Լրահոս
Կարևոր


«Նշանադրությունը կայացել է ընտանեկան միջավայրում». Էվելինա Շահիրյանը՝ նշանադրության, ամուսնության առաջարկության և նոր դերի մասին

Ֆոտո

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայիսի 6-ին «Լավ էլի» բենդի մենահամերգի ժամանակ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանին, իսկ օրերս կայացել է զույգի նշանադրությունը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր և սիրելիի ծանոթության, անակնալ ամուսնության առաջարկության, նշանադրության և մասնագիտական զբաղվածության մասին:

Նշանադրության մատանին Kinder խաղալիքի մեջ էր, ես այդ օրն առհասարակ ամուսնության առաջարկի չէի սպասում

Դերասանուհին անկեղծանալով պատմել է, որ իրականում դեռևս ամիսներ առաջ էր սպասում ամուսնության առաջարկությանը և հենց իր ծննդյան օրը, բայց ամեն բան այլ կերպ դասավորվեց:

«Հունվարի 26-ին մտածում էի, որ ամուսնության առաջարկություն կանի և բարձրաձայնել էի այդ միտքը: Բայց Հովհաննեսը որոշեց, որ ամեն բան լինի իրական և անսպասելի: Հետագայում ևս տարբեր առիթներից առաջ մտածում էի՝ այսօր կլինի ամուսնության առաջարկություն, երբեմն կիսվում էի ընկերներիս հետ, բայց առաջարկությունը եղավ ամենաանսպասելի պահին և օրը: Ինձ օրեր շարունակ ասում էր, որ Kinder պետք է նվիրի, բայց աշխատանքային զբաղվածության պատճառով մենք չէինք հասցնում հանդիպել: Իսկ այդ օրը նա ինձ տվեց Kinder-ը, որի մեջ էլ թաքցրել էր մատանին»,- պատմել է դերասանուհին:

Էվելինան նաև մանրամասնել է, որ Հովհաննեսը հենց այդ օրն է որոշել և գնել մատանին՝ պլանավորելով, որ «Սկիզբը» երգի կատարման ժամանակ պետք է երկուսով բարձրանան բեմ, որտեղ նա կանի առաջարկությունը, բայց իրադարձություններն այլ կերպ են զարգացել:

«Հովհաննեսն ասում է, որ «Գտա քեզ երկնքում» երգի ժամանակ զգաց, որ հենց այս երգն ու պահը պետք է դառնան մերը: Նա տվեց Kinder-ը. ես նայում էի և հասկանում, որ նախապես բացված է եղել: Հետո տարբեր կողմերից լսում էի, որ մարդիկ ու ընկերներս ասում էին՝ «այո՜,այո՜»: Ես համաձայնեցի և հենց այդ երգն ու պահը դարձան մերը: Իսկապես անսպասելի ամուսնության առաջարկություն էր, քանի որ ես առօրյա հագուստով էի, գրեթե չդիմահարդարված և արդեն մի քանի օրվա մատնահարդարմամբ, բայց ինձ հենց այդ իրական պահն էր դուր գալիս, քանի որ, թե՛ մեր հարաբերությունները, թե՛ ամուսնության առաջարկությունը հիմնված են ազնվության, անկեղծության և իրական լինելու վրա»,- մանրամասնել է Էվելինա Շահիրյանը:

 

Դերասանուհին նշել է, որ ընտանիքի համար կարևոր է եղել պաշտոնական արարողությունը և նշանադրությունը, որի ժամանակ էլ զույգի հարազատները ծանոթացել են:

«Նշանադրության ժամանակ ամեն բան արվել է դասական կանոններով, իսկ հետագայում շատ ջերմ միջավայրում շփվել ենք, ծիծաղել, լավ ժամանակ անցկացրել: Ամեն բան նեղ ընտանեկան և տաքուկ միջավայրում էր, քանի որ երկուսս էլ եկել ենք այն որոշման, որ նշանադրությունը պետք է ընտանեկան միջավայրում լինի: Հետագայում կանենք հարսանիք, որին ներկա կլինեն հարազատները, մեր ընկերները»,- նշել է նա:

 

Սիրելիի հետ ծանոթությունը, «Հատուկ դասարան»-ից դուրս հարաբերությունները և ռեժիսոր-դերասանուհի կապը

Չնայած շատերը մտածում են, որ զույգը ծանոթացել է «Հատուկ դասարան» հեռուստասերիալի շրջանակում, Էվելինան պատմել է, որ նրանք իրար տեսել են նախքան նկարահանումների սկսվելը:

«Մասնակցում էի ընկերներիցս մեկի ծննդյան արարողությանը, որին նաև ներկա էր Հովհաննեսը, բայց հետաքրքիր փաստ՝ ես այդ օրը նրան չեմ ֆիքսել և հետագայում իր պատմածով եմ փորձել մտաբերել ամեն բան: Երբ սկսում էինք հարաբերությունները Հովհաննեսն անկեղծացավ, որ ինձ հավանել էր հենց այդ ժամանակ, բայց որևէ քայլ չէր արել ծանոթանալու կամ մտերմանալու համար: Հետագայում մեզ ծանոթացնում է դերասանուհի Մարիամ Ադամյանը՝ ներկայացումից հետո: Առաջին պաշտոնական հանդիպումը եղել է «Հատուկ դասարան» հեռուստասերիալի քասթինգի ժամանակ, որին իրականում չէի ցանկանում մասնակցել, քանի որ շտապում էի, քասթինգն էլ ձգձվում էր և անկեղծանալով ասեմ, որ բավականին ցուրտ էր և այսպես շարունակ մի շարք հանգամանքներ կային, որոնք նպաստում էին իմ գնալուն, բայց խնդրեցին, որ մնամ և անպայման մասնակցեմ քասթինգին, քանի որ ռեժիսորը հավանել է ինձ: Ինչպես հասկանում եք՝ ես մնացի և մասնակցեցի քասթինգին, իսկ Հովհաննեսից շատ տպավորված էի: Երբ ավարտվեց քասթինգը, ընկերներիցս մեկի հետ կիսվում էի տպավորություններով, նա ինձ ասաց, որ սիրահարվել եմ»,- պատմել է դերասանուհին:

 

Էվելինան նաև մանրամասնել է, որ «Հատուկ դասարան»-ի շրջանակում իրենք սկզբում եղել են լավ գործընկերներ, և միայն որոշ ժամանակ անց են սկսել հարաբերությունները:

«Հատկանշական փաստ է, որ, թե՛ հարաբերություններ չունենալու դեպքում, թե՛ զույգ լինելու ժամանակ, նկարահանման հրապարակում մենք եղել ենք ռեժիսոր և դերասանուհի և մեր անձնական հարաբերությունները որևէ կերպ չեն խանգարել աշխատանքին, քանի որ նկարահանման հրապարակում նա մեզ բոլորիս դիտարկել է հավասար, տվել հանձնարարություններ, աշխատել բոլորիս հետ և որևէ պահի աշխատանքային միջավայրում ինձ չի առանձնացրել մյուսներից»,- նշել է Էվելինան:

 

Թատրոնի կարևորությունն ու «Hotel Grand»-ում մասնակցությունը

Դերասանուհին այս փուլում ակտիվ գործունեություն է ծավալում Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում (զբաղվածություն ունի 4 ներկայացումում): Էվելինան նշում է, որ թատրոնն իր կյանքում կարևոր նշանակություն ունի և դերասանի համար թատրոնում ստացած փորձն անգնահատելի է:

«Իրականում իգական սեռի ներկայացուցիչների համար թատրոնում ինքնադրսևորվելը բավականին բարդ է, քանի որ մի շարք պիեսներում, աշխատանքներում կանանց դերերն ու կերպարները շատ քիչ են: Սակայն ժամանակակից պիեսներում այժմ հնարավորություններն ավելի ընդարձակ են և շատ տեղերում քեզ կարող են տեսնել և ներգրավել: Մեր թատրոնի պարագայում շատ կարևոր է, որ դու մեկ օր կարող ես լինել ներկայացման գլխավոր հերոսուհին, իսկ հետագայում ներգրավված լինես մասսայական տեսարանում»,- պատմել է դերասանուհին:

Այս շրջանում դերասանուհին նաև նկարահանվել է «Hotel Grand» հեռուստասերիալում, որտեղ նա մարմնավորում էր Մանեին:

«Առաջարկը ստացել եմ Իննա Խոջամիրյանից և ինձ համար կարևոր էր ունենալ նոր կերպար, տալ նոր գույներ, քանի որ «Հատուկ դասարան»-ի Վիկան շատ հանգիստ և մեղմ կերպար էր, իսկ ես ցանկանում էի մարմնավորել կերպար, որտեղ կարող էի ցույց տալ բնավորություն և Մանեն հենց այդպիսի կերպար էր, որին սիրով մարմնավորել եմ: Հետաքրքիր լուծումներ ենք տվել կերպարին սանրվածքի, հագուստի, երկխոսությունների միջոցով և հույս ունեմ՝ հանդիսատեսը կհավանի այս կերպարը»,- նշել Էվելինա Շահիրյանը:

 

Ո՞վ է նա, ի վերջո Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է. Արտակ Զաքարյան Արցախցի Սոսեն չի լքել Ստեփանակարտը Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Եթե շարունակեինք՝ գիտեք, ուր կհասնեինք․ Ալիևը շարունակում է սպառնալԱնկարայից սպառնում են ՓաշինյանինՍուրենավանի ղեկավարը պահանջում է բոլոր տեսակի օգնություններից զրկել արցախցիներն, ովքեր կմասնակցեն ցույցերին «Կարևորագույն նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է». «Փաստ» ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը. «Փաստ» Ինչ է Հայաստանը պահանջում Ադրբեջանից․ մանրամասներԴրված են նաև բանակի կրճատման և զինաթափման, կրթական համակարգի վերանայման վերջնագրային պահանջներ. Դավիթ Սարգսյան Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ» Նաիրի Հոխիկանը տեղեկացնում է, թե ինչ է պահանջում Ադրբեջանը Հայաստանից Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ուղևորը տեղում մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել Խորհուրդ եմ տալիս հերթական անգամ չփորձել մեր համբերությունը․ Ալիևը նորից սպառնացել է Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Ավտովթար` Սյունիքում. վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են ՀՀ-ն Արցախում ռասսայական խտրականության գործով հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ «Մարդիկ կորցրեցին իրենց տունը և տարիներով կերտած հողը». Լուսինե Թովմասյանը՝ երկրում տիրող իրավիճակի մասին «Մենք նորից կապրենք». Բրյունետի նոր երգը՝ Արցախի մասին Ինչ է հայտարարել Ալիևը Արցախից բռնի տեղահանված 97 հազար 735 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը Ադրբեջանցիները պղծել են Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Դեդո-բաբո» հուշարձանը«Հստակ ուխտել եմ Ղազանչեցոցում պսակադրվել, երբ Ղազանչեցոցը հանձնվեց՝ հանձնվեցի նաև ես». Իննա Խոջամիրյան Անկարան սպառնում է Որտեղ տեղի կունենա Սառնաղբյուր գյուղում սպանված եղբայրների հուղարկավորությունըԱրթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը «2 տարի առանց քեզ». Մենչը հրապարակել է արխիվային լուսանկար Հայկոյի հետ Տիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին ԼՂ խոշորագույն ջրամբարը՝ Սարսանգը, փոխանցվել է Ադրբեջանի պետական ​​գործակալության հաշվեկշռին․ ՀԺ Բաքուն հաստատեց, որ առևանգել է Լևոն Մնացականյանին Պակիստանում մահապարտը մզկիթի մոտ պայթեցրել է իրեն. ավելի քան 50 մարդ է մահացել Ադրբեջանն առևանգել և 4 ամսով կալանավորել է Գեղամ Մանուկյանի եղբորը՝ գեներալ Դավիթ Մանուկյանին ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած տորագրությունների վավերականությունը 10 տարում արևային էներգիայի արժեքը նվազել է 90 տոկոսով Սոսեն որոշում է կայացրել ապրել Արցախում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գործադրում է բոլոր ջանքերը՝ օգնելու Արցախից տեղահանվածներին. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի Պետքարտուղարը ճնշել է Ալիևին. ԱՄՆ Պետդեպ Դուբլինում ադրբեջանական պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի` ցուցարարներին մոտենալու փաստի առիթով վայնասուն է բարձրացրել Ազգադավը տալու է այն, ինչ արևտմյան երաշխիքներով խոստացել է թուրքերին. Արթուր Հայրապետյան «Ռուբեն, քեզ հետ ենք»․ Երթ՝ ԵրեւանումԵս չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը. Սիմոնյան Մահման դեպքեր՝ Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին Ռուբեն Վարդանյանը խոշոր ֆինանսական և կազմակերպչական ներդրում է ունեցել մեր երկրում. «Մանթաշյանց» գործարարների միություն Ադրբեջանցիները գերեվարել են նաեւ Արշավիր Ղարամյանին«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է աջակցել տեղահանված արցախցիներինՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ իրավիճակ է Գորիսում Ադրբեջանցիների կողմից գերեվարվել է Լևոն Մնացականյանը․ Նարեկ ՍամսոնյանՄոտակա օրերին ինչ է մտադիր անել Ադրբեջանը. ՀաջիևՑավալի լուր՝ Արցախից