Լրահոս
Կարևոր


ՌԴ-ն փաստացի առաջին անգամ գնահատական տվեց․ Արցախի նախագահի խորհրդական

Քաղաքականություն

ԼՈՒՐԵՐ․com-ը Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանի հետ զրուցել է Արցախի հարցի վերաբերյալ միջազգային արձագանքի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների, ինչպես նաև Իրանի դերակատարության մասին։ 

Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքը Արցախի հարցում։ Տարածաշրջանային զարգացումներն ինչ ուղղվածություն կարող են ստանալ։

- Այս պահին միջազգային հանրության կողմից ունենք բավարար արձագանքներ։ Եթե դիտարկում ենք հակամարտության առաջին օրերի և 26-րդ օրվա արձագանքները, տեսնում ենք, որ միջազգային հանրության արձագանքը բյուրեղանում է, այսինքն մնացել են միայն գործուն դերակատարների կողմից ստացված արձագանքները։ Խոսքս վերաբերում է, հատկապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, կոնկրետ ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Տեսանք, որ ՌԴ-ն բավականին որոշիչ և ակտիվ դերակատարություն ստանձնեց հակամարտության գործում և շարունակում է կատարել։

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ մի շարք հասցեական շեշտադրումներ արեց։ Որո՞նք եք առավել կարևոր և հատկանշական համարում։ 

- Փաստացի ՌԴ-ն առաջին անգամ գնահատական տվեց, որ սա էթնիկ հակամարտություն է և փաստեց, որ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ են իրականացվել, ինչը պետք է հաշվի առնել։ Նշեց նաև շատ կարևոր հանգամանք, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Արցախում տեղի ունեցող իրավիճակի համար, ինչպես նաև նշեց՝ հակամարտության կողմերին չի հաջողվել զերծ մնալ հրադադարի խախտումից և պետք է ձգտել հրադադարի պայմանավորվածությունների վերականգնմանը։ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՌԴ-ն գործուն ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ լուծման համար, բայց, բնականաբար, դա միայնակ անել չի կարող։ Այն, որ ՌԴ-ն մշտական կապի մեջ է կողմերի հետ, և նրա բոլոր ջանքերն ուղղված են հակամարտության լարվածության թուլացմանը, կրակի դադարեցմանը հասնելուն։ 

Ի՞նչ սպասելիքներ կան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։ 

- Արտգործնախարարների հանդիպումները ևս կարող են կառուցողական շտրիխ ավելացնել գործընթացներին։ Չնայած արտաքին քաղաքական՝ մինչև այսօր կիրառված բոլոր լծակները այնքան էլ արդյունավետ չեն եղել, բայց շարունակում ենք ակնկալել բանակցային գործընթացի վերսկսում, պատերազմի դադարեցում։ Այսօր ԱՄՆ-ում Պոմպեոյի հետ տեղի ունենալիք հանդիպման ավարտից հետո կարող ենք արձանագրել, թե ամերիկյան ուղղությամբ ինչ է կատարվում։

Օրեր առաջ Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպմանը հետևեց ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե հարցը, կարծես թե, դիվանագիտորեն լուծել չի ստացվում։ Արդյոք կարո՞ղ ենք միայն ռազմական առումով հասնել հաղթանակի։

- Միանշանակ կարող ենք, մեր ՊԲ-ն շարունակում է կատարել իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները։ Վարչապետը ռեալ գնահատական է տվել իրողություններին։ Ստացվում է, որ դիվանագիտական ռեսուրսն այս պահին սպառված է, դիվանագիտական պոտենցիալն ուղղված է գործող տարբերակների և նոր հնարավորությունների քննարկմանը։ Այսօր խնդիրը կարող է լուծել միայն Պաշտպանության բանակը, իսկ այն բանակցային հարցում ունի մեկ դերակատարութուն՝ արմատական բեկում մտցնել ռազմաճակատում։ Հետևաբար, ես կվկայակոչեմ Արցախյան բոլոր պատերազմներում մեր ամբողջ քաղաքական փորձը։

Ադրբեջանի նախագահ Ալիևը Փաշինյանի հետ հանդիպելու և բանակցելու պատրաստակամության հայտարարություններով է հանդես գալիս, դրա հետ մեկտեղ չի մոռանում նշել նախապայմանների մասին։ Ի՞նչ է ուզում դրանով ցույց տալ հակառակորդի առաջնորդը։

- Դա արվում է արտաքին լսարանի համար։ Ալիևը սեփական հասարակական տրամադրությունները տանում է դեպի էյֆորիա՝ ամեն օր ցույց տալով, որ իրենք տասնյակ գյուղեր են ազատագրում ու մեկ օր հայատարարել, որ նստում է բանակցային սեղանի շուրջ, բնականաբար, կարող է ներհասարակական դաշտում դժգոհություններ առաջացնել։ Այսինքն ստացվում է՝ Ալիևը արտաքին լսարանի համար ներկայանում է որպես կառուցողական առաջնորդ, իսկ ներսում՝ որպես «ազատագրող» ղեկավար։ Սակայն այս երկու դիրքորոշումները չեն կարող մեկտեղվել։ Առավել ուժեղ զսպման մեխանիզմներ են պետք, որպեսզի գնանք բանակցային գործընթացների ճանապարհով, բայց դեռևս  չենք արձանագրել այդպիսի գործում զսպման լծակներ, եթե այդպիսիք լինեին, արդեն իսկ կունենայինք պատերազմի դադարեցում։

- Տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված՝ հնարավոր համարո՞ւմ եք քաղաքական հետաքրքրությունների վերադասավորում, մասնավորաբար, Իրանի դերակատարման մասով: Իրանում հոկտեմբերի 21-ին մեկնարկած զորավարժությունները կարո՞ղ են քաղաքական ենթատեքստ ունենալ, հատկապես, որ դրանք ունեն ՀՕՊ ուղղվածություն։

Իրանը հոկտեմբերի 18-ին դուրս եկավ զենքի գնման և վաճառքի էմբարգոյից։ Ստացվում է այնպես, որ Իրանը դառնում է տարածաշրջանում զենքի գնման և վաճառքի լուրջ շուկա։ Նրա գլխավոր մատակարարը կարող է լինել Ռուսաստանը, որովհետև ԱՄՆ-ն լուրջ պատժամիջոցներ է նախատեսում այն երկրների համար, որոնք զենք կվաճառեն Իրանին։ Իսկ Ռուսաստանը արդեն իսկ պատժամիջոցների տակ է և խնդիր չունի այդ հարցում։ Այս դեպքում ՌԴ և Իրանի շահերը համընկնում են։ Հոկտեմբերի 18-ից հետո ունեցանք Ռուսաստան-Իրան համաձայնագիրը՝ օդուժի պաշտպանության հետ կապված։ Իրանը, բնականաբար, վերահսկելու է իր սահմանների անվտանգությունը և պատահական չէ, որ մի քանի մակարդակներում հայտարարություններ է արել պատերազմի առաջին իսկ օրից սկսած, որ անտարբեր չէ այս գործընթացներին։ Իհարկե, ամենաքիչը կցանկանա ներգրավվել պատերազմական գործողություններում, բայց նաև չի կարող անտարբեր լինել։ Երեկվա դրությամբ Իրանի տարածք 90 հրթիռ  էր ընկել և հիշում ենք, որ Իրանը հայտարարել էր, եթե որևէ կողմից արձակված հրթիռը ընկնի իր տարածքում իր կողմից կարժանանա համարժեք գնահատականի։ Իրանի հաջորդ կարևոր հայտարարությունն այն է, որ հակամարտության ընթացքում գլխատման փորձերը դիտարկել է միջազգային ահաբեկչության իսլամական ծայրահեղականության ձևաչափում։

Մենք կարծում ենք՝ ստացվել է մի իրավիճակ, որ Իրանը գործուն դերակատար կարող է լինել, բայց այս պահին դեռևս չի ցանկանում ներքաշվել ռազմական գործողությունների մեջ, ինչը տարածաշրջանի պետությունների համար լավ զարգացում չի կարող լինել, որովհետև տարածաշրջանը կարող է ամբողջովին ներգրավվել հակամարտությունների մեջ, ինչը որևէ լավ բանի չի կարող բերել։ 

Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումԶՊՄԿ ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում ընկերության բացահանքի տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում գործունեություններ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»