Լրահոս
Կարևոր


Ժողովրդի ծոցից պետք է դուրս գան նոր որակի առաջնորդներ. ձախողված ոլորտները պետք է վերականգնել․ Արման Վարդանյան

Քաղաքականություն

Մարտի 17-ին Երևանում տեղի է ունեցել «Միասնություն» համազգային շարժման համագումարը, որի ժամանակ իր ելույթով հանդես է եկել շարժման ղեկավար Արման Վարդանյանը․

«Սիրելի′ հայրենակիցներ, ես շատ ուրախ եմ և հպարտ այսօր այստեղ տեսնելու մարդկանց՝ ովքեր բազմաթիվ անգամ իրենց արյունով, իրենց սկզբունքայնությամբ և իրենց մոտեցումներով ապացուցել են, որ ոչ թե բառերով են սիրում մեր երկիրը, այլ՝ գործերով։

Այստեղ ներկա են մարդիկ, ովքեր իրենց կյանքում խոսում են շատ քիչ, որովհետև ժամանակ չունեն, որովհետև աշխատում են ու գործում են, այստեղ ներկա են մարդիկ, ովքեր հենց առաջին վտանգի ժամանակ թողել են իրենց երեխաներին, իրենց տունը և մեկնել են առաջնագիծ, մարդիկ, ովքեր խրախուսվել և ստացել են տարբեր բարձրագույն շքանշաններ՝ մարտական խաչից մինչև արիություն, և ես հպարտ եմ, որ նման որակյալ, հայրենասեր մարդիկ են համախմբվել «Միասնություն» համազգային շարժման շուրջ։

Ի՞նչ ունենք  մենք այսօր․ ամեն րոպե սպասվող պատերազմ, կորցրած Արցախ, վտանգված Սյունիք, Ջերմուկ, Վարդենիս, և յուրաքանչյուր ժողովրդավար և քաղաքակիրթ երկրում այս իրավիճակը կհանգեցներ նրան, որ կլիներ մեծ միասնություն, սակայն, մենք այսօր տեսնում ենք, որ որևիցե միասնության մասին չեն մտածում ո′չ իշխանությունը, ո′չ ընդդիմությունը,  այլ զբաղված են իրար վրա ցեխ շպրտելով, իրար վատաբանելով, քրեական գործեր հարուցելով։

Մենք դա չենք հանդուրժելու և այսօր մեր հավաքվելը այստեղ հենց դրա վառ ապացույցն է, և մեր հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ստեղծվում է միավորում, որը որևիցե ձևով նման չէ այլ միավորումների, որովհետև մինչ այսօր բոլոր միավորումները, դաշինքները ստեղծվել են  որպեսզի քաղաքացուց կորզեն իր ձայնը․ նախընտրական միավորումների մասին է խոսքը. հավաքվում են, ստեղծում են դաշինք և համոզում են, որ իրենց ձայն տան, հետո գալիս են իշխանության, հանգիստ «քցում են» իրենց ձայն տվողներին, և զբաղվում են միայն իրենց նեղ շրջանակի, իրենց թիմերի, ընտանիքների բարգավաճման գործով։

Սա առաջին միավորումն է, որը գաղափարական է, և այս միավորումն է, որ պետք է շրջադարձային լինի մեր երկրի համար, որովհետև մենք հավաքվել ենք ոչ թե իշխանության համար, այլ մենք հավաքվել ենք, որպեսզի փոխենք այս բացասական և կատաստրոֆիկ ընթացքը, որը ունի այսօր մեր պետությունը, և որի արդյունքն է երկար տարիների ապաշնորհ քաղաքականությունը՝ թե′ ներքին, թե′ արտաքին։

Եկել է ժամանակը փոխելու այդ մոտեցումները և քննադատությունից անցնել գործի, որովհետև այսօր երկրի մեծ մասը զբաղված է ընդամենը քննադատությամբ․ ինչքա՞ն կարելի է քննադատել մի բան, որը չի ուղղվում, չի կարելի քննադատել բարոյական օրենքներից զուրկ մարդկանց․ իրենք, մեկ է, նույնն են մնալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԵթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին