Լրահոս
Կարևոր


«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վրեժս չարաճճի երեխա էր: Մեծ եղբոր հետ և՛ ընկերներ էին, և՛ եղբայրներ: Ընկերասեր էր, ազնիվ, հոգատար, ուշադիր: Մի ուսուցիչ ուներ, ասում էր՝ երբ Վրեժն ինձ տեսնում էր փողոցի դիմացի մայթին, անցնում էր այն, որ բարևի: Մեծին ու փոքրին հարգում էր: Ծնողներից մեկն էլ պատմում է՝ երեխաները տուն էին գնում, միայն քո Վրեժն էր, որ մոտեցավ ավելի տարիքով մարդու և ծանր պայուսակը ձեռքից վերցրեց ու օգնեց տուն հասնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արեգնազը՝ Վրեժի մայրիկը:

Անկեղծանում է՝ որդին սովորել չէր սիրում. «Ինչպես գրքերը ստանում էր, նույն կերպ տարեվերջին վերադարձնում էր դպրոցին: Բայց մասնակցում էր կազմակերպչական աշխատանքների: Շատ չարաճճի էր, աշխույժ, բայց գրքում, որտեղ ուսուցիչների պատմություններն են, նրանք ոչ միայն Վրեժի չարաճճիությունների մասին են պատմել, այլ նաև նրա ամենադրական հատկանիշներն են ներկայացրել»: 9-րդ դասարանն ավարտելուց հետո Վրեժն ուսումը շարունակել է Վանաձորի Պոլիտեխնիկական քոլեջի Ռոբոտաշինություն բաժնում: Մայրիկը ժպտում է՝ Վրեժը չարաճճի ու աշխույժ էր նաև քոլեջում: Նախքան բանակ զորակոչվելը, նաև արձակուրդներին Վրեժն աշխատում էր: «Մեզ մոտ Վանաձորում սրճարան կար, այնտեղ մատուցող էր: Մի տեսակ նաև կարծրատիպը կոտրեց, թե տղաները մատուցող չեն աշխատում:

Շատ լավ էր աշխատում, հրաշալի լեզու էր գտնում տարբեր տեսակի ու բնավորությունների տեր մարդկանց հետ»: Վրեժը 2019 թ. հունվարի 25-ին «Ես եմ» ծրագրով զորակոչվել է զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ «Մարտունի 3»: Սերժանտական դասընթացների համար ծառայության ընթացքում մի քանի շաբաթով տեղափոխվել է Ասկերան, սակայն ծառայության հիմնական վայրը եղել է «Մարտունի 3»-ը: «Ծրագրով ծառայությունն ավարտելիս պետությունը գումար էր տրամադրելու, Վրեժը մտադիր էր այն օգտագործել սեփական բիզնես հիմնելու համար»: Երբ հարցնում եմ, թե ինչպիսին էր Վրեժի տրամադրվածությունը զինվորական ծառայությանը, մայրիկն արձագանքում է՝ շատ դրական:

«Տղաներով գնացել էին զինկոմիսարիատ, դիմել այդ ծրագրին, հետո արդեն զինվորական պաշտոնյաներ էին եկել մեզ մոտ, իրենց հրավիրել էին հանդիպման, զրուցել, պատմել ծառայության մասին: Ոգևորված եկավ տուն՝ հաստատ այդ ծրագրով կգնամ ծառայության: Զինկոմիսարիատում արդեն զորակոչվելու օրը հարցրեցի՝ Վրե՛ժ ջան, չե՞ս փոշմանել, ասաց՝ ոչ: Առաջին օրվանից ինքը գիտեր, որ առաջնագծում է ծառայելու»: Տիկին Արեգնազի խոսքով, որդին շատ կարգապահ զինվոր է եղել: «Երբ արձակուրդ էր եկել, իր պատվոգրերը բերել էր: Որքան չարաճճի էր, ծառայության ժամանակ նույնքան կարգապահ էր: Մի անգամ նկատողություն չի ստացել, որևէ խնդիր չի ունեցել: Մեկ տարի և ինն ամսվա մեջ որպես ծնող իր ձայնի մեջ դող ու անհանգստություն չենք զգացել: Ո՛չ հրամանատարական կազմի, ո՛չ էլ զինվորների հետ գեթ մեկ խնդիր ու տարաձայնություն չի եղել»: Ասկերանում սերժանտական դասերից «Մարտունի 3» վերադառնալուց հետո Վրեժը բարձրացել էր դիրքեր: «Հրամանատարը զանգահարել էր՝ Մարտիրոսյա՛ն, երբ իջնես դիրքերից, սերժանտի կոչում կստանաս: Բայց երեխես չիջավ դիրքերից: Իր զինգրքույկում նշել են, որ սերժանտի կոչում ունի»:

Ընտանիքն ինն ամիս չէր տեսել որդուն նախքան պատերազմի սկսվելը, քանի որ համավարակ էր: «Դիրքերից իջնելուց հետո պարտադիր տուն էր գալիս, բայց այդ ընթացքում իրեն չտեսանք»: Իսկ հետո պատերազմ էր: «Պարտադիր զանգահարում էր այնպիսի տեղերից ու պահերի, որ մենք որևէ ձայն չլսեինք: Զրույցների ժամանակ էլ ասում էր՝ մա՛մ, գնում ենք կոֆե խմելու, գնում ենք այսինչ բանը անելու: Իրեն ասում էի՝ Վրե՛ժ ջան, մենք ավելի անհանգիստ ենք, դու կարծես սանատորիայում լինես: Այնքան հանգստություն կար իր ձայնի մեջ: Մի անգամ էլ ասաց՝ կարող ես տղայովդ հպարտանալ, հերոսի քայլ եմ արել: Երբ հարցրեցի, թե ի՞նչ է արել, արձագանքեց՝ կգամ, կպատմեմ: Իր զինակից ընկերներն են մեծ տղայիս պատմել: Այնքան մեծ հարգանք ունի իր ընկերների շրջանում, նրանք հիմա մեծ տղայիս հետ կապ են պահպանում:

Նրանք են պատմողները, թե ինչեր է արել Վրեժը մարտի դաշտում: Ես առաջին շրջանում ոչինչ չէի ուզում լսել՝ ո՛չ լավը, ո՛չ վատը: Բայց վերջերս զինակից ընկերներից մեկը մեր տուն եկավ, պատմեց՝ Վրեժը պատերազմի թեժ պահերից մեկի ժամանակ ասել է՝ եթե իմ կյանքով կվերջանա այս պատերազմը, թող վերջանա: Այդ տարիքի երեխա էր, բայց ձայնի մեջ դող ու անհանգստություն չէինք զգում, չէր պարծենում որևէ արածով»: Վրեժի վերջին զանգը հոկտեմբերի 23-ին էր: «Ու էլ չզանգեց: Ջրականում ու այլ վայրերում է եղել: Մի օր զանգեց ու ասաց, որ հեռախոսը կորցրել է՝ գնամ ու հեռախոսահամարն ապաակտիվացնեմ, որ հանկարծ դրանց ձեռքը չընկնի: «Մամ ջան, ֆլեշկաս գրպանումս է»: Դեռ խաղաղ ժամանակ խնդրել էր երաժշտական գործեր հավաքել ֆլեշկայի վրա և իրեն ուղարկել: Ես էլ իրեն ասացի՝ զգույշ կլինես, չկորցնես, մանկությանդ նկարներ էլ կան մեջը: Մի օր զրուցում էինք, ասացի՝ Վրե՛ժ ջան, ասում են, որ պատերազմը դադարելու է, էլ ԱԹՍ-ներ չեն լինի երկնքում, Վրեժն էլ արձագանքեց՝ հիմա մեծերն են գալիս:

19 տարեկանն իր մեջ այնքան ուժ ուներ, որ երբ իրեն ասացի՝ հայրիկն ուզում է իր մոտ գնալ, պատասխանեց՝ մա՛մ ջան, հանկարծ չթողնես գա, ինքը չի դիմանա»: Հոկտեմբերի 23-ին Վրեժի վերջին զանգն էր, զոհվելու օր է համարվում հոկտեմբերի 24-ը: Վրեժն անմահացել է «Մարտունի 3»-ի դիրքում: Նա շուտ է տուն «վերադարձել»: «Սկզբում վիրավորվել է, իրեն շտապ իջեցրել են դիրքից, բայց ավաղ... Ինձ համար հոկտեմբերի 24 գոյություն չունի: Բոլոր իմ հարազատներին ասել եմ՝ Վրեժս նոյեմբերի 4-ին է ծնվել, այդ օրը կգաք, եթե ուզում եք իրեն ինչ-որ մի օր հարգել ու հիշել: Եթե մարդն է օրը հորինում, նշանակում, ուրեմն նա էլ կարող է փոխել, չէ՞, չեմ ուզում, որ այդ օրն իմ տուն ինչ-որ մեկը գա: Ղարաբաղը չէին հանձնել, իր ընկերները ծառայում էին, ասել էին, որ միայն Վրեժի դիրքն է մնացել: Մեծ տղաս խնդրեց, որ այդ դիրքից հող բերեն, ու բերեցին»:

Վրեժից հետո ընտանիքին ապրեցնողը եղբայրն ու քույրիկը դարձան. «Մեկ-մեկ մտածում էի՝ երանի կորած լիներ, որ անընդհատ իրեն սպասեի: Բայց ես իրեն տեսել եմ, ինձ խաբել չեմ կարող: Վրեժից հետո իմ ուժի աղբյուրն իմ երեխաներն են՝ մեծ տղաս, որն ամուսնացել է, ու փոքր աղջիկս: Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը: Իմ Վրեժն այնքան լուսավոր էր: Առանց երգի ու երաժշտության չէր անցնում իր մեկ օրը: Դուռը թակում էր, բացում էի ու մեջքի հետևում պահված ծաղկեփունջն ինձ էր նվիրում»:

Հ. Գ. - Վրեժ Մարտիրոսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև Պոլիտեխնիկի քոլեջի կողմից: Հուղարկավորված է հայրենի Վանաձորի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Փրկարարների հետ համագործակցելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքային խմբերը վերացրին պոչատարի վթարը՝ կանխելով շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասները Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցԱվտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ