Լրահոս
Կարևոր


Հայաստանում մարդիկ լիովին չեն գիտակցում՝ ինչ է նշանակում թշնամանալ Ռուսաստանի հետ. Չալաբյան

Քաղաքականություն

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը կարող է վերածվել թշնամանքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում մարդիկ լիովին չեն հասկանում, թե ինչ է նշանակում թշնամություն Ռուսաստանի հետ։

Չալաբյանի կարծիքով՝ այսպես շարունակվելու դեպքում Ռուսաստանը կարող է դադարեցնել ազատ վիզային ռեժիմը Հայաստանի հետ, որից հետո տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարողանա մեկնել Ռուսաստան աշխատելու։

«Ռուսաստանի հետ ունենք հսկայական ծավալի առևտուր, ֆինանսական հոսքեր, ներդրումներ։ Ռուսաստանը եթե նույնիսկ ուժային որևէ գործողություն չանի, կարող է տառացիորեն տնտեսապես խեղդել Հայաստանին, որովհետև նշաններ են ցույց տալիս, ասում են՝ շատ մի գրգռեք իրավիճակը, մենք էլ լծակներ ունենք։ Չպետք է թույլ տալ, որ Ռուսաստանը սկսկի կիրառել այդ լծակները, որովհետև դա լինելու է մեր ժողովրդի, ամեն մեկի քրտինքի և արյան հաշվին»,- ասել է Չալաբյանը։

Նրա դիտարկմամբ՝ Արևմուտքը Ռուսաստանի հետ հակամարտության ամենաթեժ փուլում է գտնվում. Մակրոնը չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը, իսկ Լեհաստանն ահազանգում է, թե պատերազմը մոտենում է իրենց սահմաններին, և պետք է պատրաստ լինել կռվելու ընդդեմ Ռուսաստանի։

«Արևմուտքում հիստերիան աճում է, թեև չեմ կարծում, որ Ռուսաստանը հարձակվելու է Եվրոպայի վրա։ Արևմուտքում ցանկացած գործընթացի նայում են այս պրիզմայով։ Նրանց հետաքրքրում է սեփական անվտանգությունն ու Ռուսաստանի նկատմամբ առավելության հասնելը, ոչ թե Հայաստանը։ Սա հանգեցնում է Հայաստանի պարտությանը, որովհետեւ Արեւմուտքի հետ մեր ցանկացած պայմանավորվածություն Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հաշվին է կատարվում։ Բայց, ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը տարածաշրջանում ներկայացված է ռազմական ուժով, իսկ Արևմուտքը՝ ոչ։ Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանում փափուկ ուժի տեսքով է՝ կարող են, օրինակ, պատժամիջոցներ կիրառել կամ առևտրային սահմանափակումներ մտնել, բայց ռազմական ուժ, ի վերջո չունեն, իսկ Ռուսաստանն ունի։ Ընդ որում, չմոռանանք, որ Հյուսիսային Կովկասում, Կասպից ծովի վրա ևս ռազմական զգալի ներկայություն ունի Ռուսաստանը, որի ազդեցությունը տարածաշրջանի վրա շատ ավելի ուղիղ է։ Չմոռանանք նաև, որ Իրանը ոչ թե Արեւմուտքի, այլ Ռուսաստանի դաշնակիցն է, և Իրանի զինված ուժերն էլ են ազդում տարածաշրջանի վրա՝ հաճախ Ռուսաստանի հետ համատեղ ու կոորդինացված գործողությունների միջոցով։

Ասում են՝ վիզային ռեժիմը կարող են ազատականացնել ԵՄ-ի հետ։ Շատ լավ, հրաշալի է, միայն լավ կլինի, եթե վիզային ռեժիմն ազատականացվի, բայց սրա համար պիտի վճարենք Տավուշի գյուղերո՞վ, առանց վիզայի Եվրոպա գնալ-գալու համար պետք է Տավուշի գյուղերը հանձնե՞նք։ Կշեռքի նժարի վրա հավասար բաներ չեն դրված։ Ցավալին այն է, որ հասարակության որոշ մասն անտարբեր է Տավուշի գյուղերի նկատմամբ, բայց առանց վիզայի Եվրոպա ճամփորդելու նկատմամբ, ընդհակառակը, ավելի տարբերակված է՝ դա ավելի կարևոր է նրանց համար, քան Տավուշի գյուղերը»,- նշեց Չալաբյանը։

Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Որպես արհմիության նախագահ իմ փորձով կարող եմ ասել, որ բավականին սերտ հարաբերություններ ունենք գործատուի հետ. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԵթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»