Վորոնեժում պայթյուն է հնչել. ենթադրաբար, պայթուցիկով անօդաչու թռչող սարքը բախվել է բնակելի շենքին:

Նախնական տվյալներով՝ Վորոնեժի կենտրոնում՝ Բելինսկի փողոցում գտնվող բարձրահարկ շենքին է հարվածել պայթուցիկով լցված անօդաչու թռչող սարք։ Տեղի բնակիչները հայտնել են անօդաչու թռչող սարքի մասին:

Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն ասել է, որ իրավիճակը պահում է վերահսկողության տակ։ Շտապ օգնության ծառայությունները տեղում են։
Վորոնեժում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետեւանքով տուժել է տեղի երկու բնակիչ. հայտարարել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը։ Նա հայտնել է, որ տուժածներին օգնություն է ցուցաբերվում։

Դեպքի վայրում դեռ աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Կադրերում երեւում է, որ բարձրահարկ շենքի բնակարաններից մեկի պատուհանն ամբողջությամբ քանդված է:

Տեսանյութ, լուսանկարներ