Լրահոս
Կարևոր


Ի՞նչ նպատակով է ստորագրվել «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիրը. մանրամասներ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 24-ին «Համախմբում» շարժման, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության, ՀՅԴ Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև Երևանում և Ստեփանակերտում «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիր է ստորագրվել։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Փաստին» հայտնել է, որ հուշագրի հիմքում Արցախի խնդիրը, արցախահայության ինքնորոշման հարցը միջազգային հարթակներում առաջ տանելն է։ «Հայաստանում պետք է ունենանք այնպիսի իշխանություններ, որոնք հայկական շահերով պետք է շարժվեն. հանուն հայրենիքի պայքարելու ենք այն ամենի դեմ, ինչը հակասում է այս թեզերին»,-ասաց նա։

Հուշագրի ստորագրումը, Գալստյանի խոսքով, բխում է ՀՀ իշխանությունների քայլերից, որոնք նաև Արցախն ու Հայաստանը միմյանցից մասնատելու խնդիր ունեն։ «Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կյանքի կոչվող չարաբաստիկ ծրագրի խնդիրներից մեկը ԱրցախՀայաստան մասնատումն է։ Այդ ծրագիրը կարելի է վիժեցնել միայն մի ճանապարհով՝ միասնական համագործակցություն, համախմբումներ՝ հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների։ Միասնականության գաղափարի կողմնակից ուժերը՝ լինի կուսակցություն, շարժում, պետք է իրար հետ գործեն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Նման հուշագրերով փորձում ենք հանրությանը ցույց տալ, որ Հայաստան ասելով՝ չենք հասկանում Նիկոլ Փաշինյանին ու իր խունտային, Արցախ ասելով՝ օրվա իշխանություններին։

Պետք է կարողանանք առավելագույնս համագործակցել, դրանով իսկ համախմբվել և դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից։ Ազգային շահով առաջնորդվող քաղաքացիները, գործիչները, հեղինակություն վայելող անձինք բոլոր հնարավոր շերտերով պետք է փորձեն համագործակցել»,-ասաց նա՝ շեշտելով, որ պետք է օրվա իշխանություններին ցույց տալ, որ միասնական ենք։ Խոսելով հուշագրից բխող գործողությունների պլանից՝ նա նշեց, որ Արցախում ու Հայաստանում բոլոր հարցերում պետք է համահունչ, մեկը մյուսին ոչ թե հակառակ, այլ լրացնող քայլեր արվեն։

«Եթե Արցախում մենք ինչոր քայլեր ենք նախաձեռնում, ապա դրանք պետք է տեղափոխվեն Հայաստան, եթե Հայաստանում են քայլեր նախաձեռնվում, պետք է տեղափոխվեն Արցախ։ Եթե պետական մակարդակով փորձում են չեզոքացնել կապերը, հասարակական մակարդակով հակառակը պետք է անենք, որն իրենց այդ պառակտիչ գործողությունները վերջնանպատակին չհասնեն։ Պետք է վիժեցնել ժողովրդին կիսելու իրենց ծրագիրը. մեր փրկությունը դա է լինելու»,-ասաց Գալստյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Բաց դռների մոտեցումը Ընկերության որդեգրած թափանցիկության քաղաքականության մաս է կազմում և ԶՊՄԿ ՓԲԸ-ն ակտիվացնելու է Ընկերության գործունեությանը ծանոթանալ ցանկացողների հետ շփումը Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնելու համար. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է․ Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ) Թեմայի շուրջ պետք է լինի իրական քննարկում, որպեսզի մեր ժողովուրդը չդառնա տուգանքի մատերիալ հակահայ, ազգակործան իշխանության ձեռքին. Կամենդատյան Գազամատակարարման պլանային անջատումներ` Մարտունի քաղաքի որոշ բնակավայրերում4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Երևանում փոսային նորոգման աշխատանքները վաղվանից մեկնարկում են. Հայկ Կոստանյան Լայն, փափուկ, ինքնատիպ. շտապեք ձեռք բերել կահույքի նոր տեսականին՝ ՎենուսիցԲերդ-Ճամբարակ ճանապարհին բուք է. Ջուջևան-Կիրանց հատվածը փակ է. Հայաստանի 7 մարզերում ձյուն է տեղումԻրավիճակը հեշտ չէ․ Պուտին Fastex-ի և ftNFT-ի աջակցությամբ կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված սիմֆոնիկ համերգը