Լրահոս
Կարևոր


Նախազգուշացում Ալիևին և Էրդողանին. Բաքուն և Անկարան կրակի հետ են խաղում

Քաղաքականություն

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը հայտնվել է միջազգային հանրության լրջագույն պրեսինգի տակ: Տարբեր կազմակերպություններ և երկրներ սկսել են պատժամիջոցներ կիրառել բացահայտ ահաբեկչությամբ զբաղվող Էրդողանի և Ալիևի ղեկավարած պետությունների դեմ: 

Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը: Բանաձևի համահեղինակներն են Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բրիջիթ Շթուդերը և խորհրդի մի քանի այլ անդամներ: 

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի կուսակցական մի քանի առաջնորդներ ավելի քան 60 գործընկերների հետ պետքարտուղար Պոնպեոյին կոչ են արել վճռական գործողությունների դիմել դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները ընդդեմ Հայաստանի և Արցախի՝ հորդորելով դադարեցնել ռազմական և անվտանգության աջակցության դեմ, քանի որ նախագահ Ալիևն ու Էրդողանը գրոհում են քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն։ «Եթե Թուրքիան չի ցանկանում հետ քաշվել կոնֆլիկտին ակտիվ ներգրավվածությունից, ապա Պետդեպը պետք է անհապաղ կասեցնի Անկարային ռազմական տեխնիկայի վաճառքն ու փոխանցումները»,- նշել են սենատորները։ 

 

Թուրքիայի տնտեսությունը ներկայումս բավական թուլացած է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եւ ունի լուրջ արտարժութային պրոբլեմներ, որոնք սկսած 2018 թվականից են հետապնդում Էրդողանի ռեժիմին։ Այժմ, կարծես թե, իրավիճակը ավելի է սրվելու Թուրքիայում, քանի որ արաբական պետությունները, ի դեմս Արաբական պետությունների լիգայի, պատրաստում են տնտեսական սանկցիաներ ընդդեմ Անկարայի։ Այս մասին գրում է Al Monitor-ի մեկնաբան Մուստաֆա Սոմնեզը։ «Եգիպտոսը ընդդեմ Թուրքիայի՝ արաբական միասնական քաղաքական գծի առաջամարտիկն է, ինչը ցույց տվեց նաեւ ԱՊԼ վերջին նիստը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի իննին։ Իհարկե, դեռ հարց է, թե որքանով արդյունավետ կկարողանան արաբական պետությունները քայլեր ձեռնարկել ընդդեմ Անկարայի, սակայն թուրքական տնտեսությունը հիմա չափազանց խոցելի է, որպեսզի անտեսի կամ դիմակայի լայնածավալ սանկցիաներին»։ 

Կանադան սառեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, որոնք, ըստ հաղորդումների, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի դեմ: Որոշումը կայացրել է երկրի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը, ով խնդրի շուրջ տարածած հատուկ հայտարարության մեջ նշել է. «Վերջին օրերին որոշ մեղադրանքներ էին հնչում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կանադական տեխնոլոգիաներ են կիրառվում:Ես անհապաղ հանձնարարել եմ հետաքննություն սկսել` դրանց իսկությունը պարզելու համար: Եվ հաշվի առնելով, որ բռնությունները շարունակվում են, սառեցրել եմ դրանք Թուրքիա արտահանելու արտոնագիրը, ինչը ժամանակ կտա ավելի մանրամասն քննել այդ հարցը»: 

Ավելի վաղ սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը` Project Ploughshares-ը, հաղորդել էր, թե Ադրբեջանի զինուժի կողմից կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերությունը: Ընդ որում, ռազմական փորձագետներն այս եզրակացությունն արել էին` ուսումնասիրելով ադրբեջանական զինուժի տարածած պաշտոնական տեսանյութերը: 

Ամերիկյան «Viasat» ընկերությունը վստահեցրել է, որ դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների համար կապի միջոցների մատակարարումը։ Ընկերության գրասենյակի առաջ բողոքի ակցիա իրականացնող հայ համայնքի անդամներին այդ մասին հայտնեց ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը։ Նրա խոսքով` իրենք զրուցել են «Viasat» ընկերության PR մենեջեր Քեն Փեթերմանի հետ, և նա է տեղեկացրել այդ մասին։

Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան