Լրահոս
Կարևոր


Քաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում

Հասարակություն

Այս տարվանից մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը: Այն կիրականացվի փուլային տարբերակով, իսկ 2027 թվականից կսկսի գործել ամբողջությամբ եւ պարտադիր կդառնա բոլոր քաղաքացիների համար: Կառավարության հիմնավորմամբ՝ պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը կնպաստի ոչ միայն քաղաքացիների առողջապահական խնդիրների վաղ հայտնաբերմանը եւ ժամանակին անհրաժեշտ բուժօգնության տրամադրմանը, այլեւ կնպաստի առողջապահության ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը:

Չնայած նրան, որ պարտադիր ապահովագրությունը ուժի մեջ է մտնում այս տարվանից՝ Հայաստանում գործող տարբեր ընկերություններ երկար տարիներ իրենց աշխատակիցների համար առողջական ապահովագրություն են տրամադրում եւ բժշկական ծառայությունների լայն ծածկույթ ապահովում:

Ինչո՞ւ են ընկերությունները ինքնակամ ապահովագրում իրենց աշխատակիցներին և արդյոք նման ընկերությունների թիվն ավելանում է։ «Նաիրի ինշուրանս» ընկերության անձնական ապահովագրության հայտերի դեպարտամենտի ղեկավար Աղավնի Դիլանյանի հետ զրույցից տեղեկացանք, որ վերջին տարիներին աշխատակիցների ապահովագրության կորպորատիվ փաթեթները ավելացել են, շուկան ակտիվացել է եւ ընկերությունները բավականին հետաքրքրված են այս պրոդուկտով:

Նրա խոսքով՝ ապահովագրությունն, առաջին հերթին, ընկերությունների համար մրցակցային առավելություն է ապահովում. «Վերջին տարիներին այսպիսի տենդենց կա, բացի աշխատավարձից՝ գործատուին դիմելիս շատ հաճախ հարցնում են ապահովագրության մասին: Այսինքն՝ առողջության ապահովագրությունն այսօր արդեն մրցակցության մաս է կազմում: Բուժծառայությունների գներն էլ բավականին բարձր են եւ միայն մեկ ամբուլատոր այցը՝ խորհրդատվությամբ եւ հետազոտությունների փաթեթով կարող է միջինում մինչեւ 60 հազար դրամ արժենալ, իսկ ապահովագրության դեպքում փաթեթի շուկայական միջին գինը կազմում է 120-25 հազար դրամ, որի պարագայում կարողանում են օգտվել ատամնաբուժական, վիրահատական, ամբուլատոր ծառայություններից: Այսինքն՝ այն միանշանակ ֆինանսական տեսանկյունից է շահավետ թե գործատուի, թե աշխատակցի համար:»,- նշում է նա:

Ապահովագրական ընկերության տվյալների համաձայն՝ կան ընկերություններ, որոնք արդեն երկար տարիներ իրենց աշխատակիցներին տրամադրում են առողջապահական փաթեթ։ ՏՏ ոլորտի ընկերությունները, միջազգային կազմակերպությունները եւ բանկերը գրեթե բոլորն ունեն առողջության ապահովագրություն: Ընդ որում, եթե այսօր կառավարությունը դա պարտադրելու է բոլոր գործատուներին, տարիներ առաջ նման պարտադրանք չկար։

Նման ընկերություններից է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ), որն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին:

ԶՊՄԿ առողջապահական ծառայությունների համակարգման գրասենյակի ղեկավար Պերճուհի Պողոսյանը Banks.am-ի հետ զրույցում խոսել է այս մոտեցման առավելությունների մասին։

Ապահովագրության կարեւորությունը եւ ԶՊՄԿ փորձը

Աշխատակիցների առողջության ապահովագրությունն ընկերություններում անհրաժեշտ է այնքանով, որ գործատուն համոզված լինի՝ իր աշխատողներն առողջ են, իսկ աշխատողները համոզված լինեն, որ խնդիրներ լինելու դեպքում գործատուն կհոգա առողջության ծախսերը՝ ապահովագրական ընկերությունների միջոցով:

Կոմբինատը Հայաստանի այն եզակի գործատուներից է, որն ապահովագրում են նաեւ ընտանիքի անդամներին: Մեր ապահովագրության պարագայում ընտանիքի անդամ են հանդիսանում ոչ միայն կինը/ամուսինը, երեխան, այլեւ ծնողները, ընտանիքի ներսում ապրող քույրը եւ եղբայրը:

Ապահովագրության փաթեթը

Ապահովագրության փաթեթում ներառված է գրեթե ամեն ինչ՝ կանխարգելիչ բուժզննումից, հետազոտություններից սկսած մինչեւ վիրահատություններ՝ բացառությամբ էսթետիկ միջամտությունները: Կարող եմ պնդել, որ մեր աշխատակիցներն իրենց եւ իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում:

Առողջության ապահովագրության փաթեթը տրամադրում է պայմանագրային ծառայություններ, բայց կան այնպիսի այնպիսիք, որոնք ապահովագրական ընկերությունների ծածկույթից դուրս են, բացառություններ են: Դրանք արդեն ֆինանսավորում է մեր գրասենյակը՝ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի միջոցներով:

Մեր ընկերությունը խրախուսում է տարեկան պարտադիր բուժզննումների եւ  կանխարգելիչ հետազոտությունների անցկացումը, որոնց դեպքում խնդիրը կարելի է հայտնաբերել նախնական փուլում, բուժել եւ խուսափել հետագա բարդություններից:

Աշխատակիցները եւ Սյունիքի մարզի օրինակը

ԶՊՄԿ-ն ունի ավելի քանի 5 հազար աշխատակից, որոնց ընտանիքի անդամների թիվն էլ հասնում 12-13 հազարի: Նրանք մեր ապահովագրական փաթեթից օգտվելու հավասար իրավունքներ ունեն:

Մեր ձեռքի տակ ողջ բազան ունենք, թե որ աշխատակիցը եւ նրա ընտանիքի անդամները երբ եւ ինչ հետազոտություններ են անցել: 2023 թվականի ընթացքում 4583 շահառու օգտվել է ապահովագրական փաթեթից 8082 հայտի շրջանակում, իսկ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը ֆինանսավորել է 600 անձի բուժում՝ 3800 դեպք։

Մենք բոլոր աշխատողներին խրախուսում ենք, երբեմն էլ՝ բարեկամաբար «ստիպում» ենք, որպեսզի տարեկան կանխարգելիչ բուժզննումն անցնեն: Պետք է փաստեմ, որ մեր աշխատակիցների եւ նրանց ընտանիքին անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձեւավորվել: Սա կարևորագույն նշանակություն ունի առողջության պահպանման համար։

Առողջապահության ազգային ինստիտուտի վիճակագրությունը փաստում է, օրինակ, որ քաղցկեղից ամենաքիչ հայտնաբերման դեպքերը 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում: Նման ցուցանիշի գրանցման հարցում մեծ ներդրում ունի նաեւ կորպորատիվ ապահովագրությունների փաթեթը: Քաղցկեղն այսօր, ցավոք, համատարած տարածում ունի աշխարհում, իսկ նորագոյացությունների վաղ հայտնաբերումը և հսկողությունը հիվանդության դեմ պայքարի լավագույն ձեւերից է:

Արփի Ջիլավյան

«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. Ավինյան