Լրահոս
Կարևոր


Էրդողանն ու Ալիևը՝ թակարդում. հաղթական խաղաքարտ` Երևանին

Քաղաքականություն

Այսօր առավոտյան Բաքուն խախտեց նաև երրորդ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հաստատված հումանիտար հրադադարը: Հիշեցնենք, որ մինչ այդ նմանատիպ երկու համաձայնություն էր ձևակերպվել ՌԴ և Ֆրանսիայի ջանքերով: Ընդ որում, ուշագրավ է, որ փաստացի թշնամու ՊՆ-ն դեռ գիշերն էր տեղեկացել, որ հայերը պատրաստվում են առավոտ կանուխ առաջին հերթին լծվեն հրադադարի ռեժիմը խախտելուն և այդ մասին թվիթ էր տեղադրել, հետագայում, իհարկե, հասկանալով իր կոպիտ սխալը, թվիթը ջնջել էին՝ տեղադրելով ժամը 8:00-ից հետո` այսպիսով մատնելով իրենց իրական նպատակները:

Հասկանալի էր, որ այս հրադադարը նույնպես անչափ փխրուն է լինելու, քանի որ Բաքվի և Անկարայի պլանների մեջ պատերազմը ավարտելը չի մտնում: Բաքուն՝ Անկարայի աջակցությամբ, հերթով վարկաբեկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների միջնորդական ջանքերը, այսպիսով փորձելով այդ ֆորմատի մեջ ներգրավել Թուրքիային: Սակայն, Էրդողանը և Ալիևը, մեղմ ասած, սխալվել են իրենց հաշվարկների մեջ: Այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբ Թուրքիայի ներգրավումը ձեռնտու է միայն Ադրբեջանին: Թե ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ ղեկավարները, թե միջազգային այլ կառույցների ղեկավարներ միանշանակ դեմ են արտահայտվել բանակցային ֆորմատի փոփոխությանը և հարավային Կովկասում Թուրքիայի ամրապնդմանը: Հասկանալի է, որ Ալիևի ձեռքերով պատերազմ հրահրելով` Թուրքիան հենց այս խնդիրն է լուծում, այն է՝ դառնալ տարածաշրջանի մոդեռատորներից մեկը: 

Սակայն, Էրդողանը այդ խնդիրը լուծելու հարցում ինչպես ասում են՝ անչափ հեռու է գնացել: Վերջին օրերին Թուրքիայի վարչապետի հայտարարությունները ուղղված գերտերություններին և դրանց լիդերներին, մեղմ ասած, տարակուսելի են: Սկզբում Էրդողանը հոգեկան հիվանդ անվանեց Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին, ինչից հետո Ֆրանսիան հետ կանչեց Անկարայից իր դեսպանին: Էրդողանի այս մարազմատիկ քայլը քննադատեց նաև ԵՄ ղեկավարությունը: Սակայն, Թուրքիայի ղեկավարը, ով ըստ էության ինքը ունի որոշակի հոգեկան խնդիրների բուժման կարիք, շարունակեց նույն ոգով մատ թափ տալ, այս անգամ ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև ԱՄՆ-ի վրա: Էրդողանը սրտնեղել է, որ իր եղբոր` Իլհամի վրա ԱՄՆ-ն ճնշում է գործադրում և հայտարարում է, որ ամերիկացիները չգիտեն՝ ում հետ գործ ունեն: 

Թուրքիայի այս պահվածքը ազատում է գերտերությունների ձեռքերը և լեգիտիմ իրավունք տալիս՝ Էրդողանի քաղաքական ամբիցիաները զսպելու նպատակով գնալ ավելի կտրուկ քայլերի՝ ընդհուպ մինչև Արցախի միջազգային ճանաչում: Պատահակն չէ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Արցախը համեմատում է Կոսովոյի, իսկ ՌԴ նախագահ Պուտինը՝ Ղրիմի հետ: Այս տենդենցը պետք է որ լրջորեն մտահոգի Էրդողանին և իր արբանյակ Ալիևին: Բացի այդ, հասկանալի է, որ այժմ միջազգային հանրությունը և հատկապես գերտերությունները կարող են կիրառել նաև տնտեսական և զենքի վաճառքի հետ առնչվող պատժամիջոցներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ: Չի կարելի բացառել նաև ռեալ հակաահաբեկչական օպերացիան Լեռնային Ղարաբաղի տարածքում, հատկապես, որ նման օպերացիա իրականացնելու կոչով ՌԴ-ին և Իրանին էր դիմել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Մի բան ակնհայտ է՝ ճնշումը Էրդողան-Ալիև տանդեմի վրա ահագնանում է, և վերջիններս ակնհայտորեն հայտնվել են իրենց իսկ լարած ծուղակում… 

Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում