Փաշինյանի՝ հակամարտության կարգավորման նոր սկզբունքը. ի՞նչ է այն ենթադրում

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսեւորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որեւէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետեւանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս նոր թեզը, որը Հայաստանի վարչապետը առաջարկում է դնել հակամարտության լուծման հիմքում: Լեռնային Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարևոր՝ «անջատում հանուն փրկության» դոկտրինը ենթադրում է հետևյալը. երբ որևէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական և այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլևս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից: Սա ենթադրում է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից տասնյակ տարիներ շարունակ կիրառված մարդու իրավունքների ոտնահարումներին, բռնի տեղահանություններին, պատերազմական գործողություններին վերաբերող մի ծանրակշիռ թղթածրարի պատրաստում այն միջազգային ատյաններում, ընդհուպ մինչև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ներկայացնելու համար: 

Փաշինյանը առաջին ղեկավար չէ, ով առաջ է քաշում այս լուծումը: Նման առաջարկով ժամանակին հանդես է եկել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ինքը Դոկտրինը կիրառվել է դեռ 2000 թվականին՝ Կոսովոյի մասով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հայտնի ելույթից հետո: Սակայն, նշենք, որ Կոսովոյի դեպքում կիրառվել է ոչ թե անջատում հանուն փրկության, այլ ճանաչում հանուն փրկության սկզբունքը, ինչը նույնպես կիրառելի տարբերակ է հայկական կողմի համար, քանի որ անջատումը հանուն փրկության Լեռնային Ղարաբաղի դեպքում արդեն իսկ կայացած փաստ է: Բացի այդ, ճանաչումը պետք է ունենա երաշխիքներ, այսինքն` այն երկրները որոնք կճանաչեն Արցախի անկախությունը, նաև պետք է ունակ լինեն պաշտպանել այդ ճանաչումը: Հակառակ դեպքում՝ առանց հստակ անվտանգային երաշխիքների ճանաչման գործընթացը չի կարող հանգեցնել ո՛չ պատերազմական գործողությունների ավարտին, ո՛չ հակամարտության կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ: 

Լրահոս
ՍՈՒ 30-ները սահմանափակ ծավալով, բայց կիրառվում են․ ՊՆ Թշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ Ինչ իրավիճակ է ռազմաճակատում․ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ հրթիռակոծվեց. ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան Ալիևի առաջին լուրջ պարտությունը. ի՞նչ է սպասվում Ադրբեջանին Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել. ՊՆ Այդպե՞ս է ՆԱՏՕ-ն պատասխանում Հայաստանին Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ Դավիթ Մաթևոսյանին կհուղարկավորեն Եռաբլուրում Ադրբեջանը թիրախավորել է Agence France-Presse-ի լրագրողներին տեղափոխող մեքենան ՌԴ-ն փաստացի առաջին անգամ գնահատական տվեց․ Արցախի նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը խնդրանքով դիմել է Պուտինին Բանակցային գործընթացի համառոտ պատմությունը.Էդուարդ Շարմազանով Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ Ա Արցախում զոհվել է Ադրբեջանի «հերոս», գնդապետ Շուքյուր Աշիմովը Առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև. Լուսինե Պարոնյան Ադրբեջանի կողմից Արցախի և Իրանի սահմանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող. Արծրուն Հովհաննիսյան «Այսօր պատերազմ է, պետք է միասնական լինել».Գ.Ծառուկյանն ազատության մեջ է Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին Նախազգուշացում Ալիևին և Էրդողանին. Բաքուն և Անկարան կրակի հետ են խաղում ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման համար ԼՂ հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան հանցագործություններից. Պուտին ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում. Վահրամ Պողոսյան Պեսկովն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կարող է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը
Ամենադիտվածը