Լրահոս
Կարևոր


Երեք տխուր պատմություն զեղծարարների մասին

Հասարակություն

Համբերությունը հատեց

«Երկու շաբաթ առաջ մի երիտասարդ կին էր զանգահարել։ Դասական սցենար էր․ ներկայացավ որպես բանկի աշխատակից, անհանգստացած ձայնով ասաց, որ իմ քարտից ինչ-որ մեկը փորձում է գումար հափշտակել։ Ասաց՝ շտապ պետք է ամբողջ գումարը փոխանցեմ իր նշած հաշվեհամարին, որպեսզի այն ապահով մնա, մինչև Բանկը կարգելափակի իմ քարտը։ Հարցրի՝ ո՞ր քարտիցս են փորձում գումար հափշտակել, ասաց՝ IDBank-ի։ Հարցրի՝ IDBank-ի ո՞ր քարտի, որովհետև մի քանիսն ունեմ։ Լռեց։ Հարցս կրկնեցի, կոպտեց՝ ասելով, թե ինքը փորձում է ինձ օգնել, իսկ ես ավելորդ հարցեր եմ տալիս։ Ամեն դեպքում ասացի, որ բոլոր քարտերս ինձ մոտ են, և երբեք առանց հսկողության չեմ թողել դրանք։ Կրկին կոպտեց, որ ուզում է ինձ փրկել զեղծարարությունից։ Կրկնեցի՝ իմ քարտերն ինձ մոտ են, և ինձ որևէ հաղորդագրություն չի եկել գումարի գանձման փորձի մասին։ Համբերությունը հատեց և անջատեց զանգը։

Իզուր, դեռ երկար ու ջերմ կզրուցեինք․․․»

«Իդրամ-Բանկի» աշխատակիցը

«Ընկերուհուս հետ էի, երբ նրան Messenger-ով նամակ եկավ։ Ներկայացան՝ Իդրամի աշխատակից են, բայց անձնական օգտահաշվից էին գրում։ Արդեն իսկ տարօրինակ էր։ Սկսեցին հարցեր տալ դրամապանակից վերջին փոխանցումների մասին, իբրև թե ճշտելու համար, թե արդյո՞ք իր կատարած գործարքներն են, թե՞, գուցե, զեղծարարություն է տեղի ունեցել։ Ինչ-որ պահից ընկերուհուս հեռախոսը վերցրի և սկսեցի իր փոխարեն պատասխանել նամակներին։ Ավելի կոնկրետ՝ սկսեցի ինքս հարցեր տալ, որովհետև ֆինանսական կառույցում եմ աշխատում, և դեպքը շատ նման էր զեղծարարության։ Մի քանի հարցից հետո «Իդրամի աշխատակիցը» շփոթվեց, ու գրեց՝ «Սա մեր բանկի կողմից Ձեր հաշիվների անվտանգությունն ապահովելու միջոցառումներ են»։ Ի պատասխան՝ գրեցի, որ Իդրամը Բանկ չէ, ինչից հետո մեզ ուղղակի արգելափակեցին։ Ինչ խոսք, տխրեցինք․․․»

 Գիշերվա երազ

«Կեսգիշերին արթնացա նրանից, որ Viber-ով անծանոթ համարից էին զանգահարում, ինչ-որ տղամարդու նկարով։ Շատ արագ ու անհանգիստ էր խոսում․ ասաց, որ ինչ-որ դժբախտ դեպք է տեղի ունեցել, ինքն էլ 42․000 դրամ պիտի փոխանցեր դեղի գնման համար, ու սխալմամբ փոխանցել է իմ Իդրամ  դրամապանակին։ Սկզբում շփոթվեցի, հետո զանգին զուգահեռ բացեցի հավելվածս, որ ստուգեմ մուտքերը, ու ոչ մի գումարի մուտք չկար։ Ասացի, որ նման փոխանցում իմ դրամապանակին չի եղել։ Անչափ հուզվեց ու պատմեց իր պատմությունը սկզբից, այս անգամ մի քանի մանրամասնություններ ավելացրեց, փորձեց ավելի համոզիչ խոսել։ Խնդրեց հնարավորության դեպքում այդ պահին իրեն փոխանցել այդ 42․000 դրամը, հետո իմ Իդրամ դրամապանակին կնստի իր փոխանցածը։ Բնականաբար մերժեցի, հետո հարցրի՝ ինչպե՞ս իմացավ իմ հեռախոսահամարը։ Ասաց՝ իբր փոխանցման կտրոնից է հանել։ Բացեցի վերջին փոխանցումներիցս մեկի կտրոնը, տեսա, որ հեռախոսահամարը կտրոնում չի նշվում, անգամ եթե հենց հեռախոսահամարով ես փոխանցումը կատարում։ Անջատեցի զանգն էլ, հեռախոսիս ինտերնետն էլ, որովհետև չէի ուզում երազումս զեղծարարների տեսնել․․․»

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլինՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»