Թշնամու հարվածային ԱԹՍ-ի հրթիռակոծումից Մեծ Մասրիկ գյուղի խաղաղ բնակչի տունը վերածվել է ավերակի, իսկ նա տեղում մահացել է

Ադրբեջանի զինված ուժերն օրեր շարունակ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական հանցագործություններ՝ խախտելով նաև մարդասիրական հրադադարի երկուստեք պայմանավորվածությունները: Թշնամու անօդաչու թռչող սարքերի հարվածներից վնասվել են Հայաստանի Վարդենիս տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք, և Սյունիքի՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ խաղաղ բնակավայրերը:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները նշված բնակելի տարածքներում իրականացրել են չպայթած զինամթերքների հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներ։

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի հրթիռակոծումից Մեծ Մասրիկ գյուղի խաղաղ բնակիչ 1957 թ. ծնված Գևորգ Վարդանյանի տունը վերածվել է ավերակի, իսկ նա տեղում մահացել է:

Հարևան 8-ամյա Աշոտը պատմում էր, որ համագյուղացին վերջերս էր վերադարձել Արցախից և երեկոյան հարևանի հետ սրճելուց հետո գնացել էր տուն՝ մի փոքր հանգստանալու։ Ժամը 21:30-ին լսված պայթյունի ձայնից հարևանները վազել են բակ և հայտնաբերել անօդաչու թռչող սարքի հարվածից արդեն ավերված զոհված Գևորգի տունը:

Այստեղ ադրբեջանական զինուժի գործած ավերածությունները շատ են. վնասվել են հարակից տներն ու երթևեկելի հատվածները։ Մեծ Մասրիկի ևս մեկ բնակիչ՝ Սուրեն Դաշյանը, ստացել է բեկորային վնասվածք և այժմ ապաքինվում է: Ռոբերտ Եղիազարյանն էլ գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Թշնամու հրթիռակոծման ալիքներից կոտրվել են նաև Սոթք գյուղի դպրոցի պատուհանները: Նույն գյուղի ծանր վիրավորում ստացած 14-ամյա Նարեկի վիճակը թեև արդեն կայուն է, բայց նրա ավագ եղբայրը հիշում է՝ ինչպես են կարտոֆիլի դաշտում, բերքահավաքի պահին, նկատել անօդաչու թռչող սարքը։ Պատանիներն ու նրանց հայրը փորձել են փախչել, բայց թշնամու ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում է ստացել Նարեկը։

Անկախ այժմ էլ առկա վտանգից Սոթքի բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն առօրյայով։ «Կարտոֆիլը շատ է, բերքը պետք է հավաքվի».- պնդում են տեղացիները։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

 

 
 
Լրահոս
Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է (Video) Քարվաճառի դարպասները ադրբեջանցիները դեն են նետել և առաջ շարժվել. այս պահին նրանք Սոթքի տարածքում են: Սոթքը արդեն Հայաստանն է, հասկանու՞մ եք (Video) Ազգային ժողովում տուրուդմփոց է Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճաում տեղակայված դարպասն ու ծեծի ենթարկել մեր զինվորներին. թշնամին հասել է ոսկու հանք եւ մեկ ժամ ժամանակ տվել տարածքն ազատելու համար (Video) Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Կորպուսի հրամանատարը հաստատեց 80 ԱԶԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ ԵՆ ՍՈԹՔԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔ. ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԱՐՁԱԳԱՆՔԵՔ Ձենդ կտրի, բան ունես ասելու, արի ստեղից ասա․ Էնֆիաջյանը՝ իմքայլականին Արթուր Ղազինյանը պետական դավաճանության մասին հաղորդում է ներկայացնում. VIDEO «Դավաճան» պիտակը՝ իմքայլականների մեքենաների վրա Ադրբեջանցիները հրապարակել էն մի տեսանյութ, որտեղ նշվում է մեր ռազմագերիներից երկուսի անունը Կոռուպցիոն սխեմա. 1,5 մլրդ եվրո Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամներին Զիդան. Մենք լավ էինք պատրաստվել «Ինտերի» հետ հանդիպմանը Ադրբեջանցի զինվորները պղծում են հայկական գերեզմանները…. Տեսանյութ Իմ նմանին պիտի տարած լինեին, վարս վարել էի, ցանքս արել էի. զինծառայողի հարազատ Նիկոլ,դու պարտության խորհրդանիշ ես և վերջ. Շարմազանով «Ճամփեք սրան, բերեք ում ուզում եք»․ Արմեն Աշոտյան ՏԵՍԱՆՅՈՒԹ։Ամիրջանյան Նարեկ, ով գերի է ընկել ․․․․ Գերիներին ետ վերադարձնելու հարցը պետք է լինի առաջնային․․․․Հերթական գերիի տեսանյութը․․․․համբերություն քեզ սիրելի զինվոր․․․կսպասենք վերադարձիդ․․․պինդ եղիր․․․ Զինվորները քնում են անտառային կենդանիների ու փտած դիակների կողքին. տղաս ասում է՝ «մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են». զինծառայողի մայր Որ ասում եմ թուրքին նվեր տվող եք, նեղանում եք. Արա Վարդանյան Ռուսները Քարվաճառից նոր տեսանյութ են հրապարակել Ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս ադրբեջանցի զինորներին մոտենալ Դադիվանքին. Բացառիկ Տեսանյութ Զինադադարի խայտառակ հայտարարությունից հետո չեմ կարող շարունակել պատգամավորական գործունեությունս. Գայանե Աբրահամյան «ԴԱՎԱՃԱՆ» ՊԻՏԱԿԸ` ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎՐԱ (ՖՈՏՈ) Սրանք լռիվ «ձեռ են առել» ժողովրդին
Ամենադիտվածը