Լրահոս
Կարևոր


«Կյանքի իմաստը նվիրաբերությունն է». Ռուբեն Վարդանյանը նշում է ծննդյան 55-ամյակը

Քաղաքականություն

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

Այսօր նշում եմ ծննդյանս 55-ամյակը։ Ծննդյան օրը հարմար առիթ է ամփոփումների համար: Այսօր ստանում եմ շնորհավորանքներ, նվերներ և աջակցության խոսքեր աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանցից, ու շնորհակալ եմ նրանց։ Ժամանակին ես ընդունեցի մի բանաձև՝ «Կյանքի իմաստը նվիրաբերությունն է։ Քչերից՝ շատերին, իմացողներից և ունևորներից՝ չիմացողներին ու չունևորներին»։
 
Վերոնիկան ու ես այդ բանաձևով ենք առաջնորդվում վերջին 20 տարիներին: Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է հիմա աջակցել Արցախին՝ ոչ միայն մեր գործերով, այլ նաև սեփական միջոցներով։ Արցախի անվտանգությունն ու բարեկեցությունն ուղղակիորեն կապված են Հայաստանի անվտանգության ու բարեկեցության հետ, հետևաբար՝ հայկական աշխարհի անվտանգության ու բարեկեցության հետ։ Եթե մենք մինչև վերջ չպաշտպանենք Արցախը, կկորցնենք մեր արմատների կարևոր մասը, մի հարուստ մշակույթ կարող է անհետանալ աշխարհի երեսից։ Հասկանալով սա և հավատալով հաջողությանը՝ ես և իմ համախոհներն էլ ավելի ակտիվ ենք գործում։
 
Մենք ունենք մի նպատակ, որի շուրջ մեծաթիվ մարդիկ են համախմբվել, ունենք տեսլական, հասկանում ենք, թե ուր պետք է շարժվենք, ստեղծել ենք ենթակառուցվածք՝ կոնկրետ ջանքեր գործադրելու համար։ Մեզ սպասվող հսկայական աշխատանքը պահանջում է ֆինանսական հիմք: Սկզբնական փուլում իմ ընտանիքը կներդնի 20 միլիարդ դրամ։ Ակնկալում ենք, որ կկարողանանք ներգրավել ևս 40 միլիարդ դրամ այն հայերից և Արցախի ընկերներից, որոնք անտարբեր չեն Արցախի նկատմամբ, որոնք վստահում են մեզ և աջակցում են մեր գործին։ Այն բոլոր՝ 700-ից ավելի նախագծերը, որոնք իրականացրել և որոնց աջակցել եմ, կոլեգիալ հիմունքներով են եղել, և այդ փորձը մեզ դեռ շատ է պետք լինելու Արցախում։
 
Ներդրված և ներգրավված գումարներն աննպատակ չեն ծախսվելու, չեն ուղղվելու անգործության խրախուսմանը: Այդ գումարներն ուղղվելու են «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ծրագրերին։ Շարժման նախաձեռնող խումբը կազմված է Արցախի հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներից։ «Ճակատի» նպատակը նույնն է, ինչ 35 տարի առաջ՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական Արցախ։ Տարբեր քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներ հետ համատեղ քննարկումների և աշխատանքի ընթացքում ձևավորվել են Արցախի զարգացման հայեցակարգը և դրա իրականացման ճանապարհային քարտեզը։
Ավելի քան 20 նախագիծ գտնվում է իրականացման տարբեր փուլերում: Կառավարության և մեր՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվել Արցախի պետական պահուստի համալրման ուղղությամբ, իրականացվում են էներգետիկ ենթակառուցվածքների ամրապնդման, սոցիալական հաստատությունների համար էլեկտրաէներգիայի պահուստային և այլընտրանքային աղբյուրների ստեղծման, ջերմոցային տնտեսությունների աջակցության, կրթական ու մշակութային և մի շարք այլ ծրագրեր, որոնց մասին դեռ վաղ է հրապարակային խոսել:
 
Այսօր մեր կողմից 77 աշխատանքային ուղղություններով ճանապարհային քարտեզներ են մշակվում, և դրանց նախագծումից հետո կլինեն ոչ թե տասնյակ, այլև հարյուրավոր նման նախաձեռնություններ: Նախագծերը կիրականացվեն Արցախի բոլոր առողջ ուժերի հետ համագործակցաբար՝ արդյունավետության հստակ սահմանված չափանիշներով: Բայց կարևորն այն է, որ բոլոր այդ նախաձեռնությունները ծառայելու են մեկ՝ ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական Արցախ ունենալու նպատակին:
 
Մենք լի ենք վճռականությամբ և աշխատելու ենք մեր նպատակներին հասնելու համար՝ չնայած այն բոլոր սահմանափակումներին ու խոչընդոտներին, որոնց բախվում ենք:

Բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Scania» բեռնատարը․ կա 5 տուժածԱլիևն առաջինն է շնորհավորել Միխեիլ Կավելաշվիլիին Նյու Յորքում Քիմ Քարդաշյանի SKIMS խանութի բացման երեկույթին իշխում էր ընձառյուծի պրինտը Մոսկվայում անցկացվել է «Եվրասիա» մեդիատուրըԱնհուսալի վարկեր ունեցող անձանց համար կիրականացվի աջակցության ծրագիր Բողոքի երթեր՝ Թբիլիսիում Մեսսիի կինը նշել է, թե որ երազանքից է հրաժարվել հանուն ամուսնու Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը վերադառնում է բնականոն կյանքին Ռուսաստանը խստորեն կկասեցնի երկրի միասնությունը խարխլելու փորձերը. Պուտին Լավ կլինի՝ մյուս ՔՊ-ականներն էլ դուրս գան խմբակցությունից. Մենուա Սողոմոնյան Կրթության որակը նահանջում է, ուսանողների թիվը՝ պակասում. Ատոմ Մխիթարյան Մսավաճառների դեմ տեռոր են իրականացնում Պուտինը հրաժարվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ականների երեսպաշտությունը. ինչ կարելի է Փաշինյանին, չի կարելի Աղազարյանին Թուրքիան շահագրգի՞ռ է հայ-ադրբեջանական կարգավորմամբ Մեր բազմահազար քաղաքացիների անհուսալի վարկերի ճակատագիրըՍտեղծվել է անսովոր զիգզագաձև արևային մարտկոց. այն ոչ միայն էներգիա է արտադրում Այս թաղամասի կառուցման հիմքում եղել է մի գաղափար, որ մարդիկ հայրենիք վերադառնան. Գագիկ ԾառուկյանԵրևանում այսօր օդի որակը բավականին լավ է և չի գերազանցում թույլատրելի նորման ԶՊՄԿ–ի դերը սուբվենցիոն ծրագրերում (տեսանյութ) Ատելության մթնոլորտի ճարտարապետները նեղվում են ատելությունից. «Փաստ» Քաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիս. «Փաստ» «Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մասով ամեն ինչ զուտ խոսքի մակարդակի վրա է». «Փաստ» Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ» Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ» Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ» Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական հեռահաղորդակցության օպերատորի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը. «Փաստ» Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում. «Փաստ» Սյունիքի հանձնումը Փաշինյանին էլ չի ներվի. «Թարմ ուղեղով» ԱՄՆ-ը Ուկրաինային «ահռելի քանակությամբ զենք» է մատակարարելու մինչև Բայդենի հեռանալը․ CNN iPhone 17-ը տեսախցիկի հորիզոնական բլոկ կստանա. Weibo «Հաղթանակի օր». Սիրիայում հազարավոր մարդիկ զանգվածային ակցիաներ են անցկացնում Ուկրաինայում միջուկային էներգաբլոկներից կեսից ավելին, ՌԴ-ի այսօրվա հարձակման պատճառով, կրճատել է աշխատանքի հզորությունը Մակրոնը նոր վարչապետ է նշանակել «Նկարահանումները շատ բարդ ընթացան». Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակի բեքսթեյջ կադրերն է հրապարակել Եթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆ Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներՎստահ եմ՝ Յամալին սպասվում է վառ ապագա. Մեսսի Սարալանջի կրակոցների գործով փորձել են 19-ամյա աղջկա ձերբակալել. ինչի՞ց են սկսվել կրակոցները (տեսանյութ)Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարեն«Վերին Լարս» անցակետը փակվե՞լ է բեռնատարների համար․ մանրամասներ Փաշինյանի իշխանությունը երերում է. Ավետիք ՉալաբյանԵԱՏՄ-ն ապահովում է մասնակից երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան. ՓաշինյանԲախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը, վիրավnրներից մեկը բուժքույրն է. Shamshyan Ֆինանսական Գրագիտության անվճար դասընթացը շարունակվում է 2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաք «Վթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան». ՊՆ Փաշինյանը ժամանել է Մոսկվա