Լրահոս
Կարևոր


«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսությունների վերազինման ծրագիր է սկսում

Հասարակություն

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արցախի շրջափակումը ցույց տվեց, թե որքան կարևոր է պարենային անվտանգության ապահովումը և որքան անհրաժեշտ՝ պարենային ինքնաբավության ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Արցախում աշխատելու և գործընկերների հետ քննարկումների ընթացքում եկանք այն եզրակացության, որ պետք է վերազինել ջերմատները, որպեսզի նրանց արդյունավետությունը բարձրանա և կարողանան ավելացնել արտադրանքի ծավալները: Սա գյուղատնտեսության ամենակարևոր ուղղություններից մեկն է, որի զարգացումն իսկապես օգնելու է թե՛ պարենային անվտանգության ապահովմանը, թե՛ այս իրավիճակում Արցախում աշխատատեղերի պահպանմանն ու նորերի ստեղծմանը, թե՛ գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների համար բիզնեսի զարգացմանը: Հենց այդ նպատակով «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից մշակվեց Արցախի ջերմոցների վերազինման ծրագիրը:
Այս ոլորտում ժամանակին ևս մեծ գումարներ են ներդրվել, բայց, ցավոք, դրանք ոչ բոլոր դեպքերում են արդյունավետ ծախսվել և ծառայել բուն խնդրի լուծմանը: Եթե ժամանակին ծրագիրը նպատակային լիներ, անշուշտ ճգնաժամի ընթացքում Արցախում բանջարեղենի այսպիսի սուր պակաս չէր լինի:

Ուրախ եմ, որ ծրագիրն արդեն մեկնարկել է: Օրերս հանդիպեցի Արցախի ջերմատնային տնտեսությունների զարգացման ասոցիացիայի անդամների հետ, և կարևոր քննարկում ունեցանք ոչ միայն ծրագրի, այլ ընդհանարապես Արցախի գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից այս ուղղության կարևորության մասին: Քննարկեցինք զարգացման քայլերը, նոր ստանդարտների ներդրման հնարավորությունը, ինչը վստահաբար բարձրացնելու է այս ճյուղի արդյունավետությունը՝ մուտիպլիկատիվ ազդեցություն ունենալով:

Ինչպես մեր գործակալության ծրագրերի մեծ մասը, այս ծրագիրը ևս իրականացվելու է պետական-մասնավոր համագործակցությամբ: Մեր գործընկերներն այս դեպքում Արցախի գյուղատնտեսության նախարարությունն ու Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն են: Ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչներն արդեն կարող են իրենց հայտերը ներկայացնել գյուղատնտեսություն նախարարի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովին: Ծրագրի շահառու կարող են դառնալ 300 և ավելի քմ տարածք ունեցող ջերմատների սեփականատերերը։

Շնորհակալ եմ գործակալության նվիրատուներին, ովքեր իրենց ներդրումներով օգնելու են այսպիսի կարևոր ծրագրի իրականացմանը:

Զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Փաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ «Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածին Արցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանի իրավազորությունը կարմիր գիծ է. Սոնա Ղազարյան «Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը՝ Արցախը ագրեսոր Ադրբեջանի կողմից բռնազավթելու մասին 2018-ին տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն է, քանի որ հեղափոխական ձևով փոխվում են արժեքները. Մենուա ՍողոմոնյանԱրցախը կռվե՛լ է․ հիշենք անվանապես Արցախի անկումը մեր կյանքի օրոք տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. Ավետիք ՉալաբյանԱվելի քան 6000 ոչխար կուղարկվեն արևային էլեկտրակայանների խնամքի համար. կենդանիներն արածելու են հենց դրանց տարածքներում Մակերեսային դիվանագիտության հետևանքները. «Փաստ» Ի՞նչ սինդրոմներ են «շրջում» մեր շուրջ, և ինչի՞ց է պետք եզրակացություններ անել. «Փաստ» «Թնջուկը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է, այստեղ երևում է խաղացողների հակադրությունը, բոլորը ցանկանում են ինչ-որ բան ստանալ». «Փաստ» Արդեն պատրաստի «մեղավորներ» էլ կունենա. ի՞նչ սպասել «անմիջնորդ» գործընթացներից. «Փաստ» Ի՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. «Փաստ» Հեծանիվացավը հասավ դպրո՞ց. «Փաստ» Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ» Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը. «Փաստ» Ջուր չի լինիՆիկոլ Փաշինյանը՝ Բաքվի COP29 գագաթնաժողովին մասնակցելու հրավերի մասին «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնըԹուրքական բանկերը սկսել են մերժել Ռուսաստանից Եվրոպա կատարվող վճարումները Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը ՀԱՕԿ արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչներըՆազիկ Ավդալյանն ու որդին չեն կարողացել զսպել արցունքները «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի Գյումրու պրեմիերայի ժամանակ Գերեզմանատներում մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում «Ռեալը» երկարաձգել է պայմանագրի ժամկետը Լունինի հետ. պաշտոնական Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 17-18-ը Երևանի կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի (տեսանյութ) ՀԱՊԿ-ը շարունակում է դիտարկել Հայաստանին որպես իրավահավասար գործընկեր. Իմանգալի Տասմագամբետով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ է ստեղծվել Լրանում է Արցախի ամբողջական բռնազավթման և հայաթափման առաջին տարելիցը․ Հայաքվե Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք. Արտակ ԶաքարյանԹեժ աշունը սկսվել է, բայց գործող վարչախմբի կատարմամբ Եկեղեցին արեց իր քայլը, իսկ իշխանությունը համառում է Փաշինյանի քնձռոտ «բալանսավորումը» և վախից բխած շրջադարձը Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններ Հայկական մուրաբայից մինչև ղազախական շոկոլադ. Մոսկվայում բացվել է «Եվրասիա» առաջին ցանցային խանութըԱրամ Օրբելյանը` Միհրան Պողոսյանի դատապաշտպանԳիտնականները հայտնագործել են տեխնոլոգիա, որը բարձրացնում է արևային վահանակների արդյունավետությունը Հայկական սփյուռքի հիմնական գործառույթները ժամանակակից փուլում և Սփյուռքի նկատմամբ պետական հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձևավորված խաղային լիգան կանցկացնի ինտելեկտուալ առաջին խաղըԹրամփը Բայդենի զանգի մասին՝ հավանական մահափորձից հետո. շատ հաճելի խոսակցություն Հայաստանի 19 դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում կլինի. Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը հուշագիր են ստորագրել Նախագիծը ենթադրում է բացառապես հանրային տարածքի տեսահսկմամբ ձեռք բերվող տվյալների մշակում. ՆԳՆ «ՌԴ-ում ֆրանսիացիները քողարկվել են հայերի անվան տակ». ռուսները խախտումներ հայտնաբերել են «Պեռնո Ռիկար»-ի «ARARAT» կոնյակներում․ EADaily Իրանում ավտոբուս է շրջվել. կա 10 զոհ, 41 վիրավոր Բագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել. նրանցից մեկի պայուսակում զենք է հայտնաբերվել «Անվճար համերգ կունենամ իմ ծննդավայրում՝ Էջմիածնում, բոլորիդ հրավիրում եմ». Սարո «Հայաստանը ես»-ը դիմել է կառավարությանը