Լրահոս
Կարևոր


Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցները՝ «Amnesty International»-ը և «Freedom House»-ը, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարությունն իրենց վերջին զեկույցներում արձանագրեցին, որ Հայաստանում ժողովրդավարության հետընթաց է գրանցվել։ Ընդ որում, այդ զեկույցներում, ի թիվս այլ խայտառակությունների, խոսվում էր ոստիկանական բռնությունների ու խոշտանգումների մասին։ Բայց, ինչպես այս կարճ ժամանակը ցույց տվեց, գնահատականները շատ մեղմ էին, իսկ ոստիկանությունը գնալով «կատարելագործվում» է: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել հաջորդ զեկույցները, եթե լիարժեք օբյեկտիվ ու ամբողջական լինեն:

Հայաստանի օրվա իշխանությունները ոստիկանական ուժերը դարձրել են գործիք իրենց քաղաքական շահերը սպասարկելու, բողոք, դժգոհություն արտահայտող խաղաղ բնակչությանը, ընդդիմախոսներին ճնշելու համար։ Ընդ որում, ոստիկանության համար այլևս չկան «կարմիր գծեր», միակ «գիծը» երևի թե մնացել է Նիկոլ Փաշինյանին պահելը: Ի մասնավորի, բռնություններ են գործադրվում նաև լրագրողների նկատմամբ։ Բռնությունների ալիքի տակ կարող են հայտնվել նաև կանայք, ծերերը, երեխաները։

Վերջերս ոստիկանները «Կիրանցը զավթելու» գործողության շրջանակներում հարձակվեցին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա՝ նրանց ծեծելով ու քարշ տալով։ Վաղն այդ ոստիկանների մի զգալի հատվածը գուցե կասի, թե ստիպված հրաման է կատարում։ Բայց դա արդարացում չէ նման վայրագությունների, սեփական ժողովրդի նկատմամբ նման թշնամանքի համար: Բագրատ Սրբազանը հայտարարեց, թե այդ ոստիկանների խիղճը հիմա տանջում է։ Հնարավոր է: Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ոստիկանության շարքերում կան ներկայացուցիչներ, որոնք արդարացնում են բռնաճնշումները։ Օրինակ՝ փոխոստիկանապետը բիրտ ուժի կիրառումն արդարացնելու նպատակով խրոխտ կերպով հայտարարում է, թե «շատ լավ ենք անում»։ Իսկ հետո, երբ «Եռաբլուրը գրավածները» նաև Կիրանցի ճանապարհը բացեցին, բերետավորները ողջագուրվում ու շնորհավորում էին իրար:

Բնական է, այս ամենն անարձագանք չմնաց հասարակական, քաղաքական կառույցների, իրենց դժգոհությունն արտահայտող քաղաքացիների կողմից: Օրինակ՝ ի աջակցություն տավուշցիների, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները ՀՀ ներքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին։ Նրանք հայտարարում էին, որ եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չմասնակցեն սահմանադրական կարգի դեմ գործողությունների ու չդառնան հանցակից և հանցագործ։

«Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնությունը» քաղաքացիներին կոչ արեց հանրապետության տարբեր հատվածներում շարունակել անհնազանդության ակցիաները՝ ի աջակցություն Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների: Գյումրիում քաղաքացիները իրազեկման ակցիա իրականացրին՝ ի աջակցություն տավուշցիների: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանն, ապա «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նամակ հղեցին Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության դեսպաններին, ԵՄ առաքելության ղեկավարին, Հայաստանում ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գրասենյակներին՝ իրենց մտահոգությունը հայտնելով երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հանդուրժողականության հետ կապված։

Ավելին, ընդդիմադիր խմբակցությունները ՀՀ–ում ներկայացված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին, որոնք մեր երկրում բարեփոխումների ծրագրեր են իրականացնում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ուղղությամբ, հրավիրեցին փակ հանդիպման։ Այսուամենայնիվ, իշխանությունները շարունակում են իրավապահ համակարգը քաղաքական գործիք դարձնելու իրենց պրակտիկան, իսկ իրավապահները դեռևս շարունակում են կատարել այդ հրամանները, հատկապես ոստիկանությունը, որն աչքի է ընկնում առանձնահատուկ դաժանությամբ: Փաստացի հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը իր միակ հենարան մնացած ոստիկանության միջոցով, պարգևավճարներ տալով, աշխատավարձերը բարձրացնելով, պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը