Լրահոս
Կարևոր


Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան

Քաղաքականություն

Այսօր՝ 2024թ. ապրիլի 30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում տեղի ունեցավ Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը, որը անցկացվեց դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանը քննում էր Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին վերաբերող հարցեր։ Գագիկ Խաչատրյանը դատարան բերվեց շտապ օգնության բրիգադի ուղեցկությամբ: Դատական նիստի ընթացքում ցավերը սաստկացել են և բժիշկները պարբերաբար ներարկումներ են կատարել Գագիկ Խաչատրյանին:


Նիստի ավարտից հետո Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կրկին միջնորդել է
դատարանին թույլատրել Գագիկ Խաչատրյանին բուժօգնություն ստանալ արտասահմանում:


«Մենք արդեն քանի ամիս է բարձրաձայնում ենք, անընդհատ նոր ապացույցներ, նոր բժշկական եզրակացություններ ներկայացնելով դատարանին հիմնավորում ենք մի պարզ իրողություն, որ Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է ստանալ բուժօգնություն, որը հնարավոր չէ ստանալ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դատախազն ու դատարանն ասում են՝ նույն բանը` նորից ապացուցեք, նախորդ եզրակացությունը չի հավաստում այսինչ փաստը, նոր եզրակացություն բերեք և այլն։ Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակով պայմանավորված անհապաղ միջոցի քննարկման հարցով նշել է կալանքից ազատելու և
պատշաճ բուժօգնություն ապահովելու անհրաժեշտությունը։ Հիմա, երբ Գագիկ Խաչատրյանը կալանավորված չէ, սակայն զրկված է պատշաճ բուժօգնություն ստանալուց, ստացվում է ՄԻԵԴ որոշումը չի կատարվում, ստացվում է՝ պետությունը խոշտանգում է մարդուն»- նշել է փաստաբան Երեմ Սարգսյանը։


Փաստաբանը անդրադարձավ այս քրեական գործի մասին երեկ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի
հիշատակումներին:


«Այնպիսի տպավորություն է, որ դատախազությունը յոթ երգ գիտի, յոթն էլ Գագիկ Խաչատրյանի մասին է.
դատախազին հարց են տալիս, թե ինչու է այսքան տարի կալանքի տակ պահվում Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, դատախազն ասում է՝ բա տեսեք, թե ինչքան է ձգվում Գագիկ Խաչատրյանի գործը։ Այստեղ մեկնաբանությունները ավելորդ են. եթե համեմատվում են անհամեմատելի քրեադատավարական գործընթացներ, ապա պարզ է, որ այստեղ իրավական խոսույթի հետ գործ չունենք»։


Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տրված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։


Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, և ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չեն կատարել թաքնվել քննությունից կամ խոչընդոտել քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը, 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման, որոշման հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը ԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնաFastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըՎարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցինԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորը