Լրահոս
Կարևոր


«Համահայկական ճակատ» շարժումը պահպանելու է շարժման էությունը և գործունեությունը․ Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Ապրիլի 5-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Նախաձեռնող խմբի ղեկավարը Հայաստանում հայտնի քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանն է: Մեր տեղեկություններով, համագումարին կմասնակցեն հյուրեր ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից։ Համագումարն անցկացվելու է «Արմենիա Մարիոթի» ամենամեծ դահլիճում, ինչը վկայում է, որ այն չափազանց բազմամարդ կլինի: Հաշվի առնելով մասնակիցների ու կազմակերպիչների անձերը, համագումարում սպասվում են բավական սուր ելույթներ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը համագումարի աշխատանքներին կմիանա տեսակապով, կխոսի կուսակցության հիմնադրման շարժառիթների, նպատակների և գործունեության մասին։

Կուսակցություն ստեղծելու վերաբերյալ Արշակ Կարապետյանն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ, որում մանրամասն բացատրել էր պատճառներն ու նպատակները, նշել, որ հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը, շարժման նկատմամբ հայ հանրության օրեցօր աճող հետաքրքրությունը, ինչպես նաև քաղաքական պայքարի փուլ մտնելու շարժման պատրաստվածությունը հիմքեր են ստեղծում «Համահայկական ճակատ» անվամբ կուսակցություն ստեղծելու համար։

Միևնույն ժամանակ, պաշտպանության նախկին նախարարը նշել է, թե բուն «Համահայկական ճակատ» շարժումը այդպիսով չի վերածվելու զուտ կուսակցության, այլ պահպանելու է շարժման էությունը և գործունեությունը։

«Համահայկական ճակատ» կուսակցությունն ընդամենը միջոցներից մեկն է Հայաստանի գործող իշխանությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ հունով շարունակելու, նաև քաղաքական առաջիկա լուրջ պրոցեսներին մասնակցելու համար։

Ի վերջո, խորհրդարանական պետություն Հայաստանում, քաղաքական պայքարի թիվ 1 կարևորագույն գործիքը հենց կուսակցությունն է, անկախ նրանից, թե ինչ գաղափարների է դավանում, միայն կուսակցությամբ հնարավորություն կա պայքարել երկիրն ապականած գործող իշխանությունների դեմ։

«Համահայկական ճակատ» շարժմանը բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական միավորներ, անհատ անձինք են միացել, որոնք բնավ պարտավորված չեն լինելու ցրել իրենց կառույցները և մտնել նոր ստեղծվող կուսակցության մեջ, ընդհակառակը, «Համահայկական ճակատ» շարժումն ավելի է ամրապնդելու այդ գործընկեր կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին։

Հոկտեմբերին հայտարարելով քաղաքական դաշտ մտնելու իր առաքելության մասին՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կոչին բազմաթիվ մարդիկ արձագանքեցին, շարժումը հաշված ամիսների ընթացքում մեծ հեղինակություն գրանցեց, իսկ գործող իշխանություններն այս շարժման մեջ տեսան իրենց գլխավոր հակառակորդներից մեկին, եթե ոչ՝ միակին, ինչին հետևեց իսկական կեղտոտ արշավն Արշակ Կարապետյանի դեմ։
Նիկոլ Փաշինյանը վերջերս փորձեց ստի և մանիպուլացիաների մեթոդով վարկաբեկել Արշակ Կարապետյանին, սակայն ստացվեց հակառակը. հենց ինքը վարկաբեկվեց։

Որպես արհմիության նախագահ իմ փորձով կարող եմ ասել, որ բավականին սերտ հարաբերություններ ունենք գործատուի հետ. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԵթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ