Լրահոս
Կարևոր


Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման վերաբերյալ

Հասարակություն

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական անգամ ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, ինչը դարձավ Բաքվի՝ իր պատմական հողերից հայերին վտարելու քաղաքականության տրամաբանական շարունակությունը։

Աջակցություն հայտնելով Արցախի ժողովրդին, նրա անկախությանը, ազատությանը և կյանքի իրավունքին, Ռուսաստանի հայերի միությունը նախաձեռնել է հասարակական կառույցների ղեկավարների մասնակցությամբ Համակարգող շտաբի ստեղծում՝ Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի ենթարկված հայրենակիցներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով, ինչպես նաև վերահսկելու և կանխելու Բաքվի նախաձեռնած փորձերը՝ Ռուսաստանի տարածքում ազգամիջյան բախումներ կազմակերպելու համար։

Կարծում ենք, որ այս ամենից հնարավոր կլիներ խուսափել, եթե Հայաստանն այսօր չառաջնորդեին նրանք, ովքեր երկիրը տանուլ տվեցին 2020 թվականի պատերազմում՝ դրանով իսկ օգնելով Ալիևին, ով այն ժամանակ պաշտոնանկ արվելու եզրին էր կագնած։ Նրանք, ովքեր հետագա բանակցությունների ընթացքում ողջ ժողովրդի հանդեպ իրենց անողնաշար ու ստորացուցիչ պահվածքով միայն նպաստեցին Ալիևի դիրքերի ամրապնդմանը և «ախորժակը բացելուն»։

Չենք բացառում, որ Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրության կողմից Փաշինյանի կուսակցությանը արտահայտած անվստահության քվեն դարձավ կատալիզատոր Ալիևի համար, ով հասկանում է, որ նոր առողջ կողմնակիցների գալը կարող են խոչընդոտ դառնալ Հայաստանի, Արցախի և ռուս խաղաղապահների նկատմամբ նրա ագրեսիվ քաղաքականության հետագա իրականացման համար։
 
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերանայել իրենց դիրքորոշումը և չեղյալ համարել Ղարաբաղի հայերի բնաջնջման և տեղահանման մանդատը, որը նրանք տվել են Ալիևին՝ փաստացի լքելով Արցախը և արցախցիներին, իրենց ցինիկ հայտարարություններով և տեղի ունեցածի վերաբերյալ ուշացած արձագանքով, և այդ նպատակով օգտագործել պետությանը հասանելի բոլոր մեխանիզմներն ու ռեսուրսները, որպեսզի Արցախի ժողովրդի՝ հանուն գոյատևման ինքնորոշման իրավունքի հարցը ներառվի ՄԱԿ-ի նիստի օրակարգում, որը սկսել է իր աշխատանքը սեպտեմբերի 19-ին։ Եվ այդ քննարկումների արդյունքը պետք է լինեն ոչ թե Բաքվին ուղղված բանավոր կոչերը, այլ տնտեսական ու ռազմական պատժամիջոցները Ադրբեջանի ղեկավարների դեմ, ովքեր պատերազմ են սկսել խաղաղ բնակչության դեմ։
 
Այս օրերին, երբ Արցախում՝ ինչպես գրել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին  «քրիստոնեական Եվրոպայի ստոր անտարբերությամբ» փաստացի ցեղասպանություն է տեղի ունենում, մենք հավասար հեռավորության քաղաքականությունը չափազանց վտանգավոր ենք համարում ոչ միայն հայերի, Հայաստանի և Արցախի, այլև Ռուսաստանի ապագայի համար:
 

Այս կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ազդել Ադրբեջանի ղեկավարության վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և կանխելու Բաքվի հետագա հանցագործությունները խաղաղ բնակչության դեմ, որոնց թվում բազմաթիվ Ռուսաստանի քաղաքացիներ և էթնիկ ռուսներ կան, ինչպես նաև աջակցել Ռուսաստանի հայերի միությանը Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում:

Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան Իշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիները Ովքեր են մնացել ԱրցախումՈ՞վ է նա, ի վերջո Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է. Արտակ Զաքարյան Արցախցի Սոսեն չի լքել Ստեփանակարտը Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Եթե շարունակեինք՝ գիտեք, ուր կհասնեինք․ Ալիևը շարունակում է սպառնալԱնկարայից սպառնում են ՓաշինյանինՍուրենավանի ղեկավարը պահանջում է բոլոր տեսակի օգնություններից զրկել արցախցիներն, ովքեր կմասնակցեն ցույցերին «Կարևորագույն նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է». «Փաստ» ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը. «Փաստ» Ինչ է Հայաստանը պահանջում Ադրբեջանից․ մանրամասներԴրված են նաև բանակի կրճատման և զինաթափման, կրթական համակարգի վերանայման վերջնագրային պահանջներ. Դավիթ Սարգսյան Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ» Նաիրի Հոխիկանը տեղեկացնում է, թե ինչ է պահանջում Ադրբեջանը Հայաստանից Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ուղևորը տեղում մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել Խորհուրդ եմ տալիս հերթական անգամ չփորձել մեր համբերությունը․ Ալիևը նորից սպառնացել է Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Ավտովթար` Սյունիքում. վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են ՀՀ-ն Արցախում ռասսայական խտրականության գործով հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ «Մարդիկ կորցրեցին իրենց տունը և տարիներով կերտած հողը». Լուսինե Թովմասյանը՝ երկրում տիրող իրավիճակի մասին «Մենք նորից կապրենք». Բրյունետի նոր երգը՝ Արցախի մասին Ինչ է հայտարարել Ալիևը Արցախից բռնի տեղահանված 97 հազար 735 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը Ադրբեջանցիները պղծել են Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Դեդո-բաբո» հուշարձանը«Հստակ ուխտել եմ Ղազանչեցոցում պսակադրվել, երբ Ղազանչեցոցը հանձնվեց՝ հանձնվեցի նաև ես». Իննա Խոջամիրյան Անկարան սպառնում է Որտեղ տեղի կունենա Սառնաղբյուր գյուղում սպանված եղբայրների հուղարկավորությունըԱրթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը «2 տարի առանց քեզ». Մենչը հրապարակել է արխիվային լուսանկար Հայկոյի հետ Տիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին ԼՂ խոշորագույն ջրամբարը՝ Սարսանգը, փոխանցվել է Ադրբեջանի պետական ​​գործակալության հաշվեկշռին․ ՀԺ Բաքուն հաստատեց, որ առևանգել է Լևոն Մնացականյանին Պակիստանում մահապարտը մզկիթի մոտ պայթեցրել է իրեն. ավելի քան 50 մարդ է մահացել Ադրբեջանն առևանգել և 4 ամսով կալանավորել է Գեղամ Մանուկյանի եղբորը՝ գեներալ Դավիթ Մանուկյանին ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած տորագրությունների վավերականությունը 10 տարում արևային էներգիայի արժեքը նվազել է 90 տոկոսով Սոսեն որոշում է կայացրել ապրել Արցախում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գործադրում է բոլոր ջանքերը՝ օգնելու Արցախից տեղահանվածներին. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի Պետքարտուղարը ճնշել է Ալիևին. ԱՄՆ Պետդեպ Դուբլինում ադրբեջանական պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի` ցուցարարներին մոտենալու փաստի առիթով վայնասուն է բարձրացրել Ազգադավը տալու է այն, ինչ արևտմյան երաշխիքներով խոստացել է թուրքերին. Արթուր Հայրապետյան «Ռուբեն, քեզ հետ ենք»․ Երթ՝ ԵրեւանումԵս չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը. Սիմոնյան Մահման դեպքեր՝ Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին Ռուբեն Վարդանյանը խոշոր ֆինանսական և կազմակերպչական ներդրում է ունեցել մեր երկրում. «Մանթաշյանց» գործարարների միություն Ադրբեջանցիները գերեվարել են նաեւ Արշավիր Ղարամյանին«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է աջակցել տեղահանված արցախցիներինՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ իրավիճակ է Գորիսում