Լրահոս
Կարևոր


Սպառված իշխանության սինդրոմը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, որպես քաղաքական միավորի առաջնորդ, եթե կուզեք՝ նաև որպես առանձին վերցրած գործիչ, արդեն սպառված, ավարտված երևույթ է կամ առնվազն ձգտում է լիարժեք սպառման, մեծամասնության համար, կարծես, պարզ է: Ըստ այդմ, հիմա միգուցե մեր որոշ ընթերցողներ հեգնեն, թե՝ «պա՜հ, դուք էլ գյուտ արեցիք...»:

Միանգամայն ըմբռնումով ընկալելով նման հնարավոր արձագանքը՝ այնուամենայնիվ, նշենք, որ այդ «գյուտի« մասին մենք նաև ավելի վաղ էինք արտահայտվել: Բայց հարցն այդ չէ: Հարցը Փաշինյանի՝ քաղաքականապես սպառվածությունն է: Եթե քաղաքագետներին, քաղաքական մեկնաբաններին դա ավելի վաղ էր ակնհայտ, ապա արդեն հիմա, հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը գնաց սահմանամերձ բնակավայրեր ու սկսեց ՀՀ քաղաքացիներին թշնամական խոսույթով ահաբեկել, թե՝ տարածքները հանձնելուն համաձայնեք, այլապես պատերազմ կլինի, գրեթե բոլորին պարզ դարձավ: Շատերը, ի դեպ, նկատեցին, որ նույն այն գյուղերը, որոնք այդպես կրքոտ ցանկանում է հանձնել Նիկոլ Փաշինյանը, 2021-ի ընտրություններում նրան ամենից շատ քվեներն են տվել: Բայց դա դեռ մի կողմ:

Իսկ ի՞նչ էր նույն այդ ու մյուս բոլոր քաղաքացիներին խոստանում նույն Նիկոլ Փաշինյանը նույն 2021 թվականին՝ ընտրություններից առաջ: Ո՞րն էր նրա հրապարակային ծրագիրը, որը հետագայում դարձավ նաև նրա գլխավորած կառավարության ծրագիրը: Իսկ նա, չենք զլանում հիշեցնել, 2021-ին խոստանում էր պայքարել Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի համար: Այսինքն, խոստանում էր հետ բերել իր իսկ իշխանության մեղքով թշնամու ձեռքն անցած Արցախի կարևորագույն կորսված հատվածները: Ավելին, ընտրություններից հետո ձևավորած (վերաձևավորած) նրա կառավարության ծրագրում, որ օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ է, այլ ոչ թե նախընտրական բուկլետ, հստակ նշված է, որ պիտի հետամուտ լինեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը:

Իսկ ի՞նչ արեց ու արեցին իրականում: Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանը և նրա ՔՊ-ն ուրացան Արցախը, Արցախը հռչակեցին ադրբեջանապատկան, հրաժարվեցին Արցախից, գործնականում Արցախը հանձնեցին թշնամու հոշոտմանը, իսկ երբ կոնկրետ թշնամական հարձակումն սկսվեց, այդ ժամանակ էլ Արցախի մեր հայրենակիցներին թողեցին մեն-մենակ և օգնության հասնելու նույնիսկ ձև չարեցին: Մի խոսքով, Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը, այլև բացեիբաց հրաժարվեց Արցախից, այն սիրահոժար հռչակեց Ալիևի պապական բոստան: Իսկ այսօր էլ, ի դեպ, Փաշինյանը Արցախի իշխանությունը համարում է սպառնալիք... Հայաստանի ազգային անվտանգությանը:

Այսքանն առավել քան բավարար էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, որպես քաղաքական միավորի ղեկավար ու անհատ քաղաքական գործիչ, գնահատվի որպես սպառված, ավարտված: Բայց նա շարունակում է նույն գործելակերպը: Արցախը թշնամուն «խուրդելուց» հետո Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է ուղղակիորեն ՀՀ տարածքները թշնամուն հանձնելու, այդպիսով Հայաստանը թշնամական լիարժեք շրջափակման մեջ դնելու և կարճ ժամանակ անց ոչնչացնելու հիմքեր ստեղծելով: Բովանդակային առումով առանցքային պահ է այն, որ Փաշինյանը դա ուզում է անել՝ խոսելով... թշնամու նմանությամբ ու արտահայտություններով: Թշնամին ասում է՝ «տվեք, թե չէ՝ կհարձակվեմ», Փաշինյանն ասում է՝ «եկեք տանք, թե չէ՝ կհարձակվեն»: Ի դեպ, ՀՀ տարածքից «հողեր հանձնելու» մասին ևս Նիկոլ Փաշինյանի 2021թ. նախընտրական ծրագրում խոստում, ծրագրի կետ չի եղել:

Մեկ այլ կարևոր հանգամանք. կան մեկնաբաններ, ոչ իշխանական գործիչներ, որոնք կարծում են կամ շարունակում են կարծել, թե մարդիկ, միևնույնն է, այդ ամենը չեն նկատում, չեն ընկալում: Կարծում ենք, որ այդպես մտածողները այս դեպքում սխալվում են: Հասարակությունը, առնվազն հասարակության զգալի մասը այս ամենը շատ լավ նկատում է, սկսում է տեսնել: Հնարավոր է՝ հասարակությունը այս պահին դեռևս ակնհայտորեն «չի եռում», բայց որ դժգոհությունը ահագնորեն մոտենում է եռման կետին, կարծում ենք՝ աչալուրջ հետևողներին տեսանելի է: Հասարակությունը, որքան էլ թերագնահատումներ լինեն, ամենևին էլ հիացած չէ Փաշինյանի գործունեությամբ, էլ չասած, որ նա և իր իշխանությունը հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի իրենց նկատմամբ կուտակված դժգոհությունը էլ ավելի մեծացնեն: Հասարակությունը տեսնում է, և դրա հիմնական նշաններից մեկն այն է, որ Փաշինյանի «կռուտիտներն» ու մանիպուլ յատիվ հայտարարությունները այլևս չեն աշխատում կամ չեն աշխատում նախկինի նման:

Ու դրանով է նաև պայմանավորված, որ Փաշինյանի վարկանիշը, ինչպես ասվում է, հասել է «պատմական մինիմումին» ու շարունակում է անկում ապրել: Այնպես որ, շուտով Փաշինյանի վարկանիշը կհասնի իր ամենից սիրած թվին, որն է՝ զրոն: Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ մոտակա հնարավոր ընտրություններում՝ արտահերթ, թե հերթական, Նիկոլ Փաշինյանը շանս չունի ընտրվելու: Իսկ եթե, չընտրվելով հանդերձ, փորձի էլի կառչած մնալ իշխանությունից, ապա դա էլ նրան արդեն չի օգնի: Կարծում ենք, որ առկա քաղաքական ուժերը այս հանգամանքները պետք է ոչ միայն հաշվի առնեն, այլև կարողանան ճիշտ հաշվարկներ անել, առաջին հերթին՝ երկիրն ու հասարակությունը այս մղձավանջից դուրս բերելու առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Որպես արհմիության նախագահ իմ փորձով կարող եմ ասել, որ բավականին սերտ հարաբերություններ ունենք գործատուի հետ. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԵթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ