Լրահոս
Կարևոր


«Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավով

Հասարակություն

Շուրջ տասը տարի նախնական մշակումներ իրականացնելուց հետո՝ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն մեծ ներդրում է կատարել նավարկության ոլորտում իր նախագծերը զարգացնելու համար՝ գիտահետազոտական և բիզնես
նպատակներով ձեռք բերելով սեփական առագաստանավը։

Այն հնարավորություն կտա փորձարկել և զարգացնել ընկերության մշակած անվտանգության ապահովման համակարգերը, որոնք կիրականացնեն ցերեկային և գիշերային տեսահսկում՝ թույլատրելով նավարկողին ննջել ճանապարհորդության ընթացքում։

«Նավարկության ոլորտում մշակումները սկսել ենք 2013 թվականից՝ «Սինգապուր Թեքնոլոջիս» ընկերության հետ՝ սինգապուրյան նավահանգստի սահմանապահ ինքնագնաց ռազմանավերի համար մշակելով իրավիճակային իրազեկման, ինքնաղեկավարման, տեղորոշման, կապի և անվտանգության համակարգեր»,-նշում է «Ինստիգեյթ» ՓԲԸ համահիմնադիր Վահագն Պողոսյանը։

Անվտանգության ապահովման համակարգերից զատ՝ «Ինստիգեյթ»-ն աշխատում է նաև շարժիչների կառավարման ուղղությամբ, որոնք կլիցքավորվեն ուժգին քամու ընթացքում և կկարողանան ապահովել առագաստանավի արագ ընթացքը քամու ցածր ուժգնության պայմաններում։

«2004 թվականին, երբ հիմնադրում էինք «Ինստիգեյթ»-ը, ուզում էինք ունենալ կայուն բիզնես, որտեղ մենք՝ հիմնադիրներս, նույնպես կլինեինք աշխատակիցներ։ Այժմ պետք է աշխատել նաև Երկրի ռեսուրսների կայունացման ուղղությամբ։ Առագաստանավը, ինչպես նաև նավի շարժիչը, բացառապես քամու շնորհիվ են աշխատելու, առանց որևէ վառելիք օգտագործելու», - նշում է «Ինստիգեյթ» ՓԲԸ համահիմնադիր Էննո Վայնը, ով մինչ այս Սիլիկոնյան հովտի թիմերից մեկի կազմում մասնակցել է առագաստանավերի մրցույթների, ինչպես նաև ունի սեփական փոքր առագաստանավ Եվրոպայում։

Այժմ իրականացվում են հետազոտություններ նաև քամուց արագ նավարկության խնդրի լուծումը գտնելու վերաբերյալ։ Այս լուծման մշակումը նորարարություն է լինելու նավարկության ոլորտում։ Մյուս ուղղությունն իրավիճակային իրազեկման կենտրոնի, կապի և տեղորոշման համակարգերի ստեղծումն է, ինչը հնարավորություն կտա նաև քարտեզագրել օվկիանոսի աղբը, չափումներ կատարել և այլն։

«Հայաստանյան շուկայում գործող այն ընկերությունները, որոնք զբաղվում են նավարկության ոլորտում խելացի լուծումների մշակմամբ, կարող են ծովում փորձարկել իրենց լուծումները՝ դիմելով «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն»-ին», - նշում է «Ինստիգեյթ» ՓԲԸ տնօրեն Արման Պողոսյանը։

Նշենք, որ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր և ինքնաբավ ընկերություններ են։

Արցախում պայթյունի ժամանակ 100 մարդ ամբողջությամբ այրվել է Արցախում պայթյnւնի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում Այս ազգային ողբերգության, ցավի ու ամոթի համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՝ ոչ․ Մհեր Ավետիսյան ԱՄՆ-ը նոր որոշումը՝ Պուտինի հետ կապվածԱլիևը հնչեցրել է «խաղաղության գինը»Մենք պետք է այսօր պատրաստակամորեն օգնության ձեռք մեկնենք դժբախտության մեջ հայտնված մեր հայրենակիցներին Փնտրվում են հայր ու որդի Սևակ և Սամվել Միրզոյանները. նրանք գտնվել են պայթյnւնի վայրում Ես հավատում եմ, ես պայքարում եմ. ելքը կարող է հայտնվել այն պահին, երբ ամենաքիչն ենք սպասում. Կարեն Ջավալյան Լապշինը ցիստեռնի պայթյունն անվանում է Ադրբեջանի կողմից կանխամտածված ահաբեկչություն Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ» Մահացածների թիվն ավելանում է. նոր հաղորդագրություն Արցախից Ինչ է հայտնում ԱդրբեջանըՍտեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մnրֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն 200-ից ավել վիրավորներ՝ տարբեր աստիճանի այրվածքներով. նոր կադրեր Ստեփանակերտից (Տեսանյութ) Ստեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մորֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն «Փաշինյանը մեր ափի մեջ է». թուրք քաղաքագետն ասում է, որ իրենց համար վատ կլինի, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի «Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունըՐոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան․ Մանե ԹանդիլյանԱրցախում պահպանվել է հրադադարի ռեժիմը․ խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում է մնալ 675 մարդ Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա Երևանում և 7 մարզերում լույս չի լինի Երևանից ավտոբուսներ են մեկնել Կոռնիձոր Արցախից բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար Կրկին զոհեր ու վիրավորներ. Պաշտոնական հաղորդագրութուն Արցախից Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում, Արցախում ապոկալիպսիս է՝ բաց երկնքի տակ․ արցախցի լրագրող Վերսկսում ենք անհնազանդության ակցիաները, դո՛ւրս արի փողոց․ «Ազգային կոմիտե» Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Նաիր Տիկնիզյանի գոլն օգնել է «Լոկոմոտիվ»-ին հաղթել «Զենիթ»-ին «Իմ ուժեղ արցախցիներ». Պոնչը սատարել է արցախահայությանը «Դիմադրեց, համբերեց, պայքարեց». Տոմա Պետրոսյանը՝ արցախցիների մասին Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներԷրդողանը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից» Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Եթե Փաշինյանը շուտ համաձայներ զինադադարին, 2020-ի պարտությունը չէր լինի. ՌԴ ԱԳՆ Լևոնին ազատազրկեցին մեկ ամսով․ սա, բնականաբար, նրան պայքարից հանելու և պայքարը ճնշելու փորձ է․ Սիրուշո 17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ «Զենք ունե՞ք»․ ադրբեջանցիները ստուգում են Արցախից Հայաստան եկող ավտոմեքենաները (տեսանյութ) Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինՄի տարի ա, սոված էինք, էդ պրիցեպները, որ իբր բերալ էիք, ո՞վ չէր թողնում ներս բերել, մե՞նք Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ«Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Ինչ իրավիճակ է այս պահին Կոռնիձորում«Ես դիրքերում եմ եղել կռվի ժամանակ, հետո իջել եմ, չեմ կարողացել երեխաներիս հանեմ գյուղից» Սիսիանից տեղեկացնում են. պայթեցումներ կլինենՀարսանիք՝ ԱրցախումԱրցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին Խաղաղապահները Ղարաբաղում իրական հերոսություն են ցուցաբերել. նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքներն անհիմն են. Պեսկով Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Հայաստանում դադարեցնել բռնաճնշումները և հայրենակիցներին կոչ է անում աջակցել ազգային զարթոնքի շարժմանը «Ես ամաչում եմ, որ ադրբեջանցի եմ, տեսել ե՞ք հայերին ոնց են սպանում» Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցում»