Լրահոս
Կարևոր


Արշակ Կարապետյանը, գտնվելով գործուղման մեջ Դուբայում, ֆիզիկապես չէր կարող որևէ կերպ մասնակցել զորքերի կառավարմանը

Քաղաքականություն

Ստախոսությունը դարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի այցեքարտը։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի դեմ Փաշինյանի իրականացրած հակաքարոզչությունը, դուրս է գալիս բարոյականության և մարդկային բոլոր սահմաններից։

Նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Արշակ Կարապետյանին հեռացրել է 2021 թվականի նոյեմբերի 14-ի դեպքերի համար։ Փաշինյանը նշել էր, թե Կարապետյանն այդ օրը առավոտյան զեկուցել է իրեն, որ սահմանին ամեն ինչ նորմալ է, սակայն պարզվել է, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք։

Ի պատասխան տեսաուղերձով հանդես է եկել Արշակ Կարապետյանը, մանրամասն հերքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, նշել, որ այդ օրը գտնվել է գործուղման մեջ Դուբայում և չէր կարող ֆիզիկապես ներկա լինել և զեկուցել Նիկոլ Փաշինյանին։ Կարապետյանը նաև նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ անում է, քանի որ վախեցած է, հասկանում է, որ ուր որ է կորցնելու է իշխանությունը և պատասխան է տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև։ Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե ևս մեկ փորձ չձեռնարկեր անվանարկելու ընդդիմադիր առաջնորդին։ Նա ոչ ավել, ոչ պակաս «Տիկ տոկի» իր էջում տեսանյութ էր հրապարակել հենց 2021 թվականի նոյեմբերի 14-ին Արշակ Կարապետյանի հետ նամակագրությունից, որտեղ Արշակ Կարապետյանը ձայնային հաղորդագրություն է թողել և նշել, որ ամեն ինչ նորմալ է։ Այս կերպ Փաշինյանը փորձել էր տպավորություն ստեղծել, թե իբր Կարապետյանը տեղյակ է եղել ադրբեջանական ներխուժումից, սակայն ոչինչ չի ձեռնարկել կամ էլ՝ անտեղյակ է եղել կատարվածից:

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանի «հզոր զենքը» գուցե արդյունավետ լիներ, թեկուզ կարճաժամկետ, եթե նրա կեղծ հայտարարությունները հնարավոր չլիներ հերքել. Հայաստանի անվտանգության խորհրդի կայքում կա խորհրդի նիստի այդ օրվա արձանագրությունը, որում նշվում է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք նոյեմբերի 14-ին ժամը 13-ի սահմաններում։ Նշենք, որ Փաշինյանի տարածած տեսանյութում երևում է, որ Արշակ Կարապետյանը նրան ձայնային հաղորդագրություն թողել է առավոտյան 09։38-ին։

Փաստացի, միայն երեք ժամ անց տեղի է ունեցել ադրբեջանցիների ներխուժումը, իսկ Արշակ Կարապետյանը գտնվելով գործուղման մեջ Դուբայում, չէր կարող որևէ կերպ մասնակցել զորքերի կառավարմանը։ Հենց այդ պահին չափազանց կարևոր հանդիպման էր եղել և նման դեպքերում պաշտպանության նախարարությունը ղեկավարում է այն տեղակալը, որը փոխարինում է նախարարին։

Փաստացի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հերքվում են հենց Հայաստանի պետական գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրություններով, իսկ կեղտոտ մանիպուլացիաների այն քայլերը, որոնք իրականացնում է Փաշինյանը, վկայում են առաջին հերթին նրա վախերի մասին։

Մեզ հասած տեղեկություններով Փաշինյանական թևը և նրա հետ որևէ կերպ առընչված անձինք այսօր ստուգում են իրենց նամակագրությունը նրա հետ, հասկանալու համար արդյոք վաղը կդառնան հերթական «արտահոսքի» թիրախ, թե՝ ոչ։

Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլինՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին