Լրահոս
Կարևոր


Վրացական օրենքի անալոգը նույնիսկ ամենամեղմ ձևերով ընդունելու պարագայում, այն արժանանալու է քաղհասարակության և իշխանության դժգոհությանը

Քաղաքականություն

Ամիսներ տևած բողոքի գործողություններից, բախումներից հետո, Վրաստանի իշխանությունները վերջապես կամք դրսևորելով կարողացան ընդունել օտարերկրյա ազդեցության մասին օրենքը, թեպետ արևմտյան երկրներն ու միջազգային կազմակերպությունները ոչ միայն խստորեն քննադատում էին Վրաստանի գործող իշխանություններին, այլ նաև աջակցում ընդդիմությանն իր բողոքի ցույցերի մեջ։ Ավելին, նույնիսկ ԱՄՆ պատժամիջոցներ է ներդնում գործող իշխանությունների դեմ, որոնք, ի դեպ, հայտարարել են, թե իրենց ինքնիշխանությունը ոչ մի գրամ չեն զիջելու, իսկ ընդունված օրենքը ոչ միայն անհրաժեշտ է, այլ նաև չափազանց կարևոր։

Արևմտյան պետությունների երկերեսանի քաղաքականությունը դրսևորվում է նաև այս հարցով։ Ի դեպ, Վրաստանում ընդունված օրենքը հենց ամերիկյան օրենքի ավելի մեղմ տարբերակն է։ Այն, ինչ ԱՄՆ-ն ընդունում է իր երկրի տարածքում, ուրիշներին պարտադրում է չընդունել և չպայքարել օտարերկրյա ազդեցության ներթափանցման դեմ։ Մինչդեռ, չափազանց էական նշանակություն ունի այդ օրենքն ազգային անվտանգության տեսանկյունից։ 

2023 թվականին Վրաստանում օրենքի ընդունման փորձը ձախողվել էր, սակայն գործող իշխանությունները հասկացել էին, որ առանց դրա հնարավոր չի լինելու ապահովել Վրաստանի ազգային անվտանգությունը և պետականամետ դիրքորոշում էին որդեգրել։

Վրաստանում այդ օրենքի ընդունման ֆոնին սրվել են խոսակցությունները, նույնպիսի մի օրենք Հայաստանում ընդունելու վերաբերյալ, թեպետ գործող իշխանությունների պարագայում դա փոքր-ինչ դժվար կլինի, քանի որ փաշինյանական իշխանությունը որդեգրել է արևմտյան պետությունների և կառույցների խամաճիկը լինելու քաղաքականությունը։

Ակնհայտ է, որ վրացական օրենքի անալոգը նույնիսկ ամենամեղմ ձևերով ընդունելու պարագայում, այն արժանանալու է քաղհասարակության և իշխանության դժգոհությանը, թեպետ այս օրենքն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար և տրամաբանական կլիներ, որ հենց քաղհասարակությունն ինքը շահագրգռված լիներ նման օրենքի ընդունման մեջ։ Օրենքը չափազանց կարևոր է ոչ միայն քաղաքական և անվտանգային, այլ նաև ազգային բարոյականության մասով։ Այդ կերպ օրենսդրական հիմքերի վրա կդրվեր օտար պետությունների ազդեցությունը Հայաստանում տարածելու քայլերը դատապարտելը։

Մի երկրում, որտեղ բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ կան, դրսից ֆինանսավորվող կառույցներ, հատկապես առանցքային նշանակություն ունի այս օրենքի ընդունումը, իսկ օտարերկրյա ազդեցության վերահսկումը չափազանց կարևոր է, ինչպես նաև հարկավոր է գործուն ջանքեր ներդնել դրա բարոյական ասպեկտները հանրությանը ներկայացնելու, ցույց տալու, որ յուրաքանչյուր պետության համար առանցքային նշանակություն ունի սեփական շահերն առաջ մղելը, այլ ոչ օտար պետությունների։ Հուսով ենք, որ Հայաստանում ապագա ազգային իշխանությունները կգնահատեն այս օրենքի անհրաժեշտությունը և նույնպիսի մի նախագիծ էլ իրենք կընդունեն։

Ներկայացված է ներկառուցված ֆոտոքիմիական կուտակման մարտկոցով արևային մարտկոց, որն օր ու գիշեր էներգիա է ապահովում Արցախը երբևէ դարձյալ հայկական տեսնելու պայքարը պայքար է Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար․ «ՀայաՔվե»«Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ» Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ» Երկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ» Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ» Միջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ» Թարգմանված և փոխառված հասկացությունների տարաձև կիրառությունը շփոթ է առաջացնում. ինչպե՞ս են նախատեսում հարցը կարգավորել. «Փաստ» Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ» Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ» «Իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է. գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները». «Փաստ» Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ» Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Toyota Corolla»-ն. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Իրանը ՄԱԳԱՏԷ-ին պաշտոնական ծանուցում է ուղարկել Իսրայելի կողմից իր միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասինԵրգչուհի Շերն ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում (լուսանկարներ) Հայաստանն ու Ադրբեջանը չեն քննարկել սահմանի սահմանազատման հաջորդ հատվածը. փոխվարչապետ IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ում «Միսս Տիեզերք Արմենիա» Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք 2024» մրցույթին Կանաչապատ պուրակ՝ Նորք- ՄարաշումԾաղկաձորում իրականացվում են խոշոր սուբվենցիոն ծրագրեր․ ՏԿԵՆ Յամալը կրկնել է Մեսսիի 10 տարի առաջ գրանցած նվաճումը ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքի գնդակոծությունների մասին. կան վիրավորներ Ռազմագիտության դասին ինչ վարժություններ են իրականացրել երեխաները, որ հնչել է կրակոց (տեսանյութ)Երևանում և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինելու Ակբա բանկը տեղաբաշխում է 11% և 6% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը ներկայացնում է UBPAY՝ նոր համակարգ միջազգային փոխանցումների համար ԶՊՄԿ-ն խրախուսում է ճանաչողական այցերը Ի՞նչ պետք է և կարող են անել, բայց չեն անում․ Նաիրի Սարգսյանը՝ կառավարության աշխատանքի մասին ՀՀՄ կուսակցությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե Ակադեմիական քաղաքի ծրագիրը որևէ մեկի հետ չի քննարկվել․ Մենուա ՍողոմոնյանԱմերիկյան հարցումները վկայում են հանրային անվստահության մասին Փաշինյանի թեկնածուն Վահե Գրիգորյանն է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 45 մլն դրամ կտրամադրի Երևանի N3 ՏՄԱԿ-ի վերանորոգման համար Տեխասում բացվեց ԱՄՆ-ի խոշորագույն արևային նախագծերից մեկը Մհեր Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, և հետամուտ ենք լինելու, որ նա կանգնի դատարանի առջև․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը՝ HR Expo 2024 մասնակից Ցորենի ալյուրը ինչպե՞ս են փոխարինելու բրնձի ալյուրով․ Նաիրի Սարգսյանը՝ պարենային անվտանգության մասին Այս ռեժիմը գերիների վերադարձի հարց չի քննարկում․ Արմեն ՄանվելյանԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ոտնահարում է ՀՀ սահմանադրությունը. «ՀայաՔվե»Ո՛չ ԵՄ-ին անդամակցությանը, այո՛ ԵԱՏՄ-ին և Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմանը. տեղի ունեցավ Հայաստանի Կոմունիստական կուսակցության «Բարեկամության պատմություն» միջոցառումըՀարցազրույց. Տրիբունալի աշխատանքները շարունակվում են ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի հետ առիթ ունեցանք հանդիպելու նաև ՔՊ կուսակցության Լոռու մարզի կանանց հետ. Անահիտ ԱվանեսյանՍերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերի մասին. Էդուարդ Շարմազանով Էներգիայի արտադրության համար լողացող «կղզի» է բաց թողնվել ծով. Ի՞նչը կարող է զարմացնել Հանրակրթության որակն այսօր զարհուրելի է․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. «ՀայաՔվե»Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համարՆիդեռլանդներն Ուկրաինային 42,6 մլն եվրոյի անօդաչու սարքեր կմատակարարի Երևանում 63-ամյա տղամարդը անհայտ առարկայով հարվածել է 86-ամյա տղամարդու գլխին, վերջինս էլ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանԱՄՆ-ը Ռուսաստանին հակառակորդ կհամարի՝ անկախ ընտրությունների արդյունքից․ Լավրով