Լրահոս
Կարևոր


ՆԱՏՕ-ի ապտակը Փաշինյանին

Քաղաքականություն

Մինչ Հայաստանի արևմտամետներն ու գործող վարչախմբի սպասարկուները փորձում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցին խորհրդանշական, գրեթե պատմական, իրողություններ վերագրել, հենց Հյուսիս- ատլանտյան դաշինքն իր հայտարարութուններով և քայլերով ապացուցում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իր գործընկերը ոչ թե Հայաստանն է, կամ նույնիսկ Վրաստանը, այլ՝ Ադրբեջանը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախօրեին Բաքվում 3 հանդիպում է ունեցել. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ու արձանագրել, որ Ադրբեջանը լավ գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, իսկ ադրբեջանական բանակը թուրքական զինուժի օրինակով վերակազմակերպելու կապակցությամբ գովեստի խոսքեր շռայլել Զաքիր Հասանովին։

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանում և Վրաստանում Ստոլտենբերգը հանդիպելու է միայն երկրների վարչապետներին և նախագահներին։

Որևէ նախարարի հետ հանդիպում նախատեսված չէ։ Համենայն դեպս հրապարակային պաշտոնական հայտարարության մեջ այդպիսի բան չի նշվում, մինչդեռ Ադրբեջանի դեպքում հատուկ նշվել էր:

Հարկ է նշել, որ նախագահների հետ հանդիպումն ընդամենը «պռոտոկոլային» և ձևական բնույթ է կրելու. Հայաստանն ու Վրաստանը խորհրդարանական հանրապետություններ են և նախագահներն առանձնապես ազդեցություն չունեն։

Նման այցի ժամանակ այսպիսի տարբերակում դնելով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը պարզ և հասկանալի բացատրում է Հայաստանին և Վրաստանին, թե առաջիկայում ում է պատկերացնում որպես տարածաշրջանի առաջատար պետություն։

Հայաստանը, գտնվելով թշնամական երկու պետությունների հարևանությամբ, խնդիրներ հարուցելով Ռուսաստանի հետ այժմ էլ նման ապտակ է ստանում ՆԱՏՕ-ից։ Այս հանգամանքը պետք է չափազանց լուրջ մտորելու տեղիք տա հայ հասարակությանն ու քաղաքական ուժերին, գիտակցելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը։

Ադելինա Մարկոսյան

Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլինՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»