Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը

Քաղաքականություն
Սուրեն Սուրենյանց-ի ֆեյսբուքյան էջից՝
 
Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ամեն օր մի քանի «վարդագույն» գրառում անի՝ հերքելու համար երկրում տնտեսական և սոցիալական ճգնաժամի գոյությունը, դրանից իրականությունն ամենևին էլ չի փոխվելու․ մարդկանց գրպաններն ու սառնարանները դատարկ են։
Երբ կառավարությունը չունի ճգնաժամը հաղթահարելու դեղատոմս, ապա սոցիալական լոկալ հուզումները, որոնց պակաս Հայաստանում չկա, վերաճելու են քաղաքական ճգնաժամի, որովհետև գրեթե ամեն օր հասարակության նոր խմբեր են իրենց խաբված զգում, ընդ որում՝ արդեն այն շրջանակից, որ երկու տարի առաջ ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը։
Նիկոլ Փաշինյանը չի կարող չգիտակցել, որ արդեն հունվար-փետրվար ամիսներին իր իշխանությունը կանգնելու է լուրջ մարտահարավերների առաջ, որոնց հաղթահարելու ռեսուրս և պոտնցիալ հեղափոխության թիմը պարզապես չունի։
Տնտեսական և սոցիալական ճգնաժամ առակա է արդեն այսօր, դրանց շուտով գումարվելու է քաղաքական ճգնաժամը, ընդ որում՝ դա ոչ միայն հայկական, այլ նաև՝ միջազգային տրենդ է։
Տեսականորեն Նիկոլ Փաշինյանը կարող է համաձայնության գալ ընդդիմության հետ ու սահմանադրական փոփոխություններից կամ նոր Սահմանարդության ընդունումից հետո անցկացնել արտահերթ ընտրություններ, որոնք կարող են բանալի լինել քաղաքական ճգնաժամի հաղթահարման ու իշխանության ղեկն ավելի պրոֆեսիոնալ թիմի հանձնելու համար։ Բայց ռացիոնալ լուծումը Նիկոլի ոճը չէ ու նաև վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ նա առաջնորդվում է, այսպես ասած, քաղաքական սորտավորման անհեռանկար մարտավարությամբ՝ անգամ վարկաբեկված նախարար Արայիկ Հարությունյանին պաշտպանելու նպատակով։
Իհարկե, սա չի նշանակում, որ Փաշինյանը չունի «զադնիի» պլան կամ չի մտածում անվտանգության որոշակի երաշխիքների մասին։
Շատերն, օրինակ, օրերս զարմացան, որ խորհրդարանը, երկու օր անխնա քննադատելուց հետո, ՍԴ դատավոր ընտրեց նախագահ Արմեն Սարգսյանի՝ արդեն մեկ անգամ մերժված թեկնածու Արթուր Վաղարշյանին։
Պարզ է՝ այս քվերակության միակ հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր, որն ակնհայտ ժեստ արեց նախագահ Արմեն Սարգսյանին, այլ խոսքով՝ «բացահայտեց» վարչապետի ու նախագահի միջև առկա մի մեծ համաձայնություն։
Իրազեկ աղբյուրերն ասում են, որ ֆորս-մաժորային իրավիճակում Նիկոլ Փաշինյանին պետք է «փրկի» հենց Արմեն Սարգսյանը՝ ստանձնելով երկրի վարչապետի պաշտոնը, իսկ Փաշինյանի ու նրա ենթադրյալ ակտիվների համար հարմարավետ «ապաստան» ապահովելով Մեծ Բրիտնիայում։
Ամբողջ խնդրին այն է, որ իշխանության այս տրանզիտի համար անհրաժեշտ է նաև Մոսկվայի «դաբրոն», որը, սակայն, Արմեն Սարգսյանին ստանալ դեռևս չի հաջողվում՝ չնայած այն հանագամանքին, որ Հայաստանի գործող նախագահը գործին խառնել է անգամ իր բիզնես գործընկեր Դարիգա Նազարբաևային։
Ես երբեք չեմ պնդում, որ այս վարկածն հարյուր տոկոսանոց է, սակայն, ի վերջո, ակնհայտ է, որ ՍԴ դատավորների նման խայտառակ ընտրություններն ու Արմեն Սարգսյանի շարունակվող «անսկզբունքայնությունը» գին պետք է ուենան։ Այլ խնդիր է, որ մեր հասարակությունը նույնպես, ըստ ամենյանի, պատրաստ չէ վճարել նման տրանզիտի գինը։
 
 
 
Հայկական "Outatime" առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան