Ռուսական EADaily-ի անդրադարձը հայկական 1or.am լրատվական կայքի հոդվածին

Ռուսական EADaily կայքը «СМИ: Министр здравоохранения Армении – «антиагитатор российской вакцины» հոդվածով անդրադարձել է հայկական 1or.am լրատվական կայքում հրապարակված հոդվածին: Նշված է հայ լրագրող Սարգիս Կարապետյանի զարմանքն այն վերաբերյալ, որ չնայած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից առողջապահության բոլոր խնդիրների ձախողմանը՝ նա դեռևս պաշտոնանկ չի արվել:

Նշված է հեղինակի ենթադրությունը, համաձայն որի՝ Թորոսյանի անփոխարինելիության գաղտնիքը նրա «սորոսյան ծագման» մեջ է: Սարգիս Կարապետյանը, սակայն, առավել ճշմարտանման է համարում առողջապահության գործող նախարարի կապերը ՀԱԿ-ի և պատվաստանյութերի քարոզչության, արտադրության և վաճառքով զբաղվող կասկածելի կառույցների հետ:

Վերոնշյալ ռուսական հոդվածի հեղինակը նաև հիշեցնում է, որ Չինաստանի առողջապահության գործերով համաճարակի դեմ պայքարի գծով պետական հատուկ կոմիտեի ղեկավար Չժուն Նանշանը հայտարարել է, որ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութն անվտանգ է:

Օգոստոսի 20-ին Չինաստանում ՌԴ-ի դեսպանատան կայքում  հրապարակված հայտարարության մեջ գրվել է. «Չժուն Նանշանը բարձր գնահատական է տվել Ն. Ֆ. Գամալեյի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից մշակված COVID-19-ի դեմ պատվաստանյութին և շնորհավորել է Ռուսաստանին դեղամիջոցի պետական գրանցման գործընթացն ավարտելու կապակցությամբ»:

Ն. Ֆ. Գամալեյի անվան ԱՀԿ-ի փոխտնօրեն Դենիս Լոգունովը հայտարարել է, որ «Спутник V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն անցկացնելուց հետո կամավորներից ոչ մեկի մոտ լուրջ կողմնակի ազդեցություն չի նկատվել:

 

Լիլիթ Ամիրաղյան

Լրահոս
ՍՈՒ 30-ները սահմանափակ ծավալով, բայց կիրառվում են․ ՊՆ Թշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ Ինչ իրավիճակ է ռազմաճակատում․ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ հրթիռակոծվեց. ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան Ալիևի առաջին լուրջ պարտությունը. ի՞նչ է սպասվում Ադրբեջանին Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել. ՊՆ Այդպե՞ս է ՆԱՏՕ-ն պատասխանում Հայաստանին Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ Դավիթ Մաթևոսյանին կհուղարկավորեն Եռաբլուրում Ադրբեջանը թիրախավորել է Agence France-Presse-ի լրագրողներին տեղափոխող մեքենան ՌԴ-ն փաստացի առաջին անգամ գնահատական տվեց․ Արցախի նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը խնդրանքով դիմել է Պուտինին Բանակցային գործընթացի համառոտ պատմությունը.Էդուարդ Շարմազանով Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ Ա Արցախում զոհվել է Ադրբեջանի «հերոս», գնդապետ Շուքյուր Աշիմովը Առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև. Լուսինե Պարոնյան Ադրբեջանի կողմից Արցախի և Իրանի սահմանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող. Արծրուն Հովհաննիսյան «Այսօր պատերազմ է, պետք է միասնական լինել».Գ.Ծառուկյանն ազատության մեջ է Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին Նախազգուշացում Ալիևին և Էրդողանին. Բաքուն և Անկարան կրակի հետ են խաղում ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման համար ԼՂ հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան հանցագործություններից. Պուտին ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում. Վահրամ Պողոսյան Պեսկովն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կարող է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը
Ամենադիտվածը