Լրահոս
Կարևոր


Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը միշտ էլ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն իշխանությունը զավթելուց հետո Փաշինյանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե Հայաստանը շարժվում է «ժողովրդավարության բաստիոն» դառնալու ճանապարհով։ Պատահական չէ, որ տարբեր միջազգային հանդիպումների ժամանակ նա փորձում էր հատուկ ներկայացնել, թե ինչ հաջողությունների է հասել Հայաստանը ժողովրդավարության բնագավառում։ Ավելին, իր սահմանափակ միջազգային շփումների համատեքստում նա անգամ ժողովրդավարությունը հայտարարեց որպես Հայաստանին բնորոշ բրենդ։ Իրականում Հայաստանում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Ավելին, ընթացիկ իրադարձությունները վկայում են, որ Հայաստանը հետընթաց է գրանցում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում։

Պատահական չէ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն ու միջազգային հեղինակավոր երկու իրավապաշտպան կառույց՝ «Amnesty International»-ը և «Freedom House»-ը, ի թիվս այլ խայտառակ երևույթների, ահազանգում են նաև Հայաստանում ոստիկանների բռնությունների ու խոշտանգումների մասին։ Ընդ որում, ընդգծվում է ոստիկանական բաժանմունքներում կիրառվող բռնությունների, ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների, լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին։ Փաստացի մեկ աշխարհաքաղաքական ուժային կենտրոն և երկու կարևոր իրավապաշտպան կազմակերպություն, որոնք ներկայացնում են ժողովրդավարական արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող Արևմուտքի գնահատականները, լիովին ցաքուցրիվ են անում Փաշինյանի այն թեզերը, թե ինքը «ժողովրդավարական բաստիոն» է կառուցում։

Իսկ վերջին օրերին Հայաստանի տարբեր մարզերում կատարվողը գալիս է ապացուցելու, որ իրավապաշտպան կազմակերպությունների ու Պետդեպարտամենտի գնահատականները դեռ չափազանց մեղմ են։ Իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները անհամաչափ բիրտ, վայրենի ուժ են կիրառում։ Ընդ որում, իրավապահների գործողությունների արդյունքում այնպիսի վայրագություններ են իրականացվում, որ իրենց բողոքն արտահայտող մարդիկ հարձակման են ենթարկվում, վնասվածքներ ստանում ու անգամ ուշագնաց լինում։ Այսպիսի բիրտ ուժի ու բռնությունների միջոցով Փաշինյանը ձգտում է վախ սերմանել քաղաքացիների շրջանում, որպեսզի նրանք բողոքի գործողություններ չիրականացնեն, երբ այնպիսի իրավիճակում ենք, որ մեր պետականությունն է վտանգի տակ։

Միաժամանակ, պատահական չէ, որ Փաշինյանի իշխանությունը պարբերաբար ձեռնամուխ է լինում ոստիկանների աշխատավարձի ավելացմանը, նրանց մոտիվացնում ու ուղղորդում է մարդկանց վրա հարձակվելու, ծեծելու, ջարդելու և չարդարացված բռնություն գործադրելու։ Ժամանակին, երբ ընդդիմադիր Փաշինյանը բողոքի գործողություններում էր ներգրավված ու ճանապարհ էր փակում, անընդհատ ընդգծում էր, որ իրենք իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը, և ոստիկանությունն իրավունք չունի բռնություն գործադրել։ Արդյունքում ստացվում է այնպես, որ ճանապարհ փակելով ու անհնազանդության ակցիաներ անելով իշխանության եկած ուժն այսօր վերածվել է բառիս բուն իմաստով բռնատիրական ռեժիմի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր ԿամենդատյանՏասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՇախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Քրիստինե Պեպելյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Եսայան-«Էյֆորիա» Էվելինա Շահիրյանը և Հովհաննես Ղազարյանը սպասում են առաջնեկին (տեսանյութ) Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument WatchԴիտավորությամբ հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էԱլեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՈրպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգումՔերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ) Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է Խրախուսում ենք Թուրքիային և Իսրայելին լուծել տարաձայնությունները. Մեթյու ՄիլլերԹիբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են. մասնակիցները դիմել են ոստիկանությանըՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության Սիլիկոն Վելի մասնաճյուղի և Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետՀայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրներըԿայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովըԵրեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կայցելի Հայաստան