Լրահոս
Կարևոր


Փաշինյանը, օժանդակելով պաշտոնական Բաքվի քաղաքականությանը, մեզ տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ նոր պատերազմի. ՌՀՄ հայտարարությունը

Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

Ռուսաստանի հայերի միությունը, որպես աշխարհում հայկական սփյուռքի ամենամեծ հասարակական կառույց, որը ներկայացնում է Ռուսաստանի հայ համայնքը, իր լուրջ անհանգստությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաինյանի սույն թվականաի մայիսի 22-ի և 24-ի հայտարարությունների կապակցությամբ, որոնք վերաբերվում են, այսպես կոչված, «խաղաղության օրակարգին» և մանիպուլյատիվ մեթոդներով ներդրվում են հասարակական մտայնության մեջ:

Հայերը եղել և մնում են խաղաղասեր ու արարող ժողովուրդ: Այսօր, քան երբևէ, մեզ անհրաժեշտ են խաղաղություն և հետևողական զարգացման  պայմաններ: Բայց մենք վստահ ենք, որ ՀՀ ներկա վարչապետը, ով պարտվել է  44-օրյա պատերազմում և փաստացի ընդունել է կապիտուլյացիա՝ ցույց տալով նույնիսկ Ալիևի կողմից իր հասցեին հնչեցչած անձնական վիրավորանքներին արձագանքելու անկարողություն, չի կարող, որպես բանակցող, արժանապատվորեն ներկայացնել հայկական պետականությունը և հայ ժողովրդի շահերը:

Փաշինյանը, օժանդակելով պաշտոնական Բաքվի քաղաքականությանը, մեզ հետևողականորեն տանում է ոչ թե խաղաղության, այլ նոր՝ առավել դաժան, պատերազմի, հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, իր քաղաքացիների անվտանգությունը, Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող120 հազար արցախցիների կյանքն ու ճակատագիրը, արժեզրկում է մեր հոգևոր ինստիտուտներն ու արժեքները, ոտնահարում է հայ մայրերի արժանապատվությունըորոնց զավակները զոհվել են՝ մարտնչելով  հանուն մեր հայրենիքի, արժեզրկում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին, ովքեր անկեղծորեն սիրում են Հայաստանն ու Արցախը՝ երկար տարիներ օգնելով իրենց պատմական հայրենիքին:

Վերջին 5 տարվա ընթացքում Փաշինյանի թիմի ոչ պրոֆեսիոնալիզմն անուղղելի վնաս է հասցրել բանակցային և փորձագիտական մեխանիղմներին: ԴԱ բերել է նրան, որ երկիր ղեկավարը՝ հայտարարելով «Հայաստանի կողմից Ադրբեջանի 86 600 ռառ. կմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի տարածքը», նույնիսկ իրեն հաշիվ չի տալիս, որ նման փաստաթղթի տակ Փաշինյանի կամ որևէ մեկի ստորագրությունը չի կարող լեգիտիմ համարվել, որովհետև գոյություն ունի 1992 թվականի հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն Խորհրդի գործող որոշման երկրորդ կետը, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանարապետության համար անընդունել ի է համարվում ցանկացած միջազգային կամ ներպետական փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացվում է Ադրբեջանի կազմում»:

Գտնում ենք, որ ընտրողներից ստացած մանդատը, որով այդքան սիրում է պաշտպանվել Նիկոլ Փաշինյանը, այդպիսի ճակատագրական որոշումների վրա չի տարածվում և պետության բարձրագույն ղեկավարին իրավունք չի տալիս արհամարել երկրի Սահմանադրությունը, այդպես կամայականորեն վերաբերվել մարդկանց ճակատագրերի, մեր պատմական հայրենիքի հետ, որը հազարամյակներ շարունակ ցողվել է հայ ժողովրդի որդիների արյամբ:

Տեղին է պարոն Փաշինյանին և իր աջակիցներին հիշեցնել իր իսկ բազմաթիվ անգամ հնչեցրած հանրային հայտարարություններն ու բարձրագոչ հավաստիացումները, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցերը պետք է որոշվեն հայ ժողովրդի կարծիքի հիման վրա: Այն ժողովրդի, որն այսօր, ցավոք սրտի, ենթարկվելով բարոյական-հոգեբանական ցեղասպանության, խորը դրամա է ապրում՝ գիտակցելով, թե ինչպիսի մանիպուլյացդիաների, խաբեության և ցինիկ խաղերի զոհ է դարձել:

Անհրաժեշտ են՝ համարում նշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, անկախ 44 օրյա պատերազմով իրեն պարտադրված արդյունքներից և հսկայական կորուստներից, շարունակում է մնալ, թեև չճանաչված, բայց, անկախ պետություն և մեր աջակցությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին և ռուս խաղաղապահներին, ովքեր այսօր հանդիսանում են այնտեղ ապրող հայերի կյանքի և անվտանգության միակ երաշխավորը:

Տարբե պատճառներով, նաև՝ ելնելով բանակցային գործընթացի շահերից, Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ պետական անկախությունը, բայց դա ամենևին չի նշանակում, որ, չճանաչելով ԼՂՀ-ն, Հայաստանի նախկին ղեկավարները ճանաչել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջնի կազմում, որում հայ հասարակությանը, իսկ ավելի շուտ՝ իրենք իրենց, փորձում են համոզել Փաշինյանն ու իր ռեժիմի հետևորդները: Հայաստանը անկախության պատմության ընթացքում ոչ մի նախկին ղեկավարի Ալիևը չի համարձակվել բռունցքով սպառնալ, Հայաստանի ոչ մի նախկին ղեկավար չի արատավորևել իրեն ու իր ժողովրդին այնպիսի խայտառակությամբ ու անպատվությամբ, ինչպես Փաշինյանը և իր մերձավորները:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցը հանձնելով «Ստեփանակերտի և Բաքվի ուղիղ բանակցությունների» քմահաճությանը՝ հնարավոր միջազգային վերահսկողությամբ, իշխանությունները թաքցնում են այն փաստը, որ ինքը՝ Ադրբեջանը, վարում է այլ քաղաքականություն՝ սպառնում է էթնիկ զտումներով, իրենց հողերից ու տներից արտաքսումով նրանվ՝ ովքեր չեն կիսում հայերի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը: Սրա ամենացայտուն օրինակներից մեկը Ադրբեջանի կազմում գտնվող, երբեմի հայկական մեծամասնությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն է: Այնտեղ այսօր ոչ միայն հայ և հայկական հնագույն պատմական հուշարձաններ չեն մնացել, այլև՝ երկրի երեսից բարբարոսաբար ոչնչացվել են մեր նախնիների շիրիմները:

Ռուսաստանի հայերի միությունը, Արցախի ու Հայաստանի հայկականության պահպանման նպատակով հայտնում է իրադարձությունների վերաբերյալ իր դիրքորոշումը, և, որպես Հայաստանի ժողովրդին այս ձգձգվող թմբիրից հանելու և բոլոր առողջ և հայրենասեր ուժերի համախմբման առաջին քայլ, անհետաձգելի անհրաժեշտություն է համարում, որպեսզի բոլոր համայակական և խոշոր ազգային կազմակերպությունները, բիզնես էլիտաների հայտնի ներկայացուցիչները, մտավորականությունը, ստեղծագործական միությունները հրապարակայնորեն արտահայտեն իրենց դիրքորոշումը՝ ընդհանուր կլոր սեղանի շուրջ նստելու և «թավշյա» իշխանությունների հակաժողովրդական քաղաքականությանն անվստահության հայտնելու, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման, հասարակության մեջ ներդրված բաժանարար գծերը վերացնելու նպատակով:

2023 թ. Մայիսի 24  Մոսկվա

Պայթյունից տուժածների անունները (լուսանկարներ)Վանիկի հետ զոհված տղաներից մեկի հարսանիքը պիտի լիներ երեկ՝ թաղումն են արելԱրցախում պայթյունի ժամանակ 100 մարդ ամբողջությամբ այրվել է Արցախում պայթյnւնի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում Այս ազգային ողբերգության, ցավի ու ամոթի համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՝ ոչ․ Մհեր Ավետիսյան ԱՄՆ-ը նոր որոշումը՝ Պուտինի հետ կապվածԱլիևը հնչեցրել է «խաղաղության գինը»Մենք պետք է այսօր պատրաստակամորեն օգնության ձեռք մեկնենք դժբախտության մեջ հայտնված մեր հայրենակիցներին Փնտրվում են հայր ու որդի Սևակ և Սամվել Միրզոյանները. նրանք գտնվել են պայթյnւնի վայրում Ես հավատում եմ, ես պայքարում եմ. ելքը կարող է հայտնվել այն պահին, երբ ամենաքիչն ենք սպասում. Կարեն Ջավալյան Լապշինը ցիստեռնի պայթյունն անվանում է Ադրբեջանի կողմից կանխամտածված ահաբեկչություն Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ» Մահացածների թիվն ավելանում է. նոր հաղորդագրություն Արցախից Ինչ է հայտնում ԱդրբեջանըՍտեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մnրֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն 200-ից ավել վիրավորներ՝ տարբեր աստիճանի այրվածքներով. նոր կադրեր Ստեփանակերտից (Տեսանյութ) Ստեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մորֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն «Փաշինյանը մեր ափի մեջ է». թուրք քաղաքագետն ասում է, որ իրենց համար վատ կլինի, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի «Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունըՐոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան․ Մանե ԹանդիլյանԱրցախում պահպանվել է հրադադարի ռեժիմը․ խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում է մնալ 675 մարդ Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա Երևանում և 7 մարզերում լույս չի լինի Երևանից ավտոբուսներ են մեկնել Կոռնիձոր Արցախից բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար Կրկին զոհեր ու վիրավորներ. Պաշտոնական հաղորդագրութուն Արցախից Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում, Արցախում ապոկալիպսիս է՝ բաց երկնքի տակ․ արցախցի լրագրող Վերսկսում ենք անհնազանդության ակցիաները, դո՛ւրս արի փողոց․ «Ազգային կոմիտե» Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Նաիր Տիկնիզյանի գոլն օգնել է «Լոկոմոտիվ»-ին հաղթել «Զենիթ»-ին «Իմ ուժեղ արցախցիներ». Պոնչը սատարել է արցախահայությանը «Դիմադրեց, համբերեց, պայքարեց». Տոմա Պետրոսյանը՝ արցախցիների մասին Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներԷրդողանը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից» Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Եթե Փաշինյանը շուտ համաձայներ զինադադարին, 2020-ի պարտությունը չէր լինի. ՌԴ ԱԳՆ Լևոնին ազատազրկեցին մեկ ամսով․ սա, բնականաբար, նրան պայքարից հանելու և պայքարը ճնշելու փորձ է․ Սիրուշո 17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ «Զենք ունե՞ք»․ ադրբեջանցիները ստուգում են Արցախից Հայաստան եկող ավտոմեքենաները (տեսանյութ) Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինՄի տարի ա, սոված էինք, էդ պրիցեպները, որ իբր բերալ էիք, ո՞վ չէր թողնում ներս բերել, մե՞նք Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ«Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Ինչ իրավիճակ է այս պահին Կոռնիձորում«Ես դիրքերում եմ եղել կռվի ժամանակ, հետո իջել եմ, չեմ կարողացել երեխաներիս հանեմ գյուղից» Սիսիանից տեղեկացնում են. պայթեցումներ կլինենՀարսանիք՝ ԱրցախումԱրցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին Խաղաղապահները Ղարաբաղում իրական հերոսություն են ցուցաբերել. նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքներն անհիմն են. Պեսկով Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Հայաստանում դադարեցնել բռնաճնշումները և հայրենակիցներին կոչ է անում աջակցել ազգային զարթոնքի շարժմանը