Լրահոս
Կարևոր


«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Քաղաքականություն
Հայտարարություն
 
«Մայր Հայաստան» դաշինքը խիստ մտահոգություն է հայտնում և դատապարտում զանգվածային անկարգություններին մասնակցելու կեղծ հոդվածով տասնյակ քաղաքացիների դեմ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելը և բողոքի ակցիաների հարյուրավոր մասնակիցների բերման ենթարկելը։
 
Հատկապես դատապարտելի են ակնհայտ քաղաքական ենթատեքստով և ընդգծված բռնություն կիրառելով բերման ենթարկելու, ձերբակալելու և կալանավորելու դեպքերը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հանդեպ խոշտանգումն ու շինծու մեղադրանքով կալանավորումը նշվածի ակնհայտ դրևորումն են։ Անընդունելի է լրագրող Դավիթ Սարգսյանի ձերբակալությունը՝ խուլիգանության ակնհայտ կեղծ մեղադրանքով։ Անթույլատրելի է անհնազանդության ակցիաների մասնակից Տաթևիկ Վիրաբյանի՝ զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քրոջ, կալանավորումն իբրև թե բռնության կոչերի համար։ Դաշինքը դատապարտում է պատգամավորներին ու լրագրողներին բերման ենթարկելու գործելաոճը։
 
Բողոքի և անհնազանդության խաղաղ ցույցերի մասնակիցների հանդեպ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու գրեթե բոլոր միջնորդությունների՝ դատարանների կողմից բավարարումը գնահատում ենք որպես գործադիր իշխանության հրահանգների կատարում դատավորների կողմից, ինչը խաթարում է պետության բնականոն գործունեությունը։
 
«Մայր Հայաստան» դաշինքն անընդունելի է համարում բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարների հանդեպ կիրառվող ծեծն ու խոշտանգումը, որն ուղեկցվում է մարդկանց արժանապատվությունը վիրավորող հայհոյանքներով։ Կոչ ենք անում ոստիկանությանը զերծ մնալ նման հակաօրինական գործելաոճից։ ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կոչ ենք անում պատշաճ իրավական գնահատական տալ կատարվածին և ապօրինություններից պաշտպանել տուժածների իրավունքները։
 
«Մայր Հայաստան» դաշինքը հետևողական է լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ և ապահովվի քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքի լիարժեք իրացումը։
 
Տեղի ունեցողը ևս մեկ անգամ հաստատում է օրվա հրմայականը՝ իշխանափոխություն։
 
«Մայր Հայաստան» դաշինք
 
25․09․2023
 
#Արցախ #Հայաստան #հայ
Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա»-ն փոխարինել է «Թուրքեստան» տերմինով Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար Սոնա Ղազարյանի և Աննա Գրիգորյանի բանավեճը՝ կանայք քաղաքականությունում թեմայով«Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում «Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Քաղաքական հետապնդում Կյանքիս լավագույն հիշողություններից որոշները կապված են հանուն երկրիս խաղալու հետ. Յուրա Մովսիսյան Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններին«ԳԱԶել»-ն ընկել է ձորակը. կա 1 կյանքից զրկված, 8 վիրավոր ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԿարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Փաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութ Թուրքերը Հայաստանը չեն կառավարելու, մե՛նք դա թույլ չենք տա. Նաիրի Սարգսյան Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի ծրագրի շրջանակում հիմնանորոգվում և վերակառուցվում են մայրաքաղաքի կրթական հաստատությունները Fastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է հանքարդյունաբերությամբ հետաքրքրված ուսանողների, դասախոսների և գիտաշխատողների Արևային մարտկոցն աշխատում է գիշերը ելնելով ջերմաստիճանների տարբերություններից. ի՞նչ է հայտնի այդ անսովոր սարքի մասին «Այն կենտրոնները, որոնք բերել են այս իշխանությանը, նրան դիտարկում են որպես իրենց խամաճիկային և կամակատար իշխանություն». «Փաստ» Գյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ» Քննիչ հանձնաժողովների անիմաստ գործունեության հետին մոտիվները. «Փաստ» Պետք է պատրաստել հասարակությանը Բաքվում կայանալիք դատերին. Վահե Հովհաննիսյան Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ» Իշխանությունը քանդում է բարձրագույն կրթության համակարգը․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ» Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին. «Փաստ» Ինչո՞ւ հինգ տարի անց որոշեցին կալանավորել գործարարին. «Փաստ» Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է. «Փաստ» Հոկտեմբերի 8-9-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 107 դեպք Վրաստանը կզրկվի ԵՄ-ի կողմից հատկացված 121 միլիոն եվրոյից. պատճառը ժողովրդավարության ոլորտում հետընթացն է 2024 թ-ի սեպտեմբերին Հայաստան է այցելել 236,561 զբոսաշրջիկ. ամենաշատ զբոսաշրջիկ այցելել է ՌԴ-ից «Իմ երազանքն էր այս համերգը, ես իմ միջոցներով նվեր եմ արել իմ քաղաքին». Սարոն՝ երեկ Էջմիածնում կայացած համերգի մասին«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ աջակցում է Իսրայելի հետ հրադադարին և առաջին անգամ որպես նախապայման չի նշել Գազայում կրակի դադարեցումը Երևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են բեռնատարներ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Պահանջում ենք քրեական վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ. Բագրատ Սրբազան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ Նոր մանրամասներ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած ողբերգական դեպքից ԱրարատԲանկ և Մատենադարան. Գիտության և մշակույթի նորարարական համագործակցություն1 օր ջուր չի լինի Նելլի Քոչարյանը մասնակցել է 48-րդ միջազգային բանկային համաժողովին«Եվրասիա»- ն ամրապնդում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը: Յունիբանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է մասնագիտացված սպասարկում