Լրահոս
Կարևոր


Այդպե՞ս է ՆԱՏՕ-ն պատասխանում Հայաստանին

Քաղաքականություն

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի պաշտպանության նախարարների հոկտեմբերի 22-ի հանդիպումից հետո կոչ է արել Թուրքիային օգտագործել ազդեցությունը Ղարաբաղում պատերազմը կանգնեցնելու համար:

Ստոլտենբերգի կոչին նախորդել էր Հայաստանի նախագահի այցը Բրյուսել եւ հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Չի բացառվում, որ կոչն այդ հանդիպման արդյունք է: ՆԱՏՕ-ն իր անդամ Թուրքիայի վրա ազդեցություն ունի՞, թե ոչ: Օրինակ, չնայած ՆԱՏՕ-ի հորդորներին, Էրդողանը շարունակեց Ռուսաստանի հետ C 400-ների գործարքը: Մյուս կողմից, դժվար է վստահաբար պնդել, թե ՆԱՏՕ-ի համար այդ գործարքը աներկբա մերժելի էր:

Ի վերջո, եթե դաշինքն ազդեցություն ունի Թուրքիայի վրա, ապա փաստացի հասանելիության տիրույթում է հայտնվում ռուսական հակաօդային պաշտպանության գովական տեխնոլոգիան, ինչը կարող է ՆԱՏՕ-ի համար դառնալ ուսումնասիրության առարկա: Ըստ այդմ, միարժեք պնդել, թե գործարքի դեմ ՆԱՏՕ-ի հայտարարություններն արտացոլում էին իրական պատկերը, թերեւս չարժե:

Այդուհանդերձ, ցանկության դեպքում, կարո՞ղ է ՆԱՏՕ-ն ազդել իր անդամ Անկարայի վրա եւ դադարեցնել պատերազմը Կովկասում: Այստեղ էական է, թե ՆԱՏՕ-ի անդամներից ինչպես է տրամադրված առանցքայինը ԱՄՆ-ն: Մեծ Բրիտանիայի հետախուզության նոր պետն, ինչպես հայտնի է, Էրդողանի մտերիմն է: Գերմանիան, որը չնայած ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի կոչերին, չի դադարեցնում զենքի վաճառքը Թուրքիային, նույնպես հարաբերական գործոն է:

Այդպիսով, ակնհայտ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ինքնին ի վիճակի է ազդեցիկ լինել Թուրքիայի համար, բայց ընդհանուր հայտարարի գալու դեպքում: Իսկ այդպիսի ընդհանուր հայտարարար կարծես թե չկա, հաշվի առնելով նաեւ այն, որ ՆԱՏՕ-ն ուղիղ չի էլ քննարկել արցախյան պատերազմը, որ սանձազերծել է իր անդամ Թուրքիան:

Մյուս կողմից, քանի դեռ Թուրքիայի այդ քայլը համարժեք գնահատված եւ դատապարտված չէ, անգամ չխոսելով արգելակման մասին, ՆԱՏՕ-ն ինքը դառնում է դրա մեղսակից: Իսկ տվյալ պարագայում ոչ միայն պատերազմի մեղսակից, այլ նաեւ միջազգային ահաբեկության, քանի որ Թուրքիան Կովկաս է բերել ահաբեկիչներին:

Այդ պարագայում, արդյոք չարժե, որպեսզի Հայաստանը մտածի ՆԱՏՕ-ի հետ գործակցության ձեւաչափերում իր ներգրավվածությունը սառեցնելու մասին: Հայաստանը գործնականում եղել է ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերը, չնայած այն հանգամանքին, որ ի տարբերություն հետխորհրդային որոշ երկրների՝ չի ձգտել դաշինքի անդամակցության կամ չի երդվել այդ անունով:

Ավելին, լինելով Ռուսաստանի հետ անվտանգային, տնտեսա-քաղաքական սերտ փոխկապակցվածության մեջ, Հայաստանը կարողացել է բավական արդյունավետ գործակցել նաեւ Եվրատլանտյան դաշինքի հետ, մասնակցել խաղաղարար առաքելությունների, տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների, զորավարժությունների:

Եվ, էլ ավելին՝ Հայաստանը չլինելով անդամության ձգտող կամ ՆԱՏՕ անունով երդվող, եղել է դաշինքի հետ գործակցող հետխորհրդային՝ ռազմական մասնագիտական եւ գործնական մարտունակության առումով ամենապատրաստված գործընկերը:

Ի՞նչ է ստանում Հայաստանը դրա դիմաց: Միջազգային ահաբեկություն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի իներտ ու հերթապահ հայտարարություններ:

Ու դա էլ այն պարագայում, որ Հայաստանը չգնաց ՆԱՏՕ-ի հետ հարաբերության դինամիկայի վերանայման անգամ այն բանից հետո, երբ հենց ՆԱՏՕ-ի սեմինարի շրջանակում հայ սպային գլխատեց ադրբեջանցի վայրագ Սաֆարովը, սակայն դարձյալ՝ որոշ հերթապահ քայլերից բացի, դաշինքը որեւէ կերպ չարձագանքեց կատարվածին քաղաքական համարժեքությամբ:

Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր