Լրահոս
Կարևոր


Ucom-ը 2023 թ-ին կայուն աճ է գրանցել ֆիքսված և շարժական կապի ոլորտում

Հասարակություն

Ucom ընկերությունը 2023 թ-ին բարձր և կայուն աճի տեմպ է ապահովել՝ ֆիքսված և շարժական կապի ոլորտում։ 

Համաձայն նախորդ տարի ընդունված հնգամյա ռազմավարության՝ ընկերությունն իր հիմնական նպատակն է դարձրել ընդլայնել ֆիքսված և  շարժական կապի ցանցը, ինչպես նաև բարելավել կապի որակը, որպեսզի Հայաստանի ամբողջ տարածքում բնակիչները  հնարավորություն ունենան օգտվել կոնվերգենտ ծառայություններից, այսինքն ստանալ շարժական կապ և ինտերնետ, ֆիքսված ինտերնետ և հեռուստատեսություն մեկ փաթեթում։ Այս պահին ընկերության ֆիքսված ծառայությունների բաժանորդների կեսից ավելին օգտվում է հենց կոնվերգենտ ծառայություններից՝ ստանալով կապի բոլոր ծառայությունները Ucom-ից։ 

Մասնավորապես, ընկերության կոնվերգենտ ծառայությունները 2023 թ-ին հասանելի են դարձել նաև Իջևանի, Գորիսի, Գավառի և Սևանի բնակիչների համար։ 

2023 թ-ի ընդհանուր եկամուտը կազմել է 38,2 մլրդ դրամ, ինչը 5,5 տոկոսով ավել է, քան 2022 թ-ի եկամուտը։ Ընդ որում, 2023 թ-ի արդյունքում ընկերության ֆիքսված կապի ծառայություններից ստացված եկամուտը կազմել է 16,1 մլրդ դրամ, աճելով 2022 թ-ի համեմատ 7,9 տոկոսով։ 

Ֆիքսված ինտերնետի բաժանորդների քանակը 2023 թ-ին հասել է 133.713, 2022 թ-ի համեմատ աճելով 6 տոկոսով։ Ընդ որում, 2023 թ-ին 2022-ի համեմատ Ucom-ն ունեցավ շարժական կապի ծառայություններից օգտվող բաժանորդների թվի ամենամեծ աճը շուկայում՝ 9,2 տոկոս, 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Ucom-ն ուներ շարժական կապից ակտիվ օգտվող 713.151 բաժանորդ։ Եկամուտն այս գծով կազմել է 16,1 մլրդ դրամ՝ աճելով 8,1 տոկոսով։ 

Գործառնական շահույթը՝ մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը (OIBDA) կազմել է 16,8 մլրդ դրամ, ինչը 6,6 տոկոսով ավել է 2022 թ-ի ցուցանիշից։ Ընկերության գործառնական շահույթի մարժան (OIBDA Margin) կազմել է 43,8 տոկոս։ 

Որպես հարկեր 2023 թ. պետական բյուջե է փոխանցվել 12,4 մլրդ դրամ։ 

Տեխնիկական արդյունքներ 

Կապիտալ ծախսերի չափը 2022 թ-ի համեմատ աճել է 26 տոկոսով, ինչն ուղղված է Ucom-ի ցանցերի արդիականացմանը։ Մասնավորապես, կատարվել է ցանցերի և սարքերի տեխնիկական զգալի վերազինում, ինչպես նաև թարմացվել են ընկերության կողմից օգտագործվող կառավարման համակարգերը, անվտանգության ընթացակարգերը և այլ ծրագրային կոմպոնենտներ։  

Մեծացվել է ֆիքսված ցանցի թողունակությունը, նաև  կատարվել են փոփոխություններ, որոնք ապահովելու են ավելի կայուն կապ և հնարավոր ընդհատումների արագ վերականգնում։ 

Երևանի տարածքում մոդերնիզացվել է LTE շարժական ցանցի ենթակառուցվածքը՝ ծածկույթն ու թողունակությունը մեծացնելու նպատակով։ Նաև մայրաքաղաքում ընդլայնվել է FTTH (Fiber to the Home) օպտիկական ցանցը և բարձրացվել է նրա որակը։ 

«Մեկ տարի առաջ ինձ վստահվեց ընկերության կառավարումը, մենք մշակեցինք 5 տարվա հավակնոտ ռազմավարություն ու տեսլական, որը ընդունվեց ու հաստատվեց տնօրենների խորհրդի կողմից։ Այս տարվա ընթացքում մեր թիմը միահամուռ աշխատել է ռազմավարությունն իրականացնելու համար։ Այս պահին մենք արդեն գրանցել ենք լուրջ հաջողություններ, մեր ցանցը ամեն օր ընդլայնվում ու ավելի արագ է դառնում, մենք աշխարհահռչակ ընկերությունների հետ համագործակցություն ենք սկսել՝ ուղղված տեխնիկական արդիականացմանը և ցանցի հզորացմանը։ Մեր նպատակներն իրոք շատ մեծ են, ու մենք շատ լուրջ ենք տրամադրված», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Միջազգային հավաստագրեր

2023 թվականի ընթացքում ընկերությունը հաջողությամբ անցել է միջազգային սերտիֆիկացման աուդիտ և ստացել որակի կառավարման համակարգի ISO 9001 հավաստագիր։ 

Միջազգային փորձագետների կողմից երկարատև և մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում Ucom-ը 2023 թ-ին ստացել է ISO/IEC 27001 հեղինակավոր հավաստագիր տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտին համապատասխանելու համար, որը տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի (ISMS) ամենաբարձր միջազգային չափանիշն է:

Մարդկային ռեսուրսներ

2023 թվականի ավարտին ընկերությունն ուներ շուրջ 1400 աշխատակից։ Տարվա ընթացքում Ucom-ին միացել է 396 նոր աշխատակից, 195 աշխատակից պաշտոնի բարձրացում է ունեցել, աշխատակիցների համար 220 վերապատրաստման դասընթաց է անցկացվել։ 

Սոցիալական պատասխանատվություն

Ավանդաբար, Ucom-ն իրականացրել է նաև իր ԿՍՊ ծրագրերը։ 2023 թ-ի ընթացքում ինտերնետ կապ է տրամադրվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտին և մի շարք կրթական հաստատություններին։ Ինտերնետ հասանելիությամբ են ապահովվել նաև մի շարք սպորտային և մշակութային միջոցառումներ։ Որպես հովանավոր ընկերությունը հանդես է եկել գիտակրթական միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են Silicon Mountains ամենամյա գագաթաժողովը, Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ միջազգային օլիմպիադան։ 

Շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ նախաձեռնվել է արևային կայանների տեղադրում սահմանամերձ՝ Գողթանիկ, Աղավնաձոր և Ռինդ գյուղերում։ 

Աջակցություն է տրամադրվել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ Մասնավորապես, World Vision Armenia-ի հետ համագործակցության արդյունքում երեք մարզերում` Սյունիք, Գեղարքունիք և Տավուշ, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների տրամադրվել է տաք հագուստ, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ և այլ անհրաժեշտ իրեր։ Այս նախագիծը հովանավորվել է Ucom-ի և աշխատակիցների մասնակցությամբ։ 

Ucom-ը մասնակցել է նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայկական կարմիր խաչի համատեղ բարեգործական նախաձեռնությանը, որի շրջանակում արցախցի 5000 ընտանիքի 100 տոննա աջակցություն է ցուցաբերվել` առաջնային պարենային փաթեթների տեսքով:

Նաև Վայոց Ձորի և Տավուշի մարզում բնակեցված փոքրիկ արցախցիներին տրամադրվել են ամանորյա նվերներ։ 

Ապագա անելիքներ

Ներկայացնելով ընկերության արդյունքները՝ պարոն Յիրիկյանը պատմել է նաև ընկերության ապագա նախագծերից։ Մասնավորապես, նշել է, որ պաշտոնական համաձայնագրեր են կնքվել՝ Nokia-ի և հեռուստատեսության ժամանակակից լուծումներ առաջարկող  միջազգային առաջատար MediaKind ընկերության հետ: 

Nokia-ի հետ Ucom-ը  արդիականացնելու և ընդլայնելու է շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G-ին անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, Nokia-ն թարմացնելու է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները,  ներդնելու է նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց։

MediaKind ընկերության հետ համագործակցելով՝ Ucom-ը առաջարկելու է տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակ՝ դուրս գալով ներկայիս IP հեռուստատեսության ցանցի սահմաններից:

Նախատեսվում է իրականացնել թվային տրանսֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում կբարելավվի հաճախորդների փորձառությունը։ Ընտրվելու և ներդրվելու է նոր կոնվերգենտ բիլինգային համակարգ։ Բացի այդ, ընկերությունը մտադիր է մոտ ապագայում նոր պարտատոմսեր թողարկել։  

Տեխնիկական առաջխաղացմանը զուգահեռ Ucom-ը չի մոռանալու նաև իր սոցիալական պատասխանատվության մասին և էկոլոգիական նախագծերի շնորհիվ օգնելու է Հայաստանին ունենալ կանաչ ապագա։ 

Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլինՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»