Լրահոս
Կարևոր


Երեւանի ընտրություններում իշխող խմբակցության հետ որեւէ համագործակցություն չի լինի․ «Ապրելու երկիր»

Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ որեւէ համագործակցություն չի եղել եւ չի լինելու։ Այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար, Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Նա վստահեցրեց, որ դա վերաբերում է նաեւ հետընտրական գործընթացներին, իշխող խմբակցության հետ ոչ մի միավորում չի լինելու, քանի որ իշխանությունները պետք է հեռանան: Նրա գնահատմամբ՝ այս հարցում անելիքների մասին պետք է բացահայտ հայտարարեն նաեւ այլ քաղաքական ուժեր։

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցածը Թանդիլյանն անվանեց քաղաքում իշխանության զավթում՝ նկատելով, որ մայրաքաղաքը ղեկավարում է ընտրություններին չմասնակցած անձը:

«Երեւանում պետք է իշխանափոխություն իրականացնել ընտրությունների միջոցով, ինչն էլ պատրաստվում ենք անել։ Մենք պատրաստ ենք համագործակցել նրանց հետ, ովքեր ծանոթ են մեր կարմիր գծերին։ Դրանք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հարցին, որ վերադարձ անցյալին չի լինելու, իսկ ներկայիս իշխանություններն իրենց սպառել են։ Բացի այդ, կարեւոր է քաղաքի շահերի գերակայությունը կուսակցական շահերի նկատմամբ։ Ընտրություններով լուծվելու են նաեւ քաղաքական հարցեր, քանի որ երեւանցիները ժողովրդի առջեւ պատասխանատվություն են կրում ներկայիս իրավիճակը փոխելու համար, որի հետ մենք չենք համակերպվելու»,-նշեց նա։  

Կուսակցության ղեկավարը խոստովանեց, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կողմից կուսակցությունը խորը գործընկերային եւ գաղափարական համագործակցություն է հաստատել: «Ես հպարտ եմ, որ նրա հետ մեր արժեքներն այնքան մոտ են, որ մեր համագործակցությունը վաղուց արդեն փաստ է եւ կասկածների տեղիք չի տալիս։ Նա այժմ գտնվում է Լեռնային Ղարաբաղում, որը գտնվում է անօրինական շրջափակման մեջ, եւ նրա հնարավոր մասնակցությունն այս կամ այն ձեւաչափին կախված կլինի իրավիճակից։ Բայց մեր ծրագրերում նրա մասնակցությունն էական է, այդ թվում՝ այն մեգանախագծերում, որոնք մենք ապագայում կներկայացնենք»,-պարզաբանեց Թանդիլյանը։ 

Երեւանի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ «Ապրելու երկիր» կուսակցությանը չի անհանգստացնում վարչական ռեսուրսը, որը, ըստ նրա, կիրառվում է եւ կիրառվելու է: «Մենք գիտենք, թե ինչպես պայքարել այդ ռեսուրսի եւ այն գործընթացների դեմ, որոնք հետո սովորաբար տեղի են ունենում։ Սա նույնպես հաշվարկ է, մենք գիտենք այս ռեսուրսի ազդեցության տեսակարար կշիռը։ Մարդն, ի վերջո, քվերատուփի մոտ մենակ է։ Մենք Տաթեւում ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ հաղթեցինք իշխող ուժին։ Ուստի բոլորի ձայնը փոխում է իրավիճակը։ Ոչ ոք չի կարող խլել մեր ոչ մի ձայն»,-եզրափակեց Թանդիլյանը։ 

Մենք, որպես հայ մարդիկ, այս ողբերգական օրերին պարտավոր ենք գործել որպես մեկ ընտանիք, և նեցուկ կանգնել մեր տառապյալ քույրերին և եղբայրներին. Ավետիք Չալաբյան Պայթյունից տուժածների անունները (լուսանկարներ)Վանիկի հետ զոհված տղաներից մեկի հարսանիքը պիտի լիներ երեկ՝ թաղումն են արելԱրցախում պայթյունի ժամանակ 100 մարդ ամբողջությամբ այրվել է Արցախում պայթյnւնի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում Այս ազգային ողբերգության, ցավի ու ամոթի համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՝ ոչ․ Մհեր Ավետիսյան ԱՄՆ-ը նոր որոշումը՝ Պուտինի հետ կապվածԱլիևը հնչեցրել է «խաղաղության գինը»Մենք պետք է այսօր պատրաստակամորեն օգնության ձեռք մեկնենք դժբախտության մեջ հայտնված մեր հայրենակիցներին Փնտրվում են հայր ու որդի Սևակ և Սամվել Միրզոյանները. նրանք գտնվել են պայթյnւնի վայրում Ես հավատում եմ, ես պայքարում եմ. ելքը կարող է հայտնվել այն պահին, երբ ամենաքիչն ենք սպասում. Կարեն Ջավալյան Լապշինը ցիստեռնի պայթյունն անվանում է Ադրբեջանի կողմից կանխամտածված ահաբեկչություն Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ» Մահացածների թիվն ավելանում է. նոր հաղորդագրություն Արցախից Ինչ է հայտնում ԱդրբեջանըՍտեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մnրֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն 200-ից ավել վիրավորներ՝ տարբեր աստիճանի այրվածքներով. նոր կադրեր Ստեփանակերտից (Տեսանյութ) Ստեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մորֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն «Փաշինյանը մեր ափի մեջ է». թուրք քաղաքագետն ասում է, որ իրենց համար վատ կլինի, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի «Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունըՐոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան․ Մանե ԹանդիլյանԱրցախում պահպանվել է հրադադարի ռեժիմը․ խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում է մնալ 675 մարդ Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա Երևանում և 7 մարզերում լույս չի լինի Երևանից ավտոբուսներ են մեկնել Կոռնիձոր Արցախից բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար Կրկին զոհեր ու վիրավորներ. Պաշտոնական հաղորդագրութուն Արցախից Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում, Արցախում ապոկալիպսիս է՝ բաց երկնքի տակ․ արցախցի լրագրող Վերսկսում ենք անհնազանդության ակցիաները, դո՛ւրս արի փողոց․ «Ազգային կոմիտե» Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Նաիր Տիկնիզյանի գոլն օգնել է «Լոկոմոտիվ»-ին հաղթել «Զենիթ»-ին «Իմ ուժեղ արցախցիներ». Պոնչը սատարել է արցախահայությանը «Դիմադրեց, համբերեց, պայքարեց». Տոմա Պետրոսյանը՝ արցախցիների մասին Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներԷրդողանը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից» Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Եթե Փաշինյանը շուտ համաձայներ զինադադարին, 2020-ի պարտությունը չէր լինի. ՌԴ ԱԳՆ Լևոնին ազատազրկեցին մեկ ամսով․ սա, բնականաբար, նրան պայքարից հանելու և պայքարը ճնշելու փորձ է․ Սիրուշո 17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ «Զենք ունե՞ք»․ ադրբեջանցիները ստուգում են Արցախից Հայաստան եկող ավտոմեքենաները (տեսանյութ) Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինՄի տարի ա, սոված էինք, էդ պրիցեպները, որ իբր բերալ էիք, ո՞վ չէր թողնում ներս բերել, մե՞նք Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ«Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Ինչ իրավիճակ է այս պահին Կոռնիձորում«Ես դիրքերում եմ եղել կռվի ժամանակ, հետո իջել եմ, չեմ կարողացել երեխաներիս հանեմ գյուղից» Սիսիանից տեղեկացնում են. պայթեցումներ կլինենՀարսանիք՝ ԱրցախումԱրցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին Խաղաղապահները Ղարաբաղում իրական հերոսություն են ցուցաբերել. նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքներն անհիմն են. Պեսկով