցախից Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա-ն՝ Կանադայի վարչապետին Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում Վերին Լարսի թողունակությունը կավելանա 15-20 տոկոսով. ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին մի փոքր էժանացել է «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Լևոն Արոնյանը չի ցանկանում մեկնել Բաքու Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել Հայ գործարարների ասոցիացիան ամփոփում է երկու տարվա ներդրումային գործունեության արդյունքներըՀայ-ռուսական համալսարանի նոր ռեկտոր է նշանակվել Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը և Թուրքիայի ՊՆ ղեկավարը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման հարցը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են 2 Mercedes-ներ. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը Մերժել Ռուսաստանին. Հայաստանն ու Ադրբեջանը հրաժարվո՞ւմ են նոյեմբերի 9-ի համաձայնագրից «Մեր քաղաքական նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ տարբերվելու ենք քաղաքական այլ ուժերից». «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն էՄեկ օրում բացահայտվել է 75 հանցագործության դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 15 մարդ Հույս ունենք՝ հասարակության մոտ նորից կվերածնվի ավելի հզոր պետություն, հզոր Երևան ունենալու տեսլականը․ Մեսրոպ ԱռաքելյանԵրեւանի ընտրություններում իշխող խմբակցության հետ որեւէ համագործակցություն չի լինի․ «Ապրելու երկիր» Ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինը.. Բացառիկ մանրամասներ Մեկ օրում բացահայտվել է 75 հանցագործության դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 15 մարդ «uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում զեղչեր են գործում նշված տեսականու համար NTD. լողացող արևային էլեկտրակայանները մեծ ժողովրդականություն են վայելում ոչ միայն Ասիայում, այլ նաև ԱՄՆ-ում Հայաստանի մեդիա դաշտի մայիս ամսվա առաջատար 20-յակը՝ ըստ Similarweb հեղինակավոր կայքի Մինչև 24 ժամ ջուր չի լինի «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» վերահաստատում է Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը «Ապրելու երկիրը» Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Մանե Թանդիլյանին