«ԼՂ հարցում ԱՄՆ-ի և ՌԴ-ի դիրքորոշումները սկզբունքային առումով համընկնում են». ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգվորման սկզբունքային հարցերում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտնել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:

«Դա հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց երեք նախագահների (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) համատեղ հայտարարությունը: Մեզ մոտ այնքան քիչ են դեպքերը, երբ ամերիկյան և ռուսական դիրքորոշումները համընկնում են: Մենք կողմերին զսպվածության, նախևառաջ կրակի դադարեցման և դիվանագիտական ջանքերին վերադարձի կոչ ենք արել: Կան որոշ նրբություններ, սակայն սկզբունքային առումով մենք աջակցում ենք այն գործընթացին, որը պետք է կողմերին դեպի խաղաղություն տանի»,-ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

 
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախ։

Լրահոս
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, թե որ դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը կայուն կլինի Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ. Նիկոլ Փաշինյան Պայթյուն` Թուրքիայում. կա զոհ (տեսանյութ) Մեր տղաների վարպետության շնորհիվ երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան. Վահրամ Պողոսյան Ունենք ապացույցներ, թե ինչպես են թուրքական F-16-երը կիրառվել մարտական գործողություններում. Արծրուն Հովհաննիսյան Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է. հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պահպանում են հրադադարը Պրոթուրքական խմբավորումը ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի տարածքում. WarGonzo Էրդողանն ու Ալիևը՝ թակարդում. հաղթական խաղաքարտ` Երևանին Փոխգնդապետ Էրիկ Հակոբջանյանը մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին Մենք պետք է անենք այնպես, որ Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլացիան, այլ փոխզիջումը. Փաշինյան Լիարժեք հրադադար հաստատելու և դրանից հետո պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ․ Սենոր Հասրաթյան Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. ՊՆ Թուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. The National-ը հրապարակել է նախագահի հոդվածը Կոմայի մեջ՝ հերոս Տիգրանը արտասվել է՝ լսելով մոր ձայնը. այդպես էլ կոմայից դուրս չգալով՝ մահացել է Թշնամու հարվածային ԱԹՍ-ի հրթիռակոծումից Մեծ Մասրիկ գյուղի խաղաղ բնակչի տունը վերածվել է ավերակի, իսկ նա տեղում մահացել է Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել. ՊԲ Photo. Թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ն հետախուզական թռիչք է իրականացնում Գյումրիում 25 կմ հեռավորության վրա Ավստրիան դադարեցնում է Թուրքիային տրամադրել «Bayraktar TB2» ԱԹՍ-ի վրա օգտագործվող պահեստամասերը Պուտինի խոսնակը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի Պուտինը կոչով դիմել է ՆԱՏՕ-ին Սահմանապահները /լուսանկարներ/ 973 նոր դեպք․ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 78 810-ի Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա. Արցախի ԱԻՊԾ
Ամենադիտվածը