Լրահոս
Կարևոր


Վանիկի հետ զոհված տղաներից մեկի հարսանիքը պիտի լիներ երեկ՝ թաղումն են արել

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Մայրս, եղբայրս ու հարսս, իրենց չորս երեխաներն ապրում էին Արցախում՝ Ճարտարում։ Եղբայրս 44-օրյայի մասնակից է ու 22 տարի է՝ բանակում էր ծառայում»,- պատմում է Ճարտար գյուղի հրամանատար Վանիկ Հայրապետյանի քույրը՝ Մանուշ Հայրապետյանը։ «Ճարտարն ինքն է պահել իր խմբով՝ թշնամին չի կարողացել մտնել Ճարտար գյուղ, Սոսը գրավել էին, ներքեւից տեղ կա՝ այդտեղից չեն թողել, որ առաջ գնան, բայց բնակիչները՝ բոլորը, Ճարտարում էին մնացել, դուրս չէին եկել։ Արկն ընկել է խրամատի մեջ՝ զոհվել է, չորս երեխա ունի՝ երեք տղա, փոքրը աղջիկ է ծնվել՝ ինն օրական, երկու անգամ է տեսել աղջկան։ Հիմա գոնե ուզում ենք բերել այստեղ, աճյունը չկարողացանք բերել, քանի որ Մարտունիում էր, լույս չկար, դիակը շուտ փչանում էր, ստիպված էին մերոնք Ճարտարում թաղել»,- ասաց Մանուշը։

Դիմել է Կարմիր խաչին, այլ մարմինների, որ աճյունը տեղափոխեն Հայաստան, սակայն Մարտունուց Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ է, ու բոլոր տեղերում ասել են, որ աճյունը Հայաստան տեղափոխելու համար ժամանակ կպահանջվի։ Վանիկի հետ միաժամանակ զոհվել են նաեւ նրա խմբի տղաները՝ ամբողջ խմբով են եղել խրամատի մեջ։ «Ասում են` հազարից մեկ է այդպիսի դեպք լինում, որ ականն ընկնի ուղիղ այդտեղ։ Տղաներից մեկը, որ իր հետ զոհվել էր, երեկ իր հարսանիքը պիտի լիներ՝ թաղումն է եղել։ Հարսի շորեր են հագցրել հարսնացուին ու գնացել գերեզման, բոլոր նվերները բերել դրել էին գերեզմանում՝ մի հատ ահավոր տեսարան էր, սարսափելի»,- ասաց Մանուշը։ Գյուղից մի քանի տղա է զոհվել՝ Վարդանը, Սամվելը, մյուսները, ովքեր Վանիկ Հայրապետյանի հետ գյուղն են պաշտպանել թշնամու հարձակումից։ Վանիկի ընկերներից մեկը զոհվելուց րոպեներ առաջ գնացել է Վանիկի ձեռքը բռնել, ասել է․ «Վանիկ, չե՞ս տեսնում՝ այստեղ ինչ է կատարվում, հետ քաշվենք: Ասում են` ջղայնացել է, ավտոմատը վերցրել, ասել է` չէ, ես պիտի մինչեւ վերջ կռվեմ, հենց առաջացել, մտել է այդ փոսի մեջ՝ տղաների մոտ, այդ պահին ականն ընկել է հենց իրենց կողքը, ու իր հետ եղած չորս ընկերները, իր հետ կռվող երեխեքը զոհվել են։ Ասում են` եղբորս գլխի հետեւի մասին է կպել։ Ասում էի` գոնե սաղավարտ դներ, ասեցին, որ սաղավարտը դրած էր, հետը տրաքել է։ 38 տարեկան, չորս տղա»։

Մանուշի մայրը պատմում է, որ եթե նախկինում գյուղի տան դուռը չէին փակում, ապա որդու մահից հետո փակում են, որովհետեւ ամեն պահ սպասում են, որ թշնամին կմտնի ու կսպանի բոլորին։ «Չգիտեմ որքանով եք տեղյակ, բայց կողքի գյուղում՝ Ամարասում, որ կանայք ու երեխաները գնացել, թաքնվել են Ամարասի վանքում, ասում են` այդտեղ ահագին մարդ են սպանել։ Այն, որ հայտարարում են, որ անհետ կորած են՝ իրենք են, ասում են՝ լիքը մարդ կար թաքնված։ Ասում են, որ երեխեք են մորթել, ամբողջ ընտանիքներով այնտեղ թաքնվել էին: Շատերն Ամարասի վանքում էին թաքնվել, որ հանկարծ գրադ չընկնի»,- ասաց Մանուշը։

Ավելին՝ այստեղ

Արման Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է արդեն ութ ամիս բնակվում ԱՄՆ-ում Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Mercedes-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել Իրավական փաստարկներ չունեցող իշխանականները առանց հիմքի մերժում են մեր երկրորդ ներկայացուցչի մասնակցությունը քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում՝ 3 բալ ուժգնությամբ Վրաց-ադրբեջանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ում դատի են տվել Ռոնալդուին Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը ՃՏՊ Կապան-Տաթև ավտոճանապարհին Դատարանը հեռակա կալանավորել է ուկրաինացի երգչուհի Ջամալային ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԱՀ-ից բռնահանվածների իրավունքներին առնչվող հարցեր Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Ռուսաստանից Վրաստան մեկնելու է սպասում 700 բեռնատար Դոլարն ու եվրոն թանկացել են Տավուշի ոստիկանները «Կամազ»-ում ապօրինի հատված փայտանյութ են հայտնաբերել Արմիկ Գասպարյանն ավելի քան 40 տարի աշխատում է ԶՊՄԿ-ի բացահանքում Ավազակային հարձակմամբ և բռնության կիրառմամբ հափշտակել են քաղաքացու ավտոմեքենան․ մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է Գործող իշխանությունները շարունակում են «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հանդեպ իրենց կոշտ ու հակաժողովրդավար վարքագիծը Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 71 դեպք. գրանցվել է 18 ավտովթար. վիրավորվել է 18 մարդ 2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում Հայաստանում Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն անդրադառնում է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի անցկացման մանրամասներինՀայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ Սրանք գնացել են գլուխները պատին են տվել, արդյունքում Լարսում կանգնած տնտեսվարողի գլուխն է ցավում Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Թուրք սեյսմոլոգը զգուշացնում է ավերիչ երկրաշարժի մասին Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Տաք հոսանքներ են գալիս. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար Ջուր չի լինելու․ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Պատերազմ է՝ որտեղ ենք տեսնում մեր պետությունը, ազատակա՞ն ենք․ Նախագահը դասախոսություն է կարդացել Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Առեղծվածային դեպք․ ինչի՞ց են թունավորվել Պեմզաշենի դպրոցի 3 աշակերտուհիներըՄիջոցառման նպատակն է դառնալ նորարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացմանՉեմպիոնների լիգայում մեկնարկում են 5-րդ տուրի հանդիպումները Երկար ժամանակով լույս չի լինելու Մենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբՋուր չի լինելու «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ամենամյա բնույթ ունիԱդրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ԱԳՆ Եթե ​​այս տառերը կան ձեր անվան մեջ ապա հաջողությունն ու հարստությունը երաշխավորված է. ստուգե՞նք