Լրահոս
Կարևոր


Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է

Հասարակություն

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ԵՊՀ ուսանողական խորհրդի 30-ամյակի միջոցառումների շրջանակում կրկին հանդես է եկել դասախոսությամբ: Այս անգամ նա անդրադարձել է ֆինանսական ծառայությունների թվայնացման, թվային փոխակերպման գործընթացին՝ որպես ամենամեծ մարտահրավեր նշելով մտածողության փոփոխության անհրաժեշտությունը:

«Թվային տրանսֆորմացիան իրականում ավելին է, քան բանկային պրոդուկտների ու ծառայությունների թվայնացումը. սա առաջին հերթին մարդկանց՝ հաճախորդների ու աշխատակիցների մտածելակերպի փոփոխությունն է: Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել: Նրանք սկսում են դառնալ խորհրդատուներ, և դուք՝ երիտասարդ սերունդն եք, որ պետք է մեզ օգնեք հասկանալ մեր հաճախորդներին, նրանց կարիքները և տրանսֆորմացվել»,-ասել է Անդրանիկ Գրիգորյանը: 

Այս տեսանկյունից որպես հաջողված փորձառություն նշվել է կենսաթոշակների՝ անկանխիկ փոխանցման համակարգի ներդրումը, երբ բանկերի երիտասարդ աշխատակիցների օգնությամբ մի քանի ամսում թոշակառուները սովորեցին օգտվել վճարային քարտերից, կատարել անկանխիկ վճարումներ:

Անդրադարձ է կատարվել նաև աշխատաշուկային՝ նոր, թվային մտածելակերպով մասնագետների կարիքին:

«Մտածողության փոփոխություն է պարտադրում նաև աշխատաշուկան. առանց նոր գիտելիքներով, թվային մտածելակերպով աշխատակիցների ֆինանսական շուկայի զարգացումն անհնար է: Այսօր շուկայում, օրինակ, տեղեկատվական անվտանգության մասնագետների մեծ պահանջարկ կա, բայց մասնագետներ չկան: Կրթվեք, զարգացեք, մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը հաճախորդներին հասկանալու, ներգրավելու և նրանց թվային տրանսֆորմացիայի ենթարկելու հարցում»,- ասել է նա: 

Անդրադառնալով Կոնվերս Բանկում ընթացող թվային փոխակերպման գործընթացին՝ Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ այսօր ակտիվ քայլեր են ձեռնարկվում գործընթացներն ավտոմատացնելու, մարդկային գործոնը բացառելու ուղղությամբ: 

«Մենք ձգտում ենք դառնալ բանկ, որը չի ասոցացվի ֆինանսական ծառայությունների հետ, այլ կդառնա երկխոսության՝ Converse հարթակ: Մեր տեսլականն է ստեղծել միջավայր, որտեղ դուք, մեր բոլոր հաճախորդները կպլանավորեն օրը, կօգտվեն այն բոլոր ծառայություններից, որոնց կարիքն ունեն: Մենք մեր արժեհամակարգը կրող մասնագետների կարիքն ունենք, որպեսզի մեզ աջակցեն փոփոխությունների ճանապարհին»,-նշել է պարոն Գրիգորյանը: 

Դասախոսությանը հաջորդել է հարց ու պատասխան, նոր հանդիպումների պայմանավորվածություններ են ձեռքբերվել:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՀաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ