Լրահոս
Կարևոր


Գրիշա Աղախանյանի և Շողեր Թովմասյանի որդու առաջին քայլերը դեպի դպրոց և ընտանեկան ավանդույթը

Ֆոտո

Շոումեն, դերասան Գրիշա Աղախանյանի և դերասանուհի Շողեր Թովմասյանի ընտանիքում այսօր տոն է: Նրանց որդին` Ալեքսանդրը, իր առաջին քայլերն է անում դեպի դպրոց: Նա սովորելու է Չեխովի անվան 55 դպրոցում: Tert.am Life-ը ներկա է եղել Ալեքսանդրին դպրոց ճանապարհելու արարողությանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Շողերը պատմեց, որ Ալեքսանդրը շատ ոգևորված է դպրոց գնալու առթիվ, այսօր դպրոցական պայուսակը բաց չի թողել. «Շատ ոգևորությամբ էր սպասում սեպտեմբերի 1-ին: Նույնիսկ նախադպրոցական գնումները միասին ենք կատարել: Միայն պայուսակն եմ առանց իրեն ընտրել: Որքան էլ փոքր է, միշտ հարցնում եմ իր կարծիքը, որ ի սկզբանե ճաշակ ձևավորվի իր մոտ»:

Ալեքսանդրը ծաղիկները ձեռքին անհամբերությամբ սպասում էր ներս մտնելուն, որպեսզի տեսնի իր ուսուցչուհուն ու նվիրի ծաղիկները:

Շողերն ասաց, որ նախապես դասավորել է Ալեքսանդրի դպրոցական պայուսակը, սակայն Ալեքսանդրն ինքն էլ է գրենական պիտույքներ է ավելացրել: «Նոր տետրեր, գրիչներ ավելացրեց: Բնավորությամբ շատ պարտաճանաչ է, կարծում եմ, լավ կսովորի: Ալեքսը նաև շատ հետաքրքրասեր է, թվաբանություն է սիրում,- ասաց նա և հավելեց, որ ուսումը երեխայի կյանքում շատ կարևոր է, գիտելիքը` առաջնային,- Ոչ միայն Ալեքսին, այլև բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն, կանաչ ճանապարհ, լավ մանկություն թե՛ տանը, թե՛ դպրոցում: Թող բոլորն էլ մաքսիմալ լավ սովորեն, թեկուզ ոչ գերազանց, բայց գոնե լավ»:

Դպրոցի ընտրության հարցով երեխայի հայրը` Գրիշան է զբաղվել: Գրիշան ասաց, որ Չեխովի անվան դպրոցում սովորելը իրենց ընտանիքում ավանդույթ է դարձել. «Հայրս 1949 թվականին է ընդունվել այս դպրոց,

ես` 1975 թվականին, եղբայրս` 1983 թվականին, հիմա որդիս` Ալեքսանդրը` 2020 թվականին: Արդեն երրորդ սերունդն է, որ նույն դպրոցում է սովորելու: ԽՍՀՄ ժամանակաշրջանում լավագույն դպրոցներն էին Չեխովի և Պուշկինի անվան դպրոցները, վստահ եմ` հիմա էլ է այդպես: Նաև դպրոցը մեր տանը բավականին մոտ է»:

Շողերն էլ ասաց, որ համաձայն է ամուսնու հետ. «Մեր տղան ռուսական թեքումով դասարանում է սովորելու, ինչի համար շատ ուրախ եմ: Կա սերունդ, որը ռուսերենը մոռացել է, շեշտը դրել անգլերենի վրա` որպես միջազգային լեզու, բայց ռուսաց լեզուն ոչ պակաս կարևոր է»:

Մայրիկը չի ցանկանում, որ Ալեքսանդրն իրենց մասնագիտական ուղին շարունակի: Գրիշան էլ ընդգծեց, որ ավելի լավ է որդին այլ մասնագիտություն ընտրի: «Թող լավ սովորի, լավ մարդ դառնա: Մենք շատ ենք ցանկանում, որ բժշկի մասնագիտությունն ընտրի: Տանն արդեն այնքան ենք խոսել այդ թեմայով, որ Ալեքսանդրն էլ ասում է` ուզում է բժիշկ դառնալ: Իհարկե, ցանկալի է, որ այդպես լինի,  բայց դեռ երեխա է, երբ մեծանա, հնարավոր է՝ այլ մասնագիտություն ընտրի»,-ասաց Գրիշան:

Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԱյստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ,տեխնիկական բազան.Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան